Թթուներ

1. Սահմանել ո՞ր բարդ նյութերն են կոչվում թթուներ:

Թթուներ են կոչվում այն բարդ նյութերը, որոնց բաղադրության մեջ առկա են մետաղի ատոմի կողմից տեղակալվելու ընդունակ ջրածնի ատոմներ:

2. Գրեք անթթվածին թթուների բանաձևերը և անվանումները:

HCl — աղաթթու

HI — յոդաջրածնային թթու

H2S — ծծմբաջրածնային թթու

3. Գրեք թթվածնավոր թթուների բանաձևերը և անվանումները:

H2SO4 – ծծմբական թթու

H3PO– ֆոսֆորական թթու

H2SiO3 – սիլիկաթթու

H2CO3 – ածխաթթու

4. Ինչպե՞ս են ստանում թթուներ:

Անթթվածին թթուները ստացվում են համապատասխան գազային ջրածնային միացությունները ջրում լուծելով, իսկ գազային ջրածնային միացությունները ստացվում են ՝ ջրածնի և համապատասխան ոչ մետաղի անմիջական փոխազդեցությունից, համապատասխան աղի և մեկ այլ` ավելի ուժեղ թթվի փոխազդեցությունից, որոշ այլ փոխազդեցություններից։ Թթվածնային թթու է ստացվում նաև այդ թթվի աղի և այլ թթվի փոխազդեցությունից, եթե ստացվող թթուն, փոխազդող թթվի համեմատ` ցնդող է, որպես ռեակցիայի արգասիք՝ ջրում անլուծելի աղ կամ թթու է առաջանում:

5. Թվարկեք թթուների ֆիզիկական հատկությունները: 

Թթուներից գրեթե բոլորը լուծելի են ջրում, նրանք փոխազդում են միմյանց հետ: Բոլոր թթուների ջրային լուծույթները թթու համ ունեն և դրանք օժտված են նույնանման հատկություններով շնորհիվ իրենց բաղադրիչ տարր հանդիսացող ջրածնի: Թթուների լուծույթներում հայտանյութը փոխում է իր գույնը, մանուշակագույն լակմուսը դառնում է կարմիր: Թթուներն ունեն ուտիչ հատկություն, դրանք քայքայում են մաշկը, հյուսվածքները ՝ առաջացնելով քիմիական այրվածք: Թթուները ջրում առաջացնում են H+ իոններ, որոնց առկայությամբ էլ պայմանավորված են թթուների ջրային լուծույթների հատկությունները ՝ թթու համը, քիմիական ինդիկատորների գույնը փոխելու ունակությունը, և այլն, և այլն: Ըստ մոլեկուլից պոկվող պրոտոնների թվի ՝ թթուները լինում են միահիմն (HCl, HNO3, CH3COOH), երկհիմն (H2SO4, H2CO3), եռհիմն (H3PO4): Որքան մեծ է թթվի իոնների տրոհման ՝ դիսոցման աստիճանը, այնքան այն ավելի ուժեղ է: Ըստ բաղադրության ՝ թթուները լինում են թթվածնավոր (HNO3, H2SO4, H2CO3, H3PO4և այլն) և անթթվածին (HCl, HBr, HF, H2S և այլն):

6. Գրեք թթուների քիմիական հատկությունները. այսինքն թթուների  փոխազդեցությունը պարզ  և բարդ նյութերի հետ: 

Թթուների փոխազդեցությունը հայտանյութերի հետ.


Բոլոր թթուների ջրային լուծույթները գունավորում են հայտանյութեր՝ լակմուսը ` կարմիր, մեթիլօրանժը` մուգ վարդագույն, իսկ ֆենոլֆտալեինը թթուներում չի գունավորվում:

Թթուների և հիմքերի փոխազդեցությունը.

Թթուներին առավել բնորոշ է հիմքերի (ինչպես ալկալիների, այնպես էլ` ջրում չլուծվող) հետ փոխազդեցությունը` չեզոքացման ռեակցիան, որի հետևանքով առաջանում է աղ և ջուր.

Թթուների և աղերի փոխազդեցությունը 

Նման ռեակցիա իրականացնելու համար անհրաժեշտ է ելանյութերն ընտրել այնպես, որ արգասիքների թվում լինի ՝ անլուծելի թթու, թույլ թթու, անկայուն թթու, անլուծելի աղ: Որոշ թթուներ տաքացնելիս քայքայվում են:

7. Կենցաղում օգտագործվող ինչպիսի՞ թթուներ գիտեք: 

Կենցաղում օգտագործվող շատ թթուներ կան, որոնցից է կիտրոնաթթուն: Կիտրոնաթթուն օգտագործվում է սննդարդյունաբերության, բժշկության, լուսանկարչության և ներկարարության մեջ։ Կա նաև խնձորաթթու, կաթնաթթու, քացախաթթու: Քացախաթթուն անգույն, սուր հոտով, թթվահամ հեղուկ է: Մարդկությանը հայտնի առաջին թթուն է քացախը: Սննդային քացախաթթուն ստանում են մրգահյութերի խմորմամբ: Մրջնաթթուն անգույն, սուր հոտով հեղուկ է: Ամենաուժեղը կարբոնաթթուն է, որից մաշկի վրա առաջացնում է այրվածք: Մրջնաթթուն պարունակվում է մրջյունների գեղձերի արտազատուկում, եղևնու ասեղնատերևներում, եղինջի տերևներում, մրգերում: Մրջնաթթուն կիրառվում է սննդարդյունաբերության մեջ՝ որպես ախտահանիչ և պահածոյացնող միջոց, տեքստիլ արդյունաբերության մեջ՝ գործվածքները ներկելու, բժշկության մեջ՝ որոշ հիվանդությունների ժամանակ շփումներ կատարելու միջոց: Թթուներ կան նաև կենդանիների օրգանիզմներում: Մկանների աշխատանքի ժամանակ գոյանում է կաթնաթթու, ստոամոքսահյութի բաղադրությունում առկա է աղաթթու և այլն: Բնության մեջ հանդիպող թթուներից բացի, կան նաև քիմիական գործարաններում, լաբորատորիաներում ստացվող թթուներ: Դրանցից են աղաթթուն ՝ HCI, ծծմբական թթուն ՝ H2SO4, ազոտական թթուն ՝ HNO3, ֆոսֆորական թթուն ՝ H3PO4: Ֆոսֆորական թթուն ՝ H3PO4 – ը ՝ անգույն, պինդ, բյուրեղային նյութ է, լավ լուծելի է ջրում: Կիրառվում է ֆոսֆորական պարարտանյութերի ստացման համար: Ազոտական թթուն ՝ HNO3 – ը ՝ անգույն, սուր գրգռիչ հոտով հեղուկ է, օդում ծխում է: Կիրառվում է ազոտական պարարտանյութերի, ներկանյութերի, պայթուցիկ նյութերի արտադրությունում:

Ջրածին: Թեմատիկ հարցեր և վարժություններ

1. Ինչո՞ւ է ջրածինը համարվում համար մեկ տարրը Տիեզերքում:

Ջրածինը համարվում է համար մեկ տարրը, քանի որ այն ամենատարածվածն է և’ տիեզերքում, և’ ամբողջ աշխարհում: Տիեզերքում կան շատ աստղեր, որոնք պարունակում են մեծ քանակությամբ ջրածին:

2. Ջրածինը համարվում է ապագայի վառելանյութ. ինչո՞ւ:

Քանի որ ջրածինը էկոլոգիապես անվտանգ է, այն համարվում է ապագայի վառելանյութ:

3. Բնութագրեք ջրածին քիմիական տարրը.

ա) քիմիական նշանը ՝ H                 

բ) հարաբերական ատոմային զանգվածը ՝ 1.00794(7) = 1                                            

գ) մետա՞ղ է, թե՞ ոչ մետաղ ՝  ոչ մետաղ                

դ) դիրքը պարբերական համակարգում, ո՞ր պարբերության և ո՞ր խմբի տարր է ՝ առաջին պարբերություն, I խումբ, գլխավոր ենթախումբ

ե) ատոմի կառուցվածքը`(միջուկի լիցքը, միջուկում պրոտոների թիվը, էլեկտրոնների թիվը, էներգետիկ մակարդակների թիվը)

Պատ ՝ միջուկի լիցք – 1, միջուկում պրոտոնների և էլեկտրոնների թիվը – 1, էներգետիկ մակարդակների թիվը – 1:

*4. Ջրածնի վալենտականությունը և օքսիդացման աստիճանը միացություններում. գրեք օրինակներ:

Վալենտականություն – 1

Օքսիդացման աստիճան – -+1, -1

*5. Գրեք. ջրածին պարզ նյութի բանաձևը, որոշեք նրա հարաբերական մոլեկուլային զանգվածը ` Mr և մոլային զանգվածը ՝ M գ/ մոլ …

Բանաձևը ՝ H2

Հարաբերական մոլեկուլային զանգվածը ՝ (Mr) = Mr (H2) = 2 * 1 = 2

Մոլային զանգվածը ՝ (M) – 2 գ / մոլ

*6. Որոշեք ջրածինը օդից ծանր է թե՞ թեթև, քանի՞ անգամ:

Ջրածինը օդից 14 անգամ, իսկ թթվածնից 16 անգամ թեթև է:

*7.  Դուք  լաբորատորիայում ստացել  եք ջրածին  և այրել։ Նկարագրեք Ձեր կողմից կատարված լաբորատոր փորձերը և գրեք համապատասխան  ռեակցիաների հավասարումները:

Պատ ՝ Zn + 2HCl = H2 + ZnCl2
2H2 + O2 = 2H2O

*8. Ո՞րն  է ջրածնի առաջացրած և Երկրագնդում ամենատարածված բարդ  նյութը. գրեք  այդ  նյութի քիմիական  բանաձևը  և որոշեք ջրածնի զանգվածային բաժինը տոկոսով արտահայտած։

Պատ ՝ H2O – ն

2.016 / 18.016 = 0.1119

0.1119 * 100 = 11.19

Պատ ՝ 11.19 %

*9. Որտե՞ղ են կիրառում ջրածինը:

Մեծ քանակով ջրածին է կիրառվում քլորաջրածին սինթեզելու և աղաթթու ստանալու համար: Արտադրվող ջրածնի 50% – ից ավելին ծախսվում է նավֆթի մշակման համար, 25%`ամունյակի սինթեզի: Ջրածինը կիրառվում է նաև մետաղների եռակցման սարքում օքսիդներից մետաղների ստացման համար, բուսական յուղերից մարգարին ստանալու համար: Այն նաև օգտագործվում է ամոնիակ ստանալու համար, որը ելանյութ է ազոտական թթվի և ազոտական պարարտանյութերի արտադրության մեջ: Ջրածինն օգտագործվում է նաև սպիրտների, արհեստական հեղուկ վառելանյութերի, ճարպերի ջրածնավորման, օդերևութաբանական զոնդեր, օդապարիկներ և դիրիժաբլներ հելիումի խառնուրդով լցնելու համար: Ջրածնաթթվածնային այրիչներն օգտագործում են մետաղները զոդելու և կտրելու համար: