Սննդի արդյունաբերություն. ՀՀ տնտեսություն

Մինչև 1920 թվականը Հայաստանում գործել են սննդի արդյունաբերության հումքի վերամշակման 20 համեմատաբար խոշոր և մի քանի հարյուր տնայնագործ, ձեռնարկություններ։ Առավել զարգացած էր գինու-կոնյակի ճյուղը, որտեղ գերակշռել է ռուս, կապիտալը։ Արտադրվել է նաև պանիր (1913 թվականին՝ 700 տ), պահածո (1,2 միլիոն պայման. տուփ), գարեջուր (5410 հլ), օճառ (367 տ), զտված բրինձ (1305 տ) և այլն։ 1929-1940 թվականներին շահագործման են հանձնվել Արզնիի հանքային ջրերի շշալցման, Երևանի պահածոների, Այգեհովտի ֆերմենտացման գործարանները, Երևանի և Գյումրիի մսի կոմբինատները, Երևանի ծխախոտի ու հրուշակեղենի-մակարոնի ֆաբրիկաները։ 1913 թվականի համեմատությամբ՝ 1940 թվականին սննդի արդյունաբերության արտադրանքի ծավալն աճել է 8 անգամ։ 1941-1945 թվականներին ձեռնարկությունները մթերք են արտադրել բանակի համար։ Արտադրանքի ընդհանուր ծավալը կրճատվել է 30 %-ով։ Միաժամանակ շարունակվել է Աշտարակի ու Կոտայքի գինու, Արմավիրի պահածոների, Սպիտակի շաքարի, Արզնիի ապակե տարաների գործարանների և այլ օբյեկտների շինարարությունները։ 1946-1960 թվականներին վերականգնվել է արտադրության 1940 թվականի մակարդակը։ Կառուցվել են Երևանի կոնյակի, մարգարինի, գարեջրի, Փարաքարի գինու, Սպիտակի կիտրոնաթթվի գործարանները, Գյումրիի հրուշակեղենի ֆաբրիկան, տարբեր շրջաններում ՝ պանրագործարաններ և այլն, միաժամանակ վերակառուցվել և ընդլայնվել են հին ձեռնարկությունները։

ԽՍՀՄ-ի փլուզման նախաշեմին ճյուղը միավորել է 200-ից ավելի ձեռնարկություններ (18 ենթաճյուղ) և տվել ՀՀ արդյունաբերության համախառն արտադրանքի ընդհանուր ծավալի 18,8 %-ը (1990)։ 1995 թվականից սննդի արդյունաբերությունը ՀՀ արդյունաբերության առաջատար ճյուղերից է, որին բաժին է ընկնում համախառն արդյունաբերական արտադրանքի 37 %-ը։ Ճյուղը միավորում է գինու-կոնյակի, հանքային ջրերի, ալրաղաց, կաթնամթերքի, մրգի և բանջարեղենի, պահածոների, ծխախոտի, մսամթերքի, ձկնեղենի արտադրության հարյուրավոր խոշոր, միջին ու մանր ձեռնարկություններ։

Արդյունաբերության գինեգործությունը Հայաստանում սկզբնավորվել է 20-րդ դարի 2-րդ կեսին։ Ներկայումս հանրապետության գինու-կոնյակի արդյունաբերությունը միավորում է գինենյութի, գինիների, օղու և կոնյակի արտադրության մի քանի տասնյակ ձեռնարկություններ։ Հայտնի են տարբեր մակնիշների կոնյակները, սովորական ու թնդեցված գինիները, շամպայն գինին, օղու տարբեր տեսակներ և ալկոհոլային այլ խմիչքներ։ Հայաստանի կոնյակներն ու գինիները միջազգային համտեսներում և ցուցահանդեսներում նվաճել են բազմաթիվ ոսկե ու արծաթե մեդալներ։ Արտադրվող գինիների ու կոնյակների, ինչպես նաև մրգի ու բանջարեղենի պահածոների, հանքային ջրերի, պանրի տեսակների մեծ մասն արտահանվում է։

Սննդի արդյունաբերությունը ՀՀ – ի համար ունի ավելի քան մեծ ու շատ կարևոր դեր: Եթե Հայաստանը չունենար իր սննդի ստեղծման հնարավորությունները, և ՀՀ – ում սնունդ լիներ միայն ներկրումով, ապա դրա հետևանքները կարող էին շատ ծանր լինել: Սննդի արդյունաբերությունը փոխկապակցված է տնտեսության մյուս ճյուղերի հետ ևս: Օրինակ, սննդի արդյունաբերությունը սերտորեն փոխկապակցված է տրանսպորտի, սպասարկման ոլորտի հետ: Սննդի արդյունաբերության զարգացման հեռանկար, ՀՀ – ն, միանշանակ ունի: Դրա զարգացումնը սերտորեն կապված և կախված է գյուղատնտեսության և մեքենաշինության հետ: