Արամը ժամը 9-ին տանից դուրս եկավ և շարժվեց դեպի գրադարան 6կմ/ժ արագությամբ: Հասնելով գրադարան՝ նա անմիջապես հետ վերադարձավ դեպի տուն՝ չփոխելով իր արագությունը: Ժամը 12- ին Արամին դեռ 2կմ կար տուն հասնելուն: Տնից քանի՞ կմ հեռավորության վրա է գտնվում գրադարանը:
Լուծում
3*6=18
18+2=20
20:2=10
Արամը, Նարեն և Վարդանը գնեցին գիրք: Արամը վճարեց գրքի գնի 60 տոկոսը, Նարեն մնացածի 40 տոկոսը, իսկ Վարդանը մնացած 30 դրամը: Ի՞նչ արժե գիրքը:
Լուծում
x – գրքի գին
x*60/100 (1)
(x – x*60/100) * 40/100 (2)
30 դրամ (3)
x*60/100 + (x – x*60/100) * 40/100 + 30=x
3x/5 + (x – 3x/5) * 2/5 + 30=x
3x/5 + 2x/5 – 6x/25 + 30=x
3x/5 + 2x/5 – 6/25 + 30=x
3x/5 + 2x/5 – 6x/25 = -30
15x + 10x – 6x – 25x / 25 = -30
-6x/25 = -30
-6x = -30 * 25
-6x = -750
x = 125
ԱԱԱԱ + ԲԲԲ + ԳԳ + Դ=2030: Գտնել Ա∙Բ∙Գ∙Դ արտադրյալը: (Ա-ն,Բ-ն,Գ-ն,Դ-ն թվանշաններ են):
Լուծում
1111 + 888 + 22 + 9 = 2030
1 * 8 * 2 * 9 = 144
A կետից հակառակ ուղղություններով միաժամանակ դուրս եկան հետիոտնը և հեծանվորդը: Տասը րոպե հետո հեծանվորդը անմիջապես շրջվեց և սկսեց շարժվել հետիոտնի ուղղությամբ: A-ից դուրս գալուց քանի՞ րոպե հետո նրանք կհանդիպեն, եթե հեծանվորդի արագությունը երկու անգամ մեծ է հետիոտնի արագությունից:
Պատ.՝ 40 րոպե