1.Նկարագրել սպիտակուցի սինթեզը`տրանսկրիպցիա և տրանսլյացիա
Սպիտակուցների կառուցվածքի մասին տեղեկությունը պարունակվում է ԴՆԹ – ի մեջ: Գենոմ է կոչվում ԴՆԹ – ի այն հատվածը, որը պարունակում է տեղեկություն կոնկրետ սպիատկուցի առաջնային կառուցվածքի մասին: Սպիտակուցի սինթեզը սկսվում է տրանսկրիպցիայով, որը ԴՆԹ – ի գենոմի ինֆորմացիայի ինֆորմացիոն ՌՆԹ – ի «արտագրման» ընթացքն է: Այն անհրաժեշտ է, քանի որ ՝ ԴՆԹ – ն գտնվում է բջջի կորիզում, իսկ սպիտակուցի սինթեզի պրոցեսը ընթանում է ցիտոպլազմայում ՝ ռիբոսոմների վրա: Տրանսլյացիա են անվանում ռիբոսոմների վրա ինֆորմացիոն ՌՆԹ – ից սպիտակուցների սինթեզը, այն սպիտակուցի սինթեզի վերջին փուլն է: Սպիտակուցի սինթեզի համար անհրաժեշտ ամինաթթուները ռիբոսոմններ են հասցվում տրանսպորտային ՌՆԹ – ի միջոցով: Ռիբոսոմների վրա սպիտակուցի բիոսինթեզին մասնակցում են բազմաթիվ ֆերմենտներ, որոնք կատալիզում են ամինաթթուների իրար միանալով շղթա կազմելու գործընթացը: Այս գործընթացի ժամանակ բավականին էներգիա է ծախսվում և, հետևաբար, այն ընթանում է ԱԵՖ – ի մասնակցությամբ:
2.Ինչ է ֆոտոսինթեզը, դրա կենսաբանական դերը
Արեգակնային, լուսային ճառագայթման հաշվին կատարվող օրգանական միացությունների սինթեզը կոչվում է ֆոտոսինթեզ: Այն բարդ գործընթաց է, նրա մեջ կենտրոնական դերը պատկանում է քլորոֆիլին ՝ կանաչ գունի օրգանական նյութին, որի միջոցով արեգակնային ճառագայթման էներգիան փոխակերպվում է քիմիական կապի էներգիայի: Ֆոտոսինթեզի լուսային փուլում առաջանում են ջրածննի ատոմներ, անջատվում է մոլեկուլային թթվածին, սինթեզվում ՝ ԱԵՖ:
Ֆոտոսինթեզի մթնային փուլը կազմված է մի շարք հաջորդական ֆերմենտային ռեակցիաներից: Այդ ռեակցիաների հետևանքով ածխածնի օքսիդից և ջրածնից առաջանում են ածխաջրեր:Ֆոտոսինթեզի նշանակությունը կենդանի օրգանիզմների համար խիստ մեծ է, սակայն, քանի որ ֆոտոսինթեզն ընդանում է դանդաղ, և նրա լույսի էներգիայի կլանման ու օգտագործման արդյունավետությունը փոքր է, մշակվում են եղանակներ, որոնք կարող են նպաստել ակաբույսերում ընթացող ֆոտոսինթեզի արագության և բույսերի բերքատվության աճին, ինչը կարող է մեծ դեր ունենալ մարդու կյանքում:
3.Համեմատել ֆոտոսինթեզը և քեմոսինթեզը
Ֆոտոսինթեզը արեգակնային լույսի էներգիայի փոխարկումն է քիմիական կապերի էներգիայի: Ֆոտոսինթեզը իրականանում է նաև որոշ բակտերիաներում և բջիջներում: Քեմոսինթեզ է կոչվում քիմիական ռեակցիաների էներգիայի փոխարկումը սինթեզվող օրգանական միացությունների քիմիական կապերի էներգիայի: Քեմոսինթեզը անօրգանական նյութերից օրգանական նյութեր սինթեզելու ընդունակություն է, որով օժտված են բակտերիաների որոշ տեսակներ: Այն ընթանում է բակտերիաներում և ընթանում է մեկ փուլով, իսկ ֆոտոսինթեզը երկու ՝ լուսային և մթնային: Ֆոտոսինթեզը հիմնականում ընթանում է կանաչ բույսերում, իսկ քեմոսինթեզը ՝ բակտերիաներում: Քեմոսինթեզի ժամանակ սինթեզվում են թթուներ, իսկ ֆոտոսինթեի ժամանակ ՝ ոչ: