Հովհաննես Թումանյանն ու իր ստեղծագործական ժանրերը
Ավետիք Իսահակյան և Եղիշե Չարենց
Սահմանադրության 5-րդ գլուխը հանրապետության նախագահի մասին է:
Հոդված 123 – ը հանրապետության նախագահի կարգավիճակի և գործառույթների մասին է, որով էլ սահմանված է, որ.


1. Հանրապետության նախագահը պետության գլուխն է:
2. Հանրապետության նախագահը հետևում է Սահմանադրության պահպանմանը:
3. Հանրապետության նախագահն իր լիազորություններն իրականացնելիս անաչառ է և առաջնորդվում է բացառապես համապետական և համազգային շահերով:
4. Հանրապետության նախագահն իր գործառույթներն իրականացնում է Սահմանադրությամբ սահմանված լիազորությունների միջոցով:
Հոդված 124 – ը հանրապետության նախագահի լիազորությունների ժամկետի և նրան ներկայացվող պահանջների մասին է: Հանրապետության նախագահն ընտրվում է յոթ տարի ժամկետով: Նախագահ կարող է ընտրվել քառասուն տարին լրացած, վերջին վեց տարում միայն ՀՀ քաղաքացի հանդիսացող, վերջին վեց տարում ՀՀ – ում մշտապես բնակվող, ընտրական իրավունք ունեցող և հայերենին տիրապետող յուրաքանչյուր ոք: Նույն անձը Հանրապետության նախագահ կարող է ընտրվել միայն մեկ անգամ: Նախագահ հանդիսացող անձը չի կարող զբաղեցնել որևէ այլ պաշտոն, զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ, կատարել վճարովի այլ աշխատանք: Հանրապետության նախագահն իր լիազորությունների իրականացման ընթացքում չի կարող լինել որևէ կուսակցության անդամ:
Հանրապետության նախագահն ընտրվում է Ազգային Ժողովի կողմից:
Հոդված 133. Հանրապետության նախագահի լիազորությունները զինված ուժերի բնագավառում
1. Հանրապետության նախագահը, վարչապետի առաջարկությամբ, օրենքով սահմանված դեպքերում և կարգով նշանակում և ազատում է զինված ուժերի և այլ զորքերի բարձրագույն հրամանատարական կազմը:
2. Հանրապետության նախագահը, վարչապետի առաջարկությամբ, օրենքով սահմանված դեպքերում և կարգով շնորհում է բարձրագույն զինվորական կոչումներ:
Հոդված 140. Հանրապետության նախագահի անձեռնմխելիությունը
1. Հանրապետության նախագահն անձեռնմխելի է:
2. Հանրապետության նախագահն իր լիազորությունների ժամկետում և դրանից հետո չի կարող հետապնդվել և պատասխանատվության ենթարկվել իր կարգավիճակից բխող գործողությունների համար:
3. Իր կարգավիճակի հետ չկապված գործողությունների համար Հանրապետության նախագահը կարող է պատասխանատվության ենթարկվել միայն իր լիազորությունների ավարտից հետո:
Ածխածնի քիմիական նշանը C – ն է: Ատոմային թիվը 6 – ն է, ատոմային զանգվածը ` 12,011: Ածխածինը երկրորդ պարբերության 4 – րդ խմբի տարր է: Ատոմի հիմնական վիճակի արտաքին էլեկտրոնային մակերևույթի դասավորվածությունն է 2s²p²։ Օքսիդացման կարևորագույն աստիճաններն են +2, +4, -4, վալենտականությունները՝ 4 և 2։





Գրաֆիտն ու ալմաստն ածխածնի բնական, իսկ կարբինը, պոլիկումուլենն ու ֆուլերենը արհեստական եղանակով ստացված տարաձևություններն են:
Ածխածինը զբաղեցնում է երկրակեղևի զանգվածի 0.48 %-ը։ Կուտակվում է կենսոլորտում. կենդանական նյութերում պարունակվում է 18 % ածխածին, բնափայտում՝ 50 %, տորֆում՝ 62 %, բնական այրվող գազերում՝ 75 %, այրվող թերթաքարերում՝ 78 %, քարածխում և գորշ ածխում՝ 80 %, նավթում՝ 85 %, անտրացիտում (լավատեսակ քարածուխ)՝ 96 %։
Երկրակեղևի ածխածնի նշանակալի մասը կենտրոնացված է կրաքարերում և դոլոմիտներում։ +4 օքսիդացման աստիճանի ածխածինը մտնում է կարբոնատային ապարների և հանքանյութերի (կավիճ, կիր, մարմար, դոլոմիտներ) բաղադրության մեջ։ Ածխաթթու գազը՝ CO2, մթնոլորտի հիմնական բաղադրիչներից է (զանգվածի 0.046 %-ը)։ Ածխաթթու գազը լուծված վիճակում միշտ առկա է գետերի, լճերի և ծովերի ջրում։ Աստղերի, մոլորակների և երկնաքարերի մթնոլորտում հայտնաբերված են ածխածին պարունակող նյութեր։
Հնում ածուխը ստանում էին բնափայտի թերի այրման միջոցով։ 19-րդ դարում մետաղագործության մեջ փայտածուխը փոխարինեցին քարածուխով (կոքսով)։ Ներկայումս արդյունաբերության մեջ ածուխ ստանում են բնական գազի՝ մեթանի (CH4) կրեկինգով (նավթաթորմամբ).


Սահմանադրությունն ուսումնասիրելիս, հարկ եմ համարում անդրադառնալ նաև Ազգային Ժողովին: Հոդված 48 – ով ամրագրված է, որ Ազգային ժողովի ընտրության կամ հանրաքվեի օրը տասնութ տարին լրացած Հայաստանի Հանրապետության քաղաքացիներն ունեն ընտրելու և հանրաքվեին մասնակցելու իրավունք: Ազգային ժողովի պատգամավոր կարող է ընտրվել քսանհինգ տարին լրացած, վերջին չորս տարում միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող, վերջին չորս տարում Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող, ընտրական իրավունք ունեցող և հայերենին տիրապետող յուրաքանչյուր ոք:
Սահմանադրության 4 – րդ գլխից սկիզբ է առնում Ազգային Ժողովի մասին տեղեկատվությունն իր ողջ մանրամասնություններով:
Հոդված 88 – ը ներկայացնում է ԱԺ – ի կարգավիճակն ու գործառույթները:
1. Ազգային ժողովը ժողովրդի ներկայացուցչական մարմինն է:
2. Ազգային ժողովն իրականացնում է օրենսդիր իշխանությունը:
3. Ազգային ժողովը վերահսկողություն է իրականացնում գործադիր իշխանության նկատմամբ, ընդունում է պետական բյուջեն և իրականացնում է Սահմանադրությամբ սահմանված այլ գործառույթներ:
4. Ազգային ժողովի լիազորությունները սահմանվում են Սահմանադրությամբ:
5. Ազգային ժողովը գործում է իր կանոնակարգին համապատասխան:


Ազգային ժողովը կազմված է առնվազն հարյուր մեկ պատգամավորից:Ազգային ժողովում Ընտրական օրենսգրքով սահմանված կարգով տեղեր են հատկացվում ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներին:Ազգային ժողովն ընտրվում է համամասնական ընտրակարգով: Ընտրական օրենսգիրքը երաշխավորում է կայուն խորհրդարանական մեծամասնության ձևավորումը: Եթե ընտրության արդյունքով կամ քաղաքական կոալիցիա կազմելու միջոցով կայուն խորհրդարանական մեծամասնություն չի ձևավորվում, ապա կարող է անցկացվել ընտրության երկրորդ փուլ: Երկրորդ փուլի անցկացման դեպքում թույլատրվում է նոր դաշինքների ձևավորումը: Քաղաքական կոալիցիա կազմելու սահմանափակումները, պայմանները և կարգը սահմանվում են Ընտրական օրենսգրքով:
Հոդված 90 – ի առաջին կետով ամրագրված է, որ Ազգային Ժողովն ընտրվում է 5 տարի ժամկետով:
Հոդված 93 – ում ասվում է, որ Ազգային ժողովի հերթական և արտահերթ ընտրությունները նշանակում է Հանրապետության նախագահը:
Ազգային ժողովն իր կազմից ընտրում է Ազգային ժողովի նախագահ և նրա երեք տեղակալ: Տեղակալներից մեկն ընտրվում է ընդդիմադիր խմբակցությունների կազմում ընդգրկված պատգամավորների թվից: Ազգային ժողովի նախագահը և նրա տեղակալներն ընտրվում և հետ են կանչվում պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ:
Ազգային ժողովի նախագահը ներկայացնում է Ազգային ժողովը և ապահովում նրա բնականոն գործունեությունը:
Ազգային ժողովում ձևավորվում է Ազգային ժողովի խորհուրդ, որը կազմված է Ազգային ժողովի նախագահից, նրա տեղակալներից, խմբակցությունների մեկական ներկայացուցիչներից և մշտական հանձնաժողովների նախագահներից: Ազգային ժողովի խորհուրդը հաստատում է հերթական նստաշրջանների և նիստերի օրակարգերի նախագծերը, ինչպես նաև իրականացնում է Ազգային ժողովի կանոնակարգով նախատեսված այլ լիազորություններ:
Հոդված 105.
1. Խմբակցությունները նպաստում են Ազգային ժողովի քաղաքական կամքի ձևավորմանը:
2. Խմբակցության մեջ ընդգրկվում են միայն միևնույն կուսակցության կամ կուսակցությունների դաշինքի պատգամավորները:
Հոդված 106. Ազգային ժողովի մշտական հանձնաժողովները
1. Ազգային ժողովն օրենքների նախագծերի, իր իրավասության մեջ մտնող այլ հարցերի նախնական քննարկման և դրանց վերաբերյալ Ազգային ժողով եզրակացություններ ներկայացնելու, ինչպես նաև խորհրդարանական վերահսկողություն իրականացնելու համար ստեղծում է մշտական հանձնաժողովներ: Ազգային ժողովում կարող է ստեղծվել ոչ ավելի, քան տասներկու մշտական հանձնաժողով:
2. Մշտական հանձնաժողովներում տեղերը բաշխվում են խմբակցություններում ընդգրկված պատգամավորների թվի համամասնությամբ: Մշտական հանձնաժողովների նախագահների պաշտոնները խմբակցությունների միջև բաշխվում են խմբակցությունում ընդգրկված պատգամավորների թվի համամասնությամբ:
1. Ո՞վ և ո՞ր թվականին է հայտնագործել ճառագայթաակտիվությունը։
Մարի Կյուրին 1896 թ
Անրի Բեկերելը 1986 թ
Պիեռ Կյուրին 1986 թ
Ոչ մեկը
2. Ատոմի միջուկում կան
Պրոտոններ և էլեկտրոններ
Էլեկտրոններ և նեյտրոններ
Դրական պրոտոններ և չեզոք նեյտրոններ
3. Նշված տարրերի ո՞ ր խումբն է ռադիոակտիվ։
Ուրան, երկաթ, ջրածին
Ուրան,ռադիում,երկաթ
Ուրան, ռադիում,թորիում
Ջրածին , պղինձ,ռադիում
4. Ռեզերֆորդի փորձում քանի՞մասի բաժանվեց ուրանի ճառագայթը և որո՞նք են դրանք
2 ալֆա և բետտա
3 ալֆա,բետտա և գամմա
4 ալֆա,բետտա,գամմա և թետտա
1 ալֆա
5. Ռադիոակտիվ ճառագայթներից ,ո՞րը վտանգավոր չի,քանի դեռ դրանք արձակող նյութերը չեն ընկել բաց վերքի մեջ:
ալֆան
բետտան
գամման
6. Ռադիոակտիվ ճատագայթներից,որը ունի ամենամեծ ներթափանցման հատկությունը։
Ալֆան
Բետտան
Գամման
7. Ռադիումը մոտավորապես միլիոն անգամ ավելի ռադիոակտիվ է ,քան ուրանը:
սխալ է
ճիշտ է
ռադիումը ռադիոակտիվ տարր չէ
8. Ինչպե՞ս է որոշվում ճառագայթման կլանված բաժնեչափը:
D=E/m
D= m/E
D= mE
E=mD
9. Նշեք սխալ պատասխանը:
Ալֆա ճառագայթումը անցնում է մաշկի շերտով և վտանգավոր է:
Ճառագայթահարումը բացասաբար է անդրադառնում ժառանգականության կոդի վրա:
Փոքր չափաբաժիններով ճառագայթահարումը կարող է նպաստել որոշ հիվանդությունների բուժման:
Կարճ ժամանակում ստացած 3-5 Գր ճառագայթման բաժնեչափը մահացու է:
10. Ո՞վ է հայտնագործել նեյտրոնը:
Էռնեստ Ռեզերֆորդը
Ջեյմս Չեդվիկը
Թոմսոնը
11. Ինչպե՞ս ենք որոշում միջուկի զանգվածային թիվը:
Z= A+N
A = Z-N
A = Z+ N
A = N-Z
12. Իզոտոպներ են կոչվում
այն քիմիական տարրերը ,որոնք ունեն նույն կարգաթիվը և նույն ատոմային զանգվածը:
այն քիմիական տարրերը ,որոնք ունեն նույն կարգաթիվը և տարբեր ատոմային զանգվածներ:
այն քիմիական տարրերը ,որոնք ունեն տարբեր կարգաթվեր և նույն ատոմային զանգվածը:
այն քիմիական տարրերը ,որոնք ունեն տարբեր կարգաթվեր և տարբեր ատոմային զանգվածներ:
13. Ատոմային ռումբի գործողության հիմքում
ընկած է կառավարելի շղթայական ռեակցիա
ընկած է կառավարելի միչուկային ռեակցիա
ընկած է անկառավարելի շղթայական ռեակցիա
ընկած է անկառավարելի քիմիական ռեակցիա
14. Ատոմային էներգիան արտադրվում է
ՀԷԿ-ում
ՀԷԿ-ում և ՋԷԿ- ում
ԱԷԿ-ում
ՋԷԿ-ում
Հայրենը հայկական միջնադարյան ժողովրդական տաղաչափության տեսակներից մեկն է։ Բաղկացած է չորս 15 վանկանի տողից, նույնահանգ է։ Երբեմն տողերը երկատվում են (7-8 վանկ), գրվում ութ տողով։ Հայրենների սովորական թեմաներն են սերը, բերկրանքը, պանդխտությունը, խաղաղությունը և այլն։


ՍԵՒ-ՄՈՒԹ ԱՄՊԵՐ ՃԱԿՏԻԴ ԴԻԶՎԱ
Սև-մութ ամպեր ճակտիդ դիզվան,
Դուման հագար, Ալագյա՛զ,
Սրտումս արև էլ չի ծաղկում
Սիրտս էլ դուման, Ալագյա՚զ։
Զաո փեշերըդ անցա, տեսա,
Սռանց դարդի սիրտ չը կար,
Ա՜խ, իմանաս, ջա՜ն, Ալագյազ,
Իմ դարդիս պես դարդ չկար…
— է՛լ Մանթաշի նըխշուն հավքեր,
Իմ դարդըս որ ձերն եղներ,
Ձեր էդ զառ-վառ, խաս փետուրներ
Կսևնային, քանց գիշեր։
— է՚յ Մանթաշի մարմանդ հովե՚ր,
Իմ դարդըս որ ձերն եղներ,
Ձեր ծաղկանուշ բուրմունքն անուշ
Թույն ու տոթի կփոխվեր։
— Հե՚յ վա՜խ.— կոտրան իմ թևերս,
Ընկա գիրկըդ, Ալագյա՛զ,
Ա՜խ, մեծ սըրտիդ սըղմեմ սիրտըս,
Լամ, արուն լամ, Ալագյա՛զ…
— – — – — – — – — – — – — – — – — – — – — – — – — – — – — – — – — – — – — – — – —
Այս աստընվորիս վերայ
երկու բան ողորմ ու լալի.
Մէկ` որ սիրոյ տէ´ր լինի,
Մէկ` որ գա´յ ըրողն ու տանի:
Մեռածըն գէմ չէ´ լալի,
որ ունի զիւր խոցն ալանի.
Եկէ´ք, զողորմուկս տեսէք,
ոչ մեռած է, ոչ կենդանի
— – — – — – — – — – — – — – — – — – — – — – — – — – — – — – — – — – — – — – — – —
Սո´ւտ է, որ կ´ասեն, եղբա´րք,
թ´ընտանի կաքաւ չի լինի.
Մէկիկ մ´ես երէկ տեսայ, –
ւ´երնեկ է զիր տէրն որ ունի.
Իր օնքն էր ղալամով քաշած,
ւ´իր բերանըն շաքարով ի լի.
Զմեռելն այլ ի գիրկն առնու,
ի ծոցուն հանէ կենդանի:
— – — – — – — – — – — – — – — – — – — – — – — – — – — – — – — – — – — – — – — – —
Ի՞նչ անեմ, կամ ի՞նչ լինամ,
յո´ւր տեսնում աղւոր, նայ սիրեմ,
Թէ զյաւիտենից պատճառն
եմ ուսել, ես երթամ, ասեմ,
Զաղէկըն այլ գիրկս առնեմ,
ւ´աստուծոյ երթամ, ցըցընեմ,
– Զաղէկըն դո´ւ ստեղծեցիր,
ինձ յէ՞ր մեղք դընես, թէ սիրեմ:
Հոդված 36-ով հստակ սահմանված են ծնողների իրավունքներն ու պարտականությունները: Դրա առաջին կետով ասվում է, որ ծնողներն իրավունք ունեն և պարտավոր են հոգ տանել իրենց երեխաների դաստիարակության, կրթության, առողջության, լիարժեք ու ներդաշնակ զարգացման մասին:
Երկրորդ և երրորդ կետերով սահմանված է, որ ծնողական իրավունքներից զրկելը կամ դրանց սահմանափակումը կարող է կատարվել միմիայն օրենքով ու դատարանի որոշմամբ, և, որ անաշխատունակ ծնողների մասին պարտավոր են հոգ տանել չափահաս աշխատունակ անձինք:
Հոդված 37-ը երեխաների իրավունքների մասին է, որի կետերում սահմանված է երեխայի ազատ կամարտահայտումն ու կարծիքի արտահայտումը, որն էլ համապատասխանում է նրա տարիքին և հասունության մակարդակին: Հատկապես, կցանկանայի հատուկ ուշադրություն դարձնել վերոնշյալ հոդվածի 4-րդ կետին, ըստ որի, առանց ծնողական խնամքի մնացած երեխաները պետության հոգածության և պաշտպանության ներքո են: Սա, ըստ իս, հատուկ ուշադրության կենտրոնում պետք է լինի:
Անդրադառնանք Հոդված 38-ին, որով սահմանվում է կրթություն ունենալու իրավունքը: Յուրաքանչյուր ոք ունի կրթության իրավունք, և, ըստ Սահմանադրության, պետական ուսումնական հաստատություններում միջնակարգ կրթությունն անվճար է: Յուրաքանչյուր ոք օրենքով սահմանված դեպքերում և կարգով ունի մրցութային հիմունքներով պետական բարձրագույն և այլ մասնագիտական կրթական հաստատություններում անվճար կրթություն ստանալու իրավունք:
Հոդված 39-ը մարդու ազատ գործելու իրավունքի մասին է: Մարդն ազատ է անելու այն, ինչ ուզում է, եթե, իհարկե, դրանով չի խախտում այլոց իրավունքները և չի հակասում Սահմանադրությանը և օրենքներին: Ոչ ոք չի կարող կրել պարտականություններ, որոնք սահմանված չեն օրենքով:
Հոդված 40-ը ազատ տեղաշարժվելու իրավունքի մասին է, Հայաստանի Հանրապետության տարածքում օրինական հիմքերով գտնվող յուրաքանչյուր ոք ունի ազատ տեղաշարժվելու և բնակավայր ընտրելու իրավունք: Յուրաքանչյուր քաղաքացի իրավունք ունի Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս գալու: Յուրաքանչյուր քաղաքացի և Հայաստանի Հանրապետությունում օրինական հիմքերով բնակվելու իրավունք ունեցող յուրաքանչյուր ոք ունի Հայաստանի Հանրապետություն մուտք գործելու իրավունք:
Ազատ տեղաշարժվելու իրավունքը կարող է սահմանափակվել միայն օրենքով` պետական անվտանգության, հանցագործությունների կանխման կամ բացահայտման, հասարակական կարգի, առողջության և բարոյականության կամ այլոց հիմնական իրավունքների և ազատությունների պաշտպանության նպատակով: Քաղաքացու` Հայաստանի Հանրապետություն մուտք գործելու իրավունքը սահմանափակման ենթակա չէ:

Ազոտ տարրի բնութագրում
ա) քիմիական նշանը…
Ազոտի քիմիական նշանն է N – ը:
բ) հարաբերական ատոմային զանգվածը…
14,0067
դ) դիրքը պարբերական համակարգում. այսինքն ո՞ր պարբերության և ո՞ր խմբի տարր է)
Ազոտը պարբերական աղյուսակի II -րդ պարբերության, 5-րդ խմբի 7–րդ տարրն է:
դ) ատոմի կառուցվածքը ` (միջուկի լիցքը… միջուկում պրոտոների թիվը… էլեկտրոնների թիվը… էներգետիկ մակարդակների թիվը), էլեկտրոնային թաղանթի կառուցվածքը ՝ էլեկտրոնների բախշումն ըստ էներգետիկ մակարդակների
(7p, 7n) 7e
+7, I – 2, II – 5
դ) վալենտականությունը և օքսիդացման աստիճանը միացություններում. գրեք օրինակներ…
Ազոտը միացություններում կարող է ցուցաբերել −3,−2,−1,0,+1,+2,+3,+4,+5 օքսիդացման աստիճաններ: Ազոտի մոլեկուլում ` N2 (N≡N) ազոտի ատոմի (N) վալենտականությունը 3 է:
Վանի թագավորության (Ուրարտու) արքա Արգիշտի Ա-ն գահակալել է մ. թ. ա. մոտ 786 թ-ից: Նրա օրոք պետությունը հասել է իր ռազմաքաղաքական հզորության գագաթնակետին: Մ. թ. ա. 782 թ-ին հիմնադրել է Էրեբունի ամրոցը, որի շուրջ կառուցվել է ներկայիս Երևանը:


Սահմանադրությամբ մարդուն ազատությունից զրկելու բազմաթիվ դեպք-օրենքներ կան սահմանված, սակայն, առաջին հերթին կցանկանայի նշել Սահմանադրության Հոդված 26-ի ամրագրված 3-րդ կետը.
3. Ազատությունից զրկված անձինք ունեն մարդասիրական վերաբերմունքի իրավունք:
Սահմանադրությամբ հստակ ամրագրված է, որ յուրաքանչյուր ոք ունի ազատության իրավունք, սակայն կան հատուկ դեպքեր, որոնց դեպքում օրենքով սահմանված է ազատազրկում:
Հայաստանի Հանրապետության սահմանադրական զարգացման ժամանակակից փուլը բնութագրվում է արմատական փոփոխություններով, որոնք տեղի են ունենում պետության և հասարակության կյանքում: 2005թ. ՀՀ Սահմանադրության փոփոխություններով մեր պետության պատմության մեջ առաջին անգամ օրենսդրական մակարդակով մարդը, նրա արժանապատվությունը, հիմնական իրավունքները և ազատությունները հայտարարվեցին որպես բարձրագույն արժեքներ: 2015 թվականի խմբագրությամբ ՀՀ սահմանադրության ամենահիմնական գաղափարներից մեկը հանդիսանում է անձնական իրավունքների և ազատությունների պահպանումը՝ որպես յուրաքանչյուր անհատի բնական և անքակտելի հատկություն: Անձնական իրավունքները առաջնային դեր և նշանակություն ունեն մարդու իրավունքների համակարգում: Այս իրավունքները մեծ կարևորություն ունեն իրավական պետության կայացման, լեգիտիմ քաղաքական իշխանության հաստատման, այլ իրավունքների իրականացման և պաշտպանության տեսանկյունից: ՀՀ Սահմանադրությունում առանձնակի կարևորություն է տրվում մարդու և քաղաքացու անձնական իրավունքներին և ազատություններին, որոնք համապատասխանում են համընդհանուր ճանաչված սկզբունքներին և միջազգային իրավունքի նորմերին: Սահմանադրությամբ ամրագրված անձնական իրավունքների շարքում առաջնային տեղ է զբաղեցնում անձի անձնական ազատության և անձեռնմխելիության իրավունքը, որը մյուս բնական իրավունքների հետ միասին կազմում է անձի սահմանադրաիրավական կարգավիճակի հիմքը և ձևավորում է ցանկացած պետական գործունեության իրականացման կարևորագույն սկզբունքը: Մարդու անձնական ազատության և անձեռնմխելիության իրավունքի առանցքային նշանակությամբ պայմանավորված՝ պահանջվում է այս իրավունքի համակողմանի իրավական կարգավորում: Սահմանադրական մակարդակով կարգավորումը ենթադրում է ոչ միայն անձնական ազատության և անձեռնմխելիության իրավունքի ամրագրումը, այլև սահմանադրական երաշխիքների և իրավական պաշտպանության սահմանադրական մեխանիզմների միջոցով դրանց պաշտպանությունը: Այստեղ առանցքային խնդիր է ընթացիկ օրենսդրության համապատասխանեցումը 2015 թվականի փոփոխություններով ՀՀ սահմանադրությանը: Անձնական ազատությունը նշանակում է մարդու ազատությունն ինքնուրույն ղեկավարել սեփական գործողությունները իր կամքին համապատասխան, առանց որոշակի սահմանափակումների՝ չխախտելով այլոց իրավունքներն ու ազատությունները: Ազատությունը, որպես հասարական երևույթ, ունի արտահայտման բազմազան ձևեր: Այն անհատի կողմից իր վարքագծի գիտակցաբար ընտության կարողությունն ու հնարավորությունն է։ Այն ենթադրում է անձի որոշակի անկախություն արտաքին պայմաններից և հանգամանքներից։ Դրա հետ մեկտեղ անհրաժեշտ է հաշվի առնել, որ անհատի ազատությունը չի կարող լինել բացարձակ, քանի որ անսահմանափակ ազատությունը կհանգեցնի ավելի ուժեղների կողմից բռնությունների դրսևորումների, մինչդեռ ազատությունը հավասարապես պատկանում է ցանկացած անձի: Այս իրավունքը պետությունը պարտավոր է պաշտպանել՝ սահմանելով անհատի ազատության սահմանները: Մարդու անձնական ազատության և անձեռնմխելիության իրավունքի ինչպես ներպետական, այնպես էլ միջազգային իրավական հիմքերի վերլուծությունը վկայում է դրա առանցքային նշանակության մասին: Այն սկզբունքային նշանակություն ունի մարդու իրավական կարգավիճակի համակարգում: Հենց այդ պատճառով էլ անձնական ազատության և անձեռնմխելիության սահմանադրական իրավունքի նորմատիվային բովանդակության, իրականացման մեխանիզմների, երաշխիքների համակարգի և պաշտպանության մեթոդների վերաբերյալ հարցերը շարունակում են մնալ ամենակարևորներից մեկը ինչպես տեսական, այնպես էլ գործնական առումով: Ուսումնասիրվող իրավունքին հատուկ կարևորություն է տրվում հետևյալ պատճառներով. առաջին՝ այն պատկանում է յուրաքանչյուրին ծննդյան պահից և կախված չէ պետության քաղաքացիություն ունենալու հանգամանքից, երկրորդ՝ հիմք է հանդիսանում շատ սահմանադրական իրավունքների և ազատությունների համար, երրորդ՝ անձի իրավական կարգավիճակի կարևորագույն տարրերից է, չորրորդ՝ արդյունավետ երաշխիք է հանդիսանում ոչ միայն սահմանադրական իրավունքների, այլև ճյուղային օրենսդրությամբ ամրագրված իրավունքների համար: Մագիստրոսական թեզի նպատակն է քննարկել և վերլուծել անձնական ազատության և անձեռնմխելիության սահմանադրական իրավունքի իրավական բնույթն ու բովանդակությունը, համակարգային վերլուծության հիման վրա բացահայտել անձանական ազատության և անձեռնմխելիության սահմանադրական իրավունքի իրավական կարգավորման կարգավիճակը Հայաստանի Հանրապետությունում, վեր հանել առկա օրենսդրական բացերն ու կոլիզիաները, մշակել գործնական առաջարկություններ այս իրավունքի երաշխավորման ու պաշտպանության, իրականացման մեխանիզմների կատարելագործման ուղղությամբ: Մագիստրոսական թեզում առաջ քաշված խնդիրներն են.
• բացահայտել «անձնական ազատության և անձեռնմխելիության» հասկացության իրավական բովանդակությունը,
• ուսումնասիրել անձնական ազատության և անձեռնմխելիության իրավունքի իրականացումն ու պաշտպանությունը կարգավորող գործող ներպետական և միջազգային օրենսդրությունը,
• վերլուծել անձնական ազատության և անձեռնմխելիության իրավունքի սահմանափակման դեպքերն ու հիմքերը,
• վերլուծել անձնական ազատության և անձեռնմխելիության իրավունքի իրականացման երաշխիքների համակարգը եւ կատարել առաջարկություններ՝ ուղղված այդ համակարգի արդյունավետության բարձրացմանը: Թեզի օբյեկտը և առարկան: Կատարված աշխատանքի օբյեկտը այն հասարակական հարաբերություններն են, որոնք առաջանում են յուրաքանչյուրի անձնական ազատության և անձեռնմխելիության սահմանադրական իրավունքի իրացաման գործընթացում, իսկ առարկան՝ այն միջազգային չափանիշների եւ սահմանադրիրավական նորմերի համակարգն է, որը հանդիսանում է յուրաքանչյուր մարդու անձնական ազատության սահմանադրական իրավունքի իրականացման մեխանիզմի հիմքը: Մագիստրոսական թեզի տեսական և մեթոդական հիմքը: Աշխատանքի մեջ օգտագործվել են Գ.Ղազինյանի, Ա.Երիցյանի, Վ. Հովհաննիսյանի, Դ.Ավետիսյանի, Գ. Կոստանյանի, Դ. Գոմյենի, Ա. Կոզլովի և այլոց աշխատությունները և գիտական մեկնաբանությունները: Աշխատանքի ընթացքում օգտագործվել են վերացարկման, վերլուծության, համադրության, ինդուկտիվ, դեդուկտիվ, համեմատական-իրավական, ինչպես նաև օբյեկտիվության, բազմակողմանիության, համալիրության և այլ սկզբունքներ: Մագիստրոսական թեզի նորմատիվ հիմքը: Օգտվել ենք թեմային վերաբերող ինչպես ներպետական իրավական աստիճանակարգության մեջ մտնող իրավական ակտերից` ՀՀ Սահմանադրություն, օրենքներ, Սահմանադական դատարանի որոշումներ, Վճռաբեկ դատարանի նախադեպային որոշումներ, ենթաօրենսդրական ակտեր, այնպես էլ միջազգային իրավական փաստաթղթերից և ակտերից՝ մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիր, քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագիր, մարդու և ժողովուրդների իրավունքների Աֆրիկյան խարտիա, մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին Եվրոպական կոնվենցիա, ինչպես նաև մարդու իրավունքների Եվրոպական դատարանի մի շարք որոշումներ: