Ադոլֆ Հիտլերը ծնվել է 1889 թ-ին Ավստրիայում։ Կառավարել է 1933-1945 թթ։ 1913 թ-ին նա գալիս է Գերմանիա և մասնակցում է Առաջին համաշխարհային պատերազմին, պատերազմից հետո դառնում է Բանվորական կուսակցության անդամ, որը հետագայում վերանվանվում է Նացիստական կուսակցության։ 1923 թ-ին փորձում է հեղաշրջում անել և իշխանության հասնել, բայց չի կարողանում։ Նրան ձերբակալում են, բանտում նա գրում է <<Իմ պայքարը>> գիրքը։ 1939 թ-ին սկսում է Երկրորդ համաշխարհային պատերազմը՝ մտնելով Լեհաստան։ Նա հակակոմունիստ էր, հակասեմական։ Գալով իշխանության՝ Հիտլերը տնտեսական ճգնաժամը հաղթահարեց և սկսեց վայելել իր ժողովրդի սերը։ Հիտլերին և նրան համախոհ երկրներին հաջողվեց արագ գրավել Եվրոպայի և Հյուսիսային Աֆրիկայի մեծ մասը, սակայն Ամերիկայի և Խորհդային Միության ջանքերի շնորհիվ գերմանիան պարտվեց և Հիտլերը ինքնասպանություն գործեց։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ սպանվել է 48 միլիոն մարդ և 5,5 միլիոն հրեա ցեղասպանությանը ենթարկվել։
Եթե չլիներ Հիտլերը չէր լինի Երկրորդ համաշխարհային պատերազմը։ Այդքան շատ մարդ չէր մահանա, Գերմանիան ռազմատուգանք չէր վճարի, Գերմանիան երկար տարիներ բաժանված չէր լինի Բեռլինի պատով։ Չէր լինի Իսրայել պետությունը։