Հովհաննես Թումանյանն ու իր ստեղծագործական ժանրերը

Թումանյանի ստեղծագործական ժանրերն են ՝ բանաստեղծությունը, պոեմը, հեքիաթը և բալլադը:

Տիեզերքի ընթերցումը

Որ հայացք ես ինձ տըվել վերամբարձ՝
Սուզվելու վերին սահմաններն արփի,
Որ միտք ես տըվել երկնաճեմ ու բաց՝
Չափելու ահեղ բացերն անչափի,

Որ կապել ես մեզ, հոգիս քեզ արել՝
Հոգուս անհունի հըրճվանքը տալով,
Բարձըր ճակատիս ժըպիտ ես վառել,
Վառել, զարդարել արփենի փայլով,

Անթարթափ աչքով, անխարխափ հոգով

Կարդում եմ քո վեհ ազդումներն անվերջ,
Կարդում եմ պայծառ, ուրախ ցերեկով,
Ու գիշերները ահավոր ու պերճ։

Վերանում է վեր հոգիս զըվարթուն—
Չըկա մոտ ու տար, չըկա վեր ու ցած,

Տիեզերքն ամբողջ հայրենիք ու տուն,
Ու ես մի ազատ՝ անտարբեր աստված։

Թումանյանի հեքիաթներից է մեր շատ սիրելի «Անբան Հուռին»:

Թումանյանի շատ հայտնի ստեղծագործություններից մեկը ՝ «Փարվանա» – ն բալլադ է, իսկ «Թմկաբերդի առումը» ՝ պոեմ:

Գրական ժանրը բացատրվում է այսպես.

Ժողովրդական բանահյուսության և գեղարվեստական գրականության ստեղծագործությունների հատուկ տեսակ:

Թմկաբերդի առումը

Պոեմը չափածո մեծածավալ ստեղծագործություն է, որի տարբեր մասերը միավորվում են սյուժեի կամ կերպարի ընդհանրությամբ։ Պոեմը չափածո բոլոր գրական ժանրերից ամենամեծն է իր ծավալով և ընդգրկումներով։ Նրան հատուկ են թե՛ վիպերգական, թե՛ քնարական հատկանիշներ։

Նադիր շահը ուզում էր տիրանալ Թմկաբերդին, սակայն պարտվում էր քաջ Թաթուլին, ով ուներ գեղեցիկ կին: Շահը որոշեց տիրանալ երկուսին էլ: Նա աշուղ ուղարկեց իրեն գովերգելու և ասելու, որ տիրուհուն ոսկու մեջ կպահի: Տիրուհին գայթակղվեց և հաղթանակի ժամանակ բոլորին խմեցնելով, քնեցնելով թշնամուն ներս թողեց: Նա պատասխանելով ամուսնու մասին հարցին, ասաց, որ քաջ էր և գեղեցիկ, ինչից հետո նրան նետեցին ժայռից:

Փարվանա

Բալլադը քնարա-վիպերգական բանաստեղծություն է, որի մեջ ավանդական, պատմական կամ այլ թեմայով ստեղծված սյուժեն ծավալվում է հեղինակի հույզերի և խոհերի բացահայտմանը զուգընթաց։

Բալլադը արքայի ու նրա չքնաղագեղ դստեր մասին էր: Արքան մի օր որոշում է փեսացու փնտրել աղջկա համար: Գալիս են շատ մարդիկ, ով տիրանան աղջկա սրտին, սակայն աղջիկն ասում էր, ով կբերի անշեջ հուրը, նա կլինի իր փեսան: Երկար ժամանակ ոչ ոք չի գալիս, աղջիկն այնքան է լացում, որ կորում են լիճ կտրած արցունքներում: Փեսացուները թիթեռ են դառնում, հուր տեսնելիս մոտենում…