Ավետիք Իսահակյան և Նահապետ Քուչակ

Հայրենը հայկական միջնադարյան ժողովրդական տաղաչափության տեսակներից մեկն է։ Բաղկացած է չորս 15 վանկանի տողից, նույնահանգ է։ Երբեմն տողերը երկատվում են (7-8 վանկ), գրվում ութ տողով։ Հայրենների սովորական թեմաներն են սերը, բերկրանքը, պանդխտությունը, խաղաղությունը և այլն։ 

ՍԵՒ-ՄՈՒԹ ԱՄՊԵՐ ՃԱԿՏԻԴ ԴԻԶՎԱ

Սև-մութ ամպեր ճակտիդ դիզվան,
Դուման հագար, Ալագյա՛զ, 
Սրտումս արև էլ չի ծաղկում 
Սիրտս էլ դուման, Ալագյա՚զ։

Զաո փեշերըդ անցա, տեսա, 
Սռանց դարդի սիրտ չը կար,
Ա՜խ, իմանաս, ջա՜ն, Ալագյազ, 
Իմ դարդիս պես դարդ չկար…

— է՛լ Մանթաշի նըխշուն հավքեր,
Իմ դարդըս որ ձերն եղներ,
Ձեր էդ զառ-վառ, խաս փետուրներ 
Կսևնային, քանց գիշեր։

— է՚յ Մանթաշի մարմանդ հովե՚ր, 
Իմ դարդըս որ ձերն եղներ,
Ձեր ծաղկանուշ բուրմունքն անուշ 
Թույն ու տոթի կփոխվեր։

— Հե՚յ վա՜խ.— կոտրան իմ թևերս, 
Ընկա գիրկըդ, Ալագյա՛զ,
Ա՜խ, մեծ սըրտիդ սըղմեմ սիրտըս,
Լամ, արուն լամ, Ալագյա՛զ…

— – — – — – — – — – — – — – — – — – — – — – — – — – — – — – — – — – — – — – — – —

Այս աստընվորիս վերայ 
       երկու բան ողորմ ու լալի. 
Մէկ` որ սիրոյ տէ´ր լինի, 
       Մէկ` որ գա´յ ըրողն ու տանի: 
Մեռածըն գէմ չէ´ լալի, 
       որ ունի զիւր խոցն ալանի. 
Եկէ´ք, զողորմուկս տեսէք, 
       ոչ մեռած է, ոչ կենդանի

— – — – — – — – — – — – — – — – — – — – — – — – — – — – — – — – — – — – — – — – —

Սո´ւտ է, որ կ´ասեն, եղբա´րք, 
       թ´ընտանի կաքաւ չի լինի. 
Մէկիկ մ´ես երէկ տեսայ, – 
       ւ´երնեկ է զիր տէրն որ ունի. 
Իր օնքն էր ղալամով քաշած, 
       ւ´իր բերանըն շաքարով ի լի. 
Զմեռելն այլ ի գիրկն առնու, 
       ի ծոցուն հանէ կենդանի:

— – — – — – — – — – — – — – — – — – — – — – — – — – — – — – — – — – — – — – — – —

Ի՞նչ անեմ, կամ ի՞նչ լինամ, 
       յո´ւր տեսնում աղւոր, նայ սիրեմ, 
Թէ զյաւիտենից պատճառն 
       եմ ուսել, ես երթամ, ասեմ, 
Զաղէկըն այլ գիրկս առնեմ, 
       ւ´աստուծոյ երթամ, ցըցընեմ, 
– Զաղէկըն դո´ւ ստեղծեցիր, 
       ինձ յէ՞ր մեղք դընես, թէ սիրեմ: