Պոեմը չափածո մեծածավալ ստեղծագործություն է, որի տարբեր մասերը միավորվում են սյուժեի կամ կերպարի ընդհանրությամբ։ Պոեմը չափածո բոլոր գրական ժանրերից ամենամեծն է իր ծավալով և ընդգրկումներով։ Նրան հատուկ են թե՛ վիպերգական, թե՛ քնարական հատկանիշներ։


Նադիր շահը ուզում էր տիրանալ Թմկաբերդին, սակայն պարտվում էր քաջ Թաթուլին, ով ուներ գեղեցիկ կին: Շահը որոշեց տիրանալ երկուսին էլ: Նա աշուղ ուղարկեց իրեն գովերգելու և ասելու, որ տիրուհուն ոսկու մեջ կպահի: Տիրուհին գայթակղվեց և հաղթանակի ժամանակ բոլորին խմեցնելով, քնեցնելով թշնամուն ներս թողեց: Նա պատասխանելով ամուսնու մասին հարցին, ասաց, որ քաջ էր և գեղեցիկ, ինչից հետո նրան նետեցին ժայռից: