Տարբերակ 3
I. (1) Շարժվող էլեկտրական լիցքերի շուրջ գոյություն ունեն.
1.միայն էլեկտրական դաշտ
2. միայն մագնիսական դաշտ
3. էլեկտրական և մագնիսական դաշտեր
II. (1)Ինչպե՞ս կարելի է ուժեղացնել կոճի մագնիսական դաշտը.
1.կոճի տրամագիծը մեծացնելով
2. կոճի ներսում երկաթյա միջուկ դնելով
3. կոճում հոսանքի ուժը մեծացնելով
III. (1) Թվարկված ո՞ր նյութերը բոլորովին չեն ձգվում մագնիսի կողմից.
1.ապակի
2. պողպատ
3. նիկել
4. թուջ
IV. (1) Մագնիսի ԱԲ մեջտեղը չի ձգում երկաթյա խարտուքը (նկ. 102): ԱԲ գծով մագնիսը բաժանվում է երկու մասի: Կոտրվածքի Ա և Բ ծայրերը կձգե՞ն երկաթյա խարտուքը.
1.այո, բայց շատ թույլ
2. ոչ
3.այո, քանի որ առաջանում են երկու մագնիսներ՝ իրենց հարավային և հյուսիսային բևեռներով
V. (1) Մագնիսական բևեռին մոտեցվում են երկու գնդասեղներ: Ինչպե՞ս կդասավորվեն գնդասեղները, եթե նրանց բաց թողնեն (նկ. 103).
1.կկախվեն ուղղաձիգ
2. իրար կձգեն
3. իրար կվանեն
VI. (1) Ինչպե՞ս են ուղղված նկար 104-ում պատկերված մագնիսի բևեռների միջև մագնիսական գծերը:
1.Ա-ից Բ
2. Բ-ից Ա
VII. (1) Ինչպիսի՞ մագնիսական բևեռներ է ստեղծել նկար 105-ում պատկերված դաշտը.
1.նույնանուն
2. տարանուն
VIII. (1) Նկար 106-ում պատկերված է պայտաձև մագնիսը և նրա մագնիսական դաշտը: Ո՞ր բևեռն է հյուսիսայինը, ո՞րը հարավայինը.
1.Ա-ն ՝ հյուսիսային, Բ-ն ՝ հարավային
2. Ա-ն ՝ հարավային, Բ-ն ՝ հյուսիսային
3. Ա-ն ՝ հյուսիսային, Բ-ն ՝ հյուսիսային
4. Ա-ն ՝ հարավային, Բ-ն ՝ հարավային
IX. (1) Եթե երկրի միջօրեականով դասավորված է պողպատյա ձողը և նրան մուրճով մի քանի հարվածներ հասցվեն, ապա նա կմագնիսանա: Ի՞նչ մագնիսական բևեռ է դառնում այն ծայրը, որը ուղղված է դեպի հյուսիս.
1.հյուսիսային
2. հարավային