1989 թ. հունվարի 9-ին Լևոն Տեր-Պետրոսյանը, Վազգեն Մանուկյանը, Ռաֆայել Ղազարյանը, Վանո Սիրադեղյանը, Աշոտ Մանուչարյանը և ՀՀՇ մյուս անդամները տեղափոխվեցին Մոսկվայի բանտեր: 1989 թ. հունվարի 11-ին ԽՍՀՄ ԳԽ նախագահությունը Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզում կառավարման հատու ձև սահմանեց: Ստեղծվեց Հատուկ կառավարման կոմիտե (նախագահ ՝ Արկադի Վոլսկի), որին վերապահվում էր տեղական պետական մարմինների ղեկավարումը: Սակայն Արցախի հայ բնակչությունը խիստ դժգոհ մնաց Հատուկ կառավարման կոմիտեից: 1989 թ. մայիսի 25-ին Մոսկվայում իր աշխատանքներն սկսեց ԽՍՀՄ ժողովրդական պատգամավորների առաջին համագումարը: Հայաստանի բնակչության զանգվածային բողոքները ստիպեցին իշխանություններին թույլատրել ազատ հանրահավաքներն ու ցույցերը: Նոր թափով վերսկսված ժողովրդական շարժման պահանջով մայիսի վերջերին բանտերից ազատվեցին «Ղարաբաղ» կոմիտեի անդամները: Այդ օրերին չէր դադարում պայքարը նաև Արցախում, երկու ամսից ավելի գործադուլի մեջ էր մարզի ողջ աշխատավոր բնակչությունը, իսկ չարտոնված հանրահավաքները տեղի էին ունենում ամեն օր: Շրջափակման և գործադուլի մեջ մաքառող Արցախը հայտնվել էր ճգնաժամի շեմին: Այդ պայմաններում ստեղծվեց Լեռնային Ղարաբաղի Ազգային խորհուրդը, որը գլխավորեց արցախցիների ազատագրական պայքարը: 1989 թ. դեկտեմբերի 1-ին Երևանում տեղի ունեցած Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի և Լեռնային Ղարաբաղի Ազգային խորհրդի համատեղ նիստը պատմական որոշում կայացրեց ՝ Հայկական ԽՍՀ-ի և Լեռնային Ղարաբաղի վերամիավորման մասին: Այդ որոշումը չճանաչվեց և սվիններով ընդունվեց ինչպես Ադրբեջանական ԽՍՀ, այնպես էլ ԽՍՀՄ կենտրոնական իշխանությունների կողմից: Գնալով ավելի էին սրվում հայ-ադրբեջանական հարաբերությունները, և դրան նպաստում էր Մոսկվայի կողմնակալ դիրքորոշումը:
Day: 10.02.2021
Կենսական տարրեր
Կենսական տարրեր են կոչվում այն քիմիական տարրի ատոմները, որոնք առաջացնում են բարդ օրգանական նյութեր, որոնք ապահովում են կենդանի օրգանիզմների կենսագործունեությունը: Դրանցից են ՝ ածխաջրեր, գլյուկոզ, լիպիդներ, ճարպեր, գլիկոգեն, օսլա, սախարոզ, սպիտկուցներ, նուկլեինաթթուներ, վիտամիններ և այլն:
Կենսական տարրերը դասակարգվում են մակրոտարրերի (մեծ քանակությամբ), միկրոտարրերի (քիչ քանակությամբ) և ուլտրատարրերի (շատ քիչ քանակությամբ):
Մակրոտարրերն են ՝ ածխածինը (C), ջրածինը (H), թթվածինը (O), ազոտը (N), ֆոսֆորը (P), ծծումբը (S):
Միկրոտարրերն են ՝ երկաթը (Fe), կալցիումը (Ca), մագնեզիումը (Mg), նատրիումը (Na), կալիումը (K), ֆտորը (F), քլորը (Cl), բրոմը (Br), յոդը (I), ցինկը (Zn), պղինձը (Cu)
Ուլտրատարրերն են ՝ ոսկին (Au), արծաթը (Ag)…
Կենդանի օրգանիզմի կառուցվածքային միավորը բջիջն է: Բջջի բաղադրությունն է.
70% – 80% ջուր
10% – 20% սպիտակուցներ
1% – 5% ճարպեր
0,2% – 2% ածխաջրեր
0,2% – 2% նուկլեինաթթուներ
Բառարանընթերցման ֆլեշմոբ
Էստոնական երգ
Երբ կըհոգնես, կըգազազես աշխարհից՝
Դարձիր իմ մոտ, վերադարձիր դու նորից.
Ցաված սիրտըս միայն քեզնով է շնչել՝
Չի կամենալ նա վերըստին քեզ տանջել։
Եթե բախտն ու վայելքները քեզ ժպտան,
Օտար մարդիկ քեզ սիրաբար ողջույն տան
Գուցե ես լամ բախտիդ համար, իմ անգին,
Սակայն դարձի՛ր, վերադարձի՛ր դու կրկին։
Եթե հեռվում ճակատագիրն անհոգի
Սիրտըդ մատնե անկարեկից տանջանքի,
Օ՜, գիտեցիր, իմ հոգին էլ կըցավի
Անմխիթար մորմոքումից քո ցավի…
Երբ – որպես հարցական դերանուն՝ ո՞ր ժամանակ, ի՞նչ ժամանակ նշանակությամբ, որպես հարաբերական դերանուն՝ այն ժամանակ, երբ որ նշանակությամբ
Հոգնել – աշխատելուց՝ շարժվելուց ևն մարմնական թուլություն՝ ուժերի սպառում զգալ, պարտասել, խոնջություն զգալ, միօրինակ գործողություններից ձանձրույթ զգալ
Գազազել – սաստիկ զայրանալ, կատաղել, փոթորկվել, հուզվել
Աշխարհ – Մարդկային հասարակությունը որպես որոշ հասարակարգ, մարդու հոգեկան կյանքը՝ ներքին էությունը
Դարձ – ետ դառնալ, վերադառնալ
Իմ – ես – ի սեռական հոլով
Մոտ – կողքին, կողքը, մտերիմ
Վերադառնալ – վերստին գալ կամ գնալ այն տեղը, որտեղից հեռացել՝ գնացել Էր
Դու – անձնական դերանվան երկրորդ դեմքի եզակին, որ ցույց է տալիս այն անձը, որին դիմում է խոսողն իբրև իր խոսակցի
Նորից – դարձյալ, կրկին, վերստին
Ցավ – մարմնական ցավագին զգացում՝ վերքի, հիվանդության ևն պատճառով, վիշտ, հոգեկան տառապանք
Միայն – ոչ ավելի քան, բացառապես, միմիայն
Քեզ – դու դերանվան տրական հոլով
Շնչել – շնչառական գործողություն կատարել, ներշնչել և արտաշնչել
Չի – օժանդակ բայի երրորդ դեմքի եզակիի ժխտական ձևի տարբերակը, որ գործածվում է եղանակային ձևեր կազմելու համար
Կամենալ – մի բան ցանկանալ՝ ուզենալ, մի բանի տրամադիր լինել
Նա – անձնական և ցուցական դերանվան եզակի գոյական դեմք
Վերստին – կրկին, դարձյալ
Տանջել – ֆիզիկական սուր՝ անտանելի ցավ պատճառել, անհանգստացնել, հուզել
Եթե – այն դեպքում, երբ նշանակությամբ, քանի որ նշանակությամբ
Բախտ – կյանքի հանգամանքներով պայմանավորված վիճակ, ճակատագիր
Ու – կապում է իրար հետ նախադասության համազոր անդամները և համադաս նախադասությունները՝ և նշանակությամբ
Վայելք – հոգեկան կամ մարմնական բավարարության՝ բավարարվածութան զգացմունք, բավականություն, հաճույք
Ժպտալ – ժպիտով այս կամ այն զգացմունքն արտահայտել, երեսին ժպիտ խաղացնել
Օտար – ոչ հարազատ
Մարդիկ – հոգնակի թվի ձև «մարդ» բառի
Սիրաբար – սիրով, սիրալիր կերպով
Ողջույն – բարեկամական՝ ջերմ վերաբերմունքի՝ բարյացակամության արտահայտություն
Տալ – մի բան մեկին հանձնել
Գուցե – թերևս, հավանական Է
Ես – առաջին դեմքի անձնական դերանվան եզակին՝ գործածվում Է խոսողի կողմից՝ ինքն իրեն մատնանշելու համար:
Լալ – լացել
Համար – նպատակով, հանուն ինչ-որ մեկի կամ ինչ-որ բանի
Անգին – գին չունեցող, շատ սիրելի, անփոխարինելի
Սակայն – բայց
Կրկին – դարձյալ, նորից, վերստին
Հեռու – հեռավոր, որոշ հեռավորության վրա
Ճակատագիր – մարդու համար նախատեսված բախտ
Անհոգի – անխիղճ, անգութ, հոգի չունեցող
Սիրտ – որևէ բանի հիմնական՝ գլխավոր մասը, կենտրոնը
Մատնել – որևէ մեկի հանցավոր կամ որևէ տեսակետից դատապարտելի արարքի՝ արտահայտության ևն մասին հայտնել իշխանություններին կամ այն անձանց, որոնց վերաբերում է արտահայտությունը, արարքը ևն
Անկարեկից – անտարբեր
Տանջանք – ֆիզիկական անտանելի ՝ սուր ցավ, կտտանք, խոշտանգում
Օ – զարմանքի բացականչություն
Գիտենալ – իմանալ, հասկանալ, գիտակցել
Հոգի – մարդու ներքին ՝ հոգեկան աշխարհը
Ցավալ – ցավի զգացում առաջացնել
Անմխիթար – անսփոփ, մխիթարությունից զուրկ
Մորմոքում (մորմոք) – կսկիծ, մրմուռ