• ՍԻՄԲԻՈԶԸ ԵՐԿՈՒ ԿԱՄ ԱՎԵԼԻ ԿԵՆՍԱԲԱՆԱԿԱՆ ՏԵՍԱԿՆԵՐԻ ՄԻՋև ՓԱԿ և ՀԱՃԱԽ՝ ԵՐԿԱՐԱՏև ՓՈԽԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆԸ Է: 1877 Թ. ԱԼԲԵՐՏ ՖՐԱՆԿԸ ԳՈՐԾԱԾԵԼ Է ԲԱՑԱՏՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՔԱՐԱՔՈՍՆԵՐԻ ՓՈԽԱԴԱՐՁ ԿԱՊԸ։ 1879 Թ. ԳԵՐՄԱՆԱՑԻ ՍՆԿԱԲԱՆ ՀԱՅՆՐԻԽ ԴԵ ԲԱՐԻՆ ԱՅԴ ԲԱՌԸ ՍԱՀՄԱՆԵԼ Է ՈՐՊԵՍ՝ «ՏԱՐԲԵՐ ՕՐԳԱՆԻԶՄՆԵՐԻ ՀԱՄԱՏԵՂ ԱՊՐԵԼԸ»։ ՍԻՄԲԻՈԶԻ ԱՄԵՆԱՀԱՅՏՆԻ ՕՐԻՆԱԿՆԵՐԻՑ Է ՄԻՋԱՏՆԵՐԻ ՄԻՋՈՑՈՎ ԲՈՒՅՍԵՐԻ ԾԱՂԻԿՆԵՐԻ ՓՈՇՈՏՈՒՄԸ, ՈՐԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՄԻՋԱՏՆԵՐԸ ՍՆՎՈՒՄ ԵՆ ՆԵԿՏԱՐՈՎ։
2• ՍԻՄԲԻՈՏԻԿ OՐԳԱՆԻԶՄՆԵՐԸ ՀԱՃԱԽ ԲՆՈՐՈՇՎՈՒՄ ԵՆ ՀԱԿԱԴԻՐ ՎԱՐՔԱԳԾԱՅԻՆ ՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ։ ԵԹԵ ԴՐԱՆՑԻՑ ՄԵԿԸ ՇԱՐԺՈՒՆԱԿ Է, ԱՊԱ ՄՅՈՒՍԸ, ՈՐՊԵՍ ԿԱՆՈՆ, ՎԱՐՈՒՄ Է ՊԱՍԻՎ ԿԵՆՍԱԿԵՐՊ, ԵԹԵ ՄԵԿԸ OԺՏՎԱԾ Է ՀԱՐՁԱԿՄԱՆ ԿԱՄ ՊԱՇՏՊԱՆՈՂԱԿԱՆ ՀԱՐՄԱՐԱՆՔՆԵՐՈՎ, ԱՊԱ ՄՅՈՒՍԸ ԶՈՒՐԿ Է ԼԻՆՈՒՄ ԴՐԱՆՑԻՑ։ ՍԱԿԱՅՆ ՆՄԱՆ ՓՈԽՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՄԻՇՏ ՉԷ ՈՐ ԼԻՆՈՒՄ ԵՆ ՓՈԽՕԳՏԱԿԱՐ։ ԱՅՍՊԻՍՈՎ, ՍԻՄԲԻՈԶԻ, ՏԱՐԲԵՐ ՏԵՍԱԿՆԵՐԻ ՀԱՄԱՏԵՂ ԳՈՅՈՒԹՅԱՆ ՀԵՏևԱՆՔՈՎ ՁևԱՎՈՐՎՈՒՄ ԵՆ ՓՈԽՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏԱՐԲԵՐ ՁևԵՐ:
3.• ԿՈՈՊԵՐԱՑԻԱ` ԿՈՈՊԵՐԱՑԻԱՅԻ ԴԱՍԱԿԱՆ ՕՐԻՆԱԿ Է ՄԵՆԱԿՅԱՑ ԽԵՑԳԵՏՆԻ և ԿՈՐԱԼՅԱՆ ՊՈԼԻՊՆԵՐԻ՝ ԱԿՏԻԱՆԵՐԻ ՀԱՄԱՏԵՂ ԿԵՑՈՒԹՅՈՒՆԸ, ԵՐԲ ԵՐԿՈՒ ՏԵՍԱԿՆԵՐՆ ԷԼ ՕԳՈՒՏ ԵՆ ՍՏԱՆՈՒՄ: ԽԵՑԳԵՏԻՆԸ ԲՆԱԿՎՈՒՄ Է ՓԱՓԿԱՄԱՐՄՆԻ ԴԱՏԱՐԿ ԽԵՑՈՒ ՄԵՋ և ԻՐ ՎՐԱ ՏԱՆՈՒՄ Է ԱԿՏԻՆԻԱՅԻՆ։ ԱՆՇԱՐԺ ՊՈԼԻՊԻ ՀԱՄԱՐ ԴԱ ՁԵՌՆՏՈՒ Է, ՔԱՆԻ ՈՐ, ՀԱՏԱԿՈՎ ՏԵՂԱՇԱՐԺՎԵԼՈՎ, ԽԵՑԳԵՏԻՆԸ ԸՆԴԱՐՁԱԿՈՒՄ Է ԱԿՏԻՆԻԱՅԻ ՈՐՍԻ ՀԱՄԱՐ ՏԱՐԱԾՈՒԹՅՈՒՆԸ։ ՈՐՈՇԱԿԻ ՕԳՈՒՏ Է ՍՏԱՆՈՒՄ ՆԱև ԽԵՑԳԵՏԻՆԸ։ ՆՐԱՆ Է ՀԱՍՆՈՒՄ ԱԿՏԻՆԻԱՅԻ ԿՈՂՄԻՑ ՈՐՍԱԾ ՍՆՆԴԻ ՈՐՈՇ ՄԱՍԸ։ ՆՄԱՆ ՓՈԽԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԵՊՔՈՒՄ ԵՐԿՈՒ ՏԵՍԱԿՆ ԷԼ ՕԳՈՒՏ ԵՆ ՍՏԱՆՈՒՄ, ՍԱԿԱՅՆ ԴՐԱՆՑ ՀԱՄԱՏԵՂ ԳՈՅՈՒԹՅՈՒՆԸ ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ՏԵՍԱԿԻ ՀԱՄԱՐ ՊԱՐՏԱԴԻՐ ՊԱՅՄԱՆ ՉԻ։
4. • ԿՈՄԵՆՍԱԼԻԶՄ` ԿՈՄԵՆՍԱԼԻԶՄԻ ԴԵՊՔՈՒՄ ԵՐԿՈՒ ՓՈԽԱԶԴՈՂ ՏԵՍԱԿՆԵՐԻՑ ՄԻԱՅՆ ՄԵԿՆ Է ՕԳՈՒՏ ՍՏԱՆՈՒՄ։ ՄՅՈՒՍ ՏԵՍԱԿԻ ՀԱՄԱՐ ԿՈՄԵՆՍԱԼԻ ՀԵՏ ՓՈԽԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆՆ ԱՆՏԱՐԲԵՐ Է։ ՇԱՏ ՏԵՍԱԿՆԵՐ ՍՆՎՈՒՄ ԵՆ ԱՅԼ ՏԵՍԱԿՆԵՐԻ ՍՆՆԴԻ ՄՆԱՑՈՐԴՆԵՐՈՎ, ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄ ՈՒՐԻՇՆԵՐԻ ԹԱՔՍՏՈՑԸ, ՆՐԱՆՑ ՉՎՆԱՍԵԼՈՎ և ԱՊՐԵԼՈՎ ԱՆՆԿԱՏ։ ԲՈՒՅՍԵՐԻ ՇԱՏ ՏԵՍԱԿՆԵՐ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄ ԵՆ ԱՅԼ ԲՈՒՅՍԵՐԻՆ ՈՐՊԵՍ ԱՊՐԵԼԱՎԱՅՐ։ ԷՊԻՖԻՏ ԲՈՒՅՍԵՐԸ՝ ՈՐՈՇ ՋՐԻՄՈՒՌՆԵՐ, ՔԱՐԱՔՈՍՆԵՐ, ՄԱՄՈՒՌՆԵՐ, ՊՏԵՐՆԵՐՆԵՐ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄ ԵՆ ԾԱՌԱԲՈՒՅՍԵՐԻՆ ՈՐՊԵՍ ՀԵՆԱՐԱՆ, ԱՅԼ ՈՉ ԹԵ ՈՐՊԵՍ ՍՆՆԴԱՆՅՈՒԹԵՐԻ ԱՂԲՅՈՒՐ։ ՀԵՏևԱԲԱՐ ՆՇՎԱԾ ՕՐԳԱՆԻԶՄՆԵՐԸ ՍՏԱՆՈՒՄ ԵՆ ՕԳՈՒՏ՝ ՉՎՆԱՍԵԼՈՎ ԾԱՌԵՐԸ։
5. • ԱՄԵՆՍԻԱԼԻԶՄ՝ ՄԻ ՏԵՍԱԿԸ ՃՆՇՈՒՄ Է ՄՅՈՒՍԻՆ, ԲԱՅՑ ԻՆՔԸ ՉԻ ԿՐՈՒՄ ԲԱՑԱՍԱԿԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆ։ ՊՐՈԿՏՈԿՈՈՊԵՐԱՑԻԱ՝ ՏԵՍԱԿՆԵՐԸ ՓՈԽԱԴԱՐՁ ՕԳՈՒՏ ԵՆ ՍՏԱՆՈՒՄ, ՍԱԿԱՅՆ ԿԱՐՈՂ ԵՆ ԿԵՆՍԱԳՈՐԾԵԼ ՆԱև ԱՌԱՆՑ ԴՐԱ։ ԱՅԴՊԻՍԻ ՓՈԽՀԱՐԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՎԱՌ ՕՐԻՆԱԿ ԵՆ ԼՈՒՍԱՍԵՐ ԽՈՏԱԲՈՒՅՍԵՐԸ, ՈՐՈՆՔ ԱՃՈՒՄ ԵՆ ԽՈՇՈՐ ԾԱՌԵՐԻ ՀՈՎԱՆՈՒ ՏԱԿ։ ԽՈՏԱԲՈՒՅՍԵՐԸ ՏՈՒԺՈՒՄ ԵՆ, ՔԱՆԻ ՈՐ ԱՃՈՒՄ ԵՆ ԱՆԲԱՎԱՐԱՐ ԼՈՒՍԱՎՈՐՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ, ԱՅՆ ԺԱՄԱՆԱԿ, ԵՐԲ ԾԱՌԻՆ ԴԱ ՈՉ ՎՆԱՍ Է ԲԵՐՈՒՄ, ՈՉ ՕԳՈՒՏ։
Խմելու սոդայի լուծույթի պատրաստումը և կոնցենտրացիայի որոշումը.
Կշռեցինք 5 գրամ սոդա, չափիչ գլանով չափեցինք 100 մլ ջուր, այնուհետև ջուրը լցրեցինք կոլբայի մեջ և պատրաստեցինք լուծույթը։
Նատրիումի հիդրոկարբոնատի ՝ NaHCO³, ջրային լուծույթի պատրաստումը և կոնցենտրացիայի խտության որոշումը։
1. Որոշենք լուծված նյութի սոդայի զանգվածային բաժինը լուծույթում։ w (NaHCO³) = ?% w (NaHCO³) = m (NaHCO³) / m (լուծույթ) * 100% m (լուծույթը) = m (NaHCO³) + m (H²O) R S⁴c = (H²O) = 1 գ/մլ m (H²O) = 100 գ 5 գ / 5 գ + 100 գ * 100 % = 500 / 105 = 4,76%
Որոշել նյութի մոլային բաժինը լուծույթում։ x (NaHCO³) = n (NaHCO³) / n (NaHCO³) + n (H²O) n = m / M Mr (NaHCO³) = 84 Mr (H²O) = 2*1 + 16 = 18 n (NaHCO³) = 5 գ / 84 գ/մոլ = 0,05 մոլ n (H²O) = 100 գ / 18 գ/մոլ = 5,56 մոլ
1.- Ո՞ր տարրերն են ընդգրկված 5֊րդ խմբի գլխավոր ենթախմբում…
N-Ազոտ , P-Ֆոսֆոր, As-Արսեն, Sb-Ծարիր, Bi-Բիսմութ
2.-Ո՞ր տարրի մոտ է ավելի ուժեղ արտահայտված ոչ մետաղական հատկությունները ազոտի՞.թե `ֆոսֆոր՞. ինչո՞ւ. …
Ավելի մեծ է ազոտինը, քանի որ ֆոսֆորի էլեկտրաբացասականությունը ավելի քիչ է:
3.- Ինչո՞ւ են ազոտը և ֆոսֆորը համարվում կենսական տարրեր…
Քանի որ դրանք շատ կենդանի օրգանիզմների և բույսերի բաղկացուցիչ մաս են կազմում, և կարևոր են ֆիզիոլոգիական պրոցեսների համար:
4.-Ի՞նչ պայմաններ են անհրաժեշտ բույսերի աճման համար…
Ամեն տեսակի բույս ունի իր բարենպաստ պայմանները աճելու համար, բայց հիմնականում հարկավոր է՝ լույս, ջուր, հող, խնամք և այլն…
5.- Ինչո՞ւ են հողին տալիս պարարտանյութեր, ինչպիսի՞ պարարտանյութեր գիտեք….
Պարարտանյութը օգնում է բույսին աճել ավելի արագ և բերքատվությունը բարձրացնել: Ինձ ծանոթ է բուսահողը:
*6. Ւ՞նչ է պարարտանյութը….
Օրգանական, անօրգանական և կենսաբանական նյութեր են, որոնք օգտագործվում են հողի հատկությունները և բույսերի սննդառությունը բարելավելու ու բերքատվությունը բարձրացնելու նպատակով։ Պարարտանյութ կարող է ծառայել օրինակ՝ բանանի կլեպը
Լույսը շատ կարևոր դեր է կատարում մարդու կյանքում: Լույսի շնորհիվ մենք կարողանում ենք ճանաչել մեզ շրջապատող աշխարհը: Լույսն է, որ Արեգակից Երկիր հասնելով մեր մոլորակի վրա կյանքի գոյության համար անհրաժեշտ պայմանններ է ստեղծում:
Իսկ ի՞նչ է լույսը: Լույսի բնույթի վերաբերյալ առաջին գիտական տեսությունը ստեղծել է Իսահակ Նյուտոնը 17 – րդ դարում:
Ըստ Նյուտոնի.Լույսը կազմված է փոքրիկ մասնիկներից ՝ կորպուսկուլներից, որոնք լուսատու մարմինը առաքում է բոլոր ուղղություններով ՝ ճառագայթների երկայնքով:
Գրեթե միաժամանակ, հոլանդացի գիտնական Քրիստիան Հյուգենսը առաջարկել է լույսի ալիքային տեսությունը:
Ըստ Հյուգենսի.Լույսը առաձգական ալիք է՝ լույսի աղբյուրից հեռացող համակենտրոն գնդոլորտների տեսքով:
Վակումում լույսի տարածումը հերքեց լույսի ՝ առաձգական ալիք լինելը: Սակայն 19-րդ դարի երկրորդ կեսին, էլեկտրամագնիսական ալիքների փորձնական ստացումը, լույսի և էլետրամագնիսական ալիքների արագության համընկնելը, թույլ տվեց Մաքսվելին և Հերցին իրենց աշխատություններում հաստատել լույսի ալիքային բնույթը և լույսը նույնացնել էլետրամագնիսական ալիքի հետ: Լույս կամ տեսանելի ճառագայթում են անվանում 400 − 800ՏՀց (1ՏՀց = 1012 Հց) հաճախության էլեկտրամագնիսական ալիքները, որոնք մարդու մոտ կարող են առաջացնել տեսողական զգայություններ: Տարբեր հաճախությունների ճառագայթումները մարդու մոտ տարբեր գույների զգայություններ են առաջացնում՝ սկսած կարմիրից՝ 400−480ՏՀց, մինչև մանուշակագույն՝ 670 − 800ՏՀց:
Հետագայում Ալբերտ Այնշտայնը՝ ֆոտոէֆեկտի երևույթը բացատրելիս, նորից անդրադարձավ լույսի մասնիկային բնույթին և ցույց տվեց, որճառագայթելիս և կլանվելիս, լույսը իրենից ներկայացնում է լուսային մասնիկների ՝ ֆոտոնների հոսք: Այսպիսով լույսն ունի հատկությունների երկակիություն: Սակայն անկախ այն բանից, թե ինչ բնույթ ունի լույսը ՝ մասնիկների հոսք է, թե էլեկտրամագնիսական ալիք, այն ներկայացվում է որպես ճառագայթներ, որոնք սկսվում են լուսատու մարմնից և տարածվում բոլոր ուղղություններով ՝ ցույց տալով լուսային էներգիայի տարածման ուղղությունը: Տեսանելի տիրույթում ճառագայթող մարմնին անվանում են լույսի աղբյուր: Եթե լույսի աղբյուրի չափերը շատ փոքր են մինչև լուսավորվող մարմին ընկած հեռավորության համեմատ, ապա այն անվանում են լույսի կետային աղբյուր: Լույսի աղբյուրները բաժանվում են նաև բնական և արհեստական աղբյուրների: Լույսի բնական աղբյուրներն են ՝ Արեգակը, աստղերը, կայծակը, լուսատիտիկը և այլն:
Լույսի արհեստական աղբյուրներն են՝ ջերմային աղբյուրները (շիկացման լամպ, գազայրիչի բոց, մոմի լույս և այլն) և ոչ ջերմային աղբյուրները (ցերեկային լույսի լամպ, լուսադիոդ, լազեր, հեռուստացույցի կամ համակարգչի էկրան):
Լույսի աղբյուր կարող են լինել ոչ միայն լուսատու մարմինները, այլև այն մարմինները, որոնք անրադարձնում են իրենց վրա ընկած լույսը բոլոր ուղղություններով, դարռնալով տեսանելի: Այդպիսի աղբյուրներ են՝ Լուսինը, մոլորակները և մեր շուրջը գտնվող բոլոր տեսանելի առարկաները: Լույսի տարածումը համասեռ միջավայրում:Ֆիզիկայի այն բաժինը, որն ուսումնասիրում է լույսի հետ կապված երևույթները, կոչվում է օպտիկա:Օպտիկայի այն բաժինը, որն ուսումնասիրում է լուսային ճառագայթների տարածման օրինաչափությունները՝ հաշվի չառնելոով նրանց ալիքային հատկությունները, կոչվում է երկրաչափական օպտիկա: Երկրաչափական օպտիկայի օրենքներից մի քանիսը հայտնագործվել է լույսի բնույթը պարզելուց շատ առաջ: Այդպիսի օրենքներից է՝ լույսի ուղղագիծ տարածման օրենքը, որը ձևակերպել է հույն գիտնական Էվկլիդեսը՝ մ. թ. ա. երրորդ դարում:
Համասեռ, թափանցիկ միջավայրում լույսն ուղղագիծ է տարածվում:Դրանում կարելի է համոզվել փորձերի օգնությամբ, որոնք հարմար է կատարել լազերային ցուցափայտի արձակած ճառագայթով: Այս կերպ կարող ենք տեսնել, որ ապակե անոթի մեջ լցված ջրում ՝ համասեռ, թափանցիկ միջավայրում, լազերային ճառագայթը տարածվում է ուղիղ գծով:
Լույսի ուղղագիծ տարածման հետևանք են հստակ ստվերները, որոնք ընկնում են անթափանց մարմիններից, երբ դրանք լուսավորվում են լույսի կետային աղբյուրից:
Օրինակ՝ եթե կետային լույսի աղբյուրի և էկրանի միջև անթափանց գունդ տեղադրենք, ապա էկրանի վրա մուգ շրջանի տեսքով ստվեր կհայտնվի: Ստվերն այն տեղն է, որտեղ չի ընկնում լույսի աղբյուրի լույսը:
Եթե լույսի կետային աղբյուրի փոխարեն օգտագործվի ավելի մեծ չափեր ունեցող աղբյուր՝ լամպ, ապա հստակ ստվերի փոխարեն լուսավորված ֆոնին կստանանք ստվեր և կիսաստվեր: Դա ոչ միայն չի հակասում, այլ, ևս մեկ անգամ հաստատում է լույսի ուղղագիծ տարածման օրենքը:
Այն մասում, որտեղ լույս չի ընկնում լամպի և ոչ մի կետից, լիակատար ստվեր է, իսկ այն տիրույթում, որտեղ լույսը միայն որոշ կետերից է ընկնում՝ առաջանում է կիսաստվեր: Հսկայական չափերի ստվեր և կիսաստվեր գոյանում են Արևի և Լուսնի խավարումների ժամանակ: Արևի խավարումն առաջանում այն դեպքում, երբ Լուսինը՝ Երկրի շուրջը իր պտույտի ժամանակ, ամբողջովին կամ մասնակիորեն ծածկում է Արեգակը:
Իսկ, երբ Լուսինն է հայտնվում Երկրագնդի առաջացրած ստվերի կոնի մեջ, ապա տեղի ունենում Լուսնի խավարում:
Լուսնի խավարումների ուսումնասիրությունը հնարավորություն է տվել Արիստոտելին ՝ մ. թ. ա. չորրորդ դարում, եզրակացնել, որ Երկիրը գնդաձև է, ինչի վկայությունը Լուսնի վրա Երկրագնդի ստվերի շրջանաձև լինելն է:
1. Արևոտ օրը 5 մ բարձրություն ունեցող տանձենին գցում է 1 մ երկարությամբ ստվեր, իսկ բարդին ՝ 4 մ երկարությամբ ստվեր: Ինչի՞ է հավասար բարդու բարձրությունը: Պատասխանը գրել մետրերով ՝ տասնորդական թվի ճշտությամբ:
5 մ բարձրություն – 1 մ երկարությամբ ստվեր
x – 4 մ երկարությամբ ստվեր
x = 4 * 5 / 1 = 20
Պատ ՝ 20 մ
2. Ուղղաձիգ դրված կես մետրանոց քանոնի ստվերի երկարությունը 0.6 մ է: Դրա օգնությամբ որոշեք տան բարձրությունը, եթե վերջինիս ստվերի երկարությունը 7.2 մ է: