Ե՞րբ է Արցախում սկսվել հայ-ադրբեջանական պատերազմը։ Ե՞րբ է ԼՂՀ-ն հռչակվել անկախ։
Արցախում զանգվածային բռնություններն իրենց գագաթնակետին էին հասել 1991 թ. ապրիլ-մայիս ամիսներին: Հայերին տեղահանելու նպատակով ադրբեջանական հատուկ նշանակության ջոկատները խորհրդային զորքերի հետ միասին բացահայտ պատերազմ սկսեցին Գետաշենի և Շահումյանի հայ բնակչության դեմ: Տեղի հայ բնակչությունը հարկադրված լքեց պապենական հողը: 1991 թվականի մայիսին ԼՂԻՄ – ում հայ-ադրբեջանական ազգամիջյան պատերազմ սկսեց: Հայրենի եզերքը պաշտպանելուն զուգընթաց միջազգային հանրությանը Արցախյան հիմնահարցը ներկայացնելու, նրա աջակցությունը ստանալու ակնկալիքով արցախահայությունը ԼՂՀ – ի հռչակումից (1991 թ. սեպտեմբերի 2) հետո ՝ 1991 թ. դեկտեմբերի 10-ին, անցկացրեց անկախության հանրաքվե: ԼՂՀ – ի բնակչության քվեարկության իրավունք ունեցողների 80 % – ը մասնակցեց այդ հանրաքվեին, իսկ քվեարկողների 99 % – ից ավելին ձայն տվեց անկախության օգտին:
Նշե՛ք Արցախյան պատերազմի առանցքային դրվագները։
Արցախյան պատերազմի առանցքային դրվագներն են.
1992 թվականի հունվարին ազատագրվեց Կրկժանը, որը ադրբեջանցի գրոհայինների ռազմական հենակետերից մեկն էր:
Փետրվարի վերջին վերացվեց Խոջալուի ռազմական խմբավորումը:
Աշոտ Ղուլյանի գլխավորությամբ, հայ ազատամարտիկները մոտեցան օդանավակայանին:
1992 թվականի մայիսի 9 – ին ազատագրվեց Շուշին:
1992 թվականի մայիսի 18 – ին ազատագրվեց Լաչինը:
1993 թվականի գարնանը հայերը սկսեցին ազատագրել բռնազավթված հայկական տարածքները. Քելբաջար, Ֆիզուլի, Ջեբրաիլ, Աղդամ:
Ո՞ր կառույցն է զբաղվում Արցախյան խնդրի խաղաղ կարգավորման գործընթացով։ Ի՞նչ արդյունքներ ունեցավ խնդրի խաղաղ կարգավորման փորձերը։
Արցախյան խնդրի խաղաղ կարգավորման գործընթացով զբաղվում էր ԵԱՀԿ – ն: ԵԱՀԿ – ն կոչ էր անում միջազգային հեղինակավոր կառույցներին շտապ միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի վայրագությունները դադարեցնելու համար: Փաստորեն, իր գոյության ողջ ընթացքում ԵԱՀԿ – ն առաջին անգամ դարձավ միջազգային առճակատման լուծման միջնորդ:
Նկարագրե՛ք Ապրիլյան պատերազմը։
Ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը ադրբեջանական կողմը Արցախի Հանրապետության նկատմամբ սկսեց լայնածավալ հարձակողական գործողություններ, կիրառելով իր զինանոցում եղած ռազմական տեխնիկայի գրեթե բոլոր հնարավոր տեսակները: «Սմերչ» տեսակի արկեր արձակվեցին Թալիշի, Մարտակերտի, Մատաղիսի և Հադրութի ուղղությամբ: Այս ամենը հանգեցրեց զոհերի, այդ թվում ՝ խաղաղ բնակիչների շրջանակում: Ապրիլի 5 – ին Ադրբեջանը հարկադրված դիմեց Ռուսաստանի Դաշնության միջնորդությանը ռազմական գործողությունները դադարեցնելու հարցում: Հայկական կողմը ապրիլյան մարտերի հետևանքով կորցրել է 800 հեկտար տարածք, ադրբեջանականը ՝ համաձայն հակամարտող կողմերի տարածած տեղեկությունների, տարածքային կորուստ չի ունեցել: Հայկական կողմի զոհերի թիվը եղել է 100, Ադրբեջանինը ՝ հնգապատիկը, նաև հայկական լրատվամիջոցների հրապարակումներում ապրիլյան մարտերի ժամանակ ադրբեջանական կողմի կորուստների մասին շրջանառվում են մինչև 1000 սպանված և շուրջ 2000 վիրավոր։
Նկարագե՛ք 2020 թվականի պատերազմը և համեմատե՛ք այն նախորդ պատերազմերի հետ։
2020 թվականի Արցախյան պատերազմը սկսել է սեպտեմբերի 27 – ի առավոտյան, ժամը 07:10 – ին և ավարտվել նոյեմբերի 9 – ի, լույս տասի գիշերը կապիտուլացիոն համաձայնագրով: Արցախի Հանրապետությանը ռազմական աջակցություն է ցուցաբերել Հայաստանը, Ադրբեջանին՝ Թուրքիան։ Պատերազմը 1988 թվականին սկսված արցախյան հակամարտության վերջին էսկալացիան է, և ամենաարյունալին՝ առաջին պատերազմից հետո։