Հայկական լեռնաշխարհ

Ո՞ր լեռն ունի Հայկական լեռնաշխարհի ամենաբարձր գագաթը

Հայկական լեռնաշխարհի ամենաբարձր գագաթն ունի Արարատ լեռը, որը ներկայումս գտնվում է Թուրքիայի տարածքում: Այն նաև հայտնի է Մասիս անունով, ծովի մակարդակից բարձր է 5165 մ: Փոքր Արարատը կամ Սիսն ունի 3925 մ բարձրություն:

Թվե՛ք Հայկական լեռնաշխարհի մի քանի խոշոր լճեր

Հայկական լեռնաշխարհը հայտնի է իր 3 խոշոր և բազմաթիվ միջին ու փոքր մեծության լճերով: Խոշորրներից Սևանա լիճը (Գեղամա ծով), գտնվում է ՀՀ տարածքում: Սևանն աշխարհի բարձրադիր լճերից է, ունի քաղցրահամ ջուր: Լիճ են թափվում 29 գետ ու գետակ, սկիզբ է առնում միայն Հրազդան գետը: Լճում եղել է 1 կղզի, որը լճի մակերևույթի իջեցման հետևանքով վերածվել է թերակղզու:

Հայկական լեռնաշխարհի խոշոր լճերից է Վանա լիճը ՝ Բզնունյաց ծովը: Այն 2,5 անգամ մեծ է Սևանա լճից: Չնայած լճի աղիությանը ՝ նրանում բազմանում է տառեխ ձուկը: Լիճն ունեցել է 7 կղզի, ջրի բարձրանալու հետևանքով 3-ն անցել են ջրի տակ: Վանա լճի ամենամեծ կղզին Աղթամարն է:

Հայկական լեռնաշխարհի հարավարևելյան մասում գտնվում է մեր հայրենիքի ամենամեծ լիճը, որ հնում կոչվել է Կապուտան, ավելի ուշ ՝ Ուրմիո: Լճի ջրերը խիստ աղի են, որի պատճառով զուրկ է կենդանական աշխարհից:

Ո՞ր գետն է այլ կերպ անվանվում «Մայր գետ»

«Մայր գետ» են կոչում Արաքս գետը, որն ունի նաև Երասխ անվանումը:

Թվե՛ք Հայկական լեռնաշխարհի մի քանի խոշոր գետեր

Հայկական լեռնաշխարհի խոշոր գետերից են ՝ Արաքսը (1072 կմ), Եփրատը (3065 կմ), Տիգրիսը (1900 կմ), Կուրը (1364 կմ):