Домашняя работа

Упр․ 4

Она могла смотреть на себя его внутренним о ней представлением.

Внутренний мир человека важнее и он видит то, что чувствует.

Судьба решалась снятием повязки.

Судьбу человека может изменить даже на первый взгляд незначительное событие.

Подошла с улыбкой на лице и казнью в душе.

Часто человек под улыбкой может скрыть то, что у него на душе.

Упр․ 5

1. Возвратив
2. Возвращая
3. Возвративший
4. Возвращающий
5. Возвращённое

Упр․ 6

1. Перед операцией Рабид и Дэзи много общались.

2. Он был хорошего телосложения, с юмором и с черными волосами.

3. Рабид неохотно отвечал на вопросы о своём здоровье.

Упр․ 7

1. Рабид услышал голос, который принадлежал подходившей к нему Дэзи.

2. Рабид представлял себе Дэзи нежным и стройным существом, которое было нарисованным звуком её голоса.

3. Это была девушка, которая служившая в клинике. 

Հայ ժողովուրդը Երկրորդ աշխարհամարտի տարիներին

Ե՞րբ են սկսվել Երկրորդ համաշխարհային և Հայրենական մեծ պատերազմները։

Երկրորդ համաշխարհային պատերազմը սկսվել է 1939 թվականի սեպտեմբերի 1 – ին, Հայրենական մեծ պատերազմը ՝ 1941 – 1945 թվականներին:

Պատերազմական ժամանակի պահանջներին համապատասխան՝ ի՞նչ փոփոխություններ կատարվեցին խորհրդային Հայաստանի տնտեսության մեջ։

Տնտեսությունը վերակառուցվեց պատերազմի պահանջներին համապատասխան: Սկսած 1942 թվականի հոկտեմբերից, Երևանի էվակուացված գործարաններից մեկում ինքնաթիռների վերանորոգում էր կատարվում, արտադրվում էին ինքնաթիռի մասեր: Պատերազմի վերջում, գործարանը սկսեց մեկ այլ ՝ թեթև ինքնաթիռների սերիական արտադրությունը, որոնք տեղում փորձարկվում և ուղարկվում էին ռազմաճակատ: Պատերազմի տարիներին Հայաստանը մատակարարում էր կաուչուկ, պղինձ և կարբիդ, իսկ Սոցիալիստական աշխատանքի հերոսի կոչմանն արժանացան 10 հայորդիներ:

Աշխարհի տարբեր երկրներից և ՀԽՍՀ-ից որքա՞ն հայեր են մասնակցել պատերազմին։

Հայ ռազմիկները կռվեցին ամենուր ՝ բոլոր ռազմաճակատներում և տարբեր զորատեսակներում: Ընդհանուր առմամբ տարբեր երկրներից պատերազմին մասնակցեցին մոտ 600 հազար հայեր, որոնցից 200 հազարը զոհվեցին: Միայն ՀԽՍՀ – ից պատերազմում մարտնչել են մոտ 300 հազար հայեր, զոհվել ավելի քան 100 հազարը:

Թվարկեք նշանավոր հայ պարտիզաններին։

Իրենց խիզախությամբ աչքի են ընկել հայ պարտիզաններ Արամայիս Հովսեփյանը, Սերգեյ Հարությունյանը, Մկրտիչ Խոշտոյանը, «Երիտասարդ գվարդիա» կազմակերպության անդամ Գեորգի Հարությունյանը և ուրիշներ:

Սփյուռքահայ և հայաստանցի ի՞նչ նշանավոր հերոսներ և զորահրամանատարներ գիտեք․ պատմեք նրանց մասին։

Հայկական զորամիավորումներից առաջինը ռազմաճակատ մեկնեց 390 – րդ հրաձգային դիվիզիան: Այն մասնակցեց Կերչի համար մղվող մարտերին, իսկ նրա հրամանատար գնդապետ Սիմոն Զաքյանը զոհվեց: Ազգային զորամիավորումներից հիշատակության են արժանի 408 – րդ, 409 – րդ և հատկապես 89 – րդ հրաձգային զորաբաժինները: Վերջինիս հետագայում շնորհվեց «89 – րդ Թամանյան դիվիզիա» պատվանունը (ի նշանավորումն Թամանյան թերակղզու ազատագրման): Այս զորաբաժինն իր հրամանատարի ՝ գեներալ – մայոր Նվեր Սաֆարյանի գլխավորությամբ հասավ մինչև Բեռլին և այնտեղ թնդացրեց հայկական քոչարին: Ռազմական արվեստի պատմության մեջ իրենց անունը ոսկե տառերով գրեցին ԽՍՀՄ մարշալ, երկու աշխարհամարտերի մասնակից, ԽՍՀՄ նավատորմի ծովակալ, ԽՍՀՄ կրկնակի հերոս Իվան (Հովհաննես) Իսակովը, ավիացիայի (օդային) մարշալ (1944 թվական) Արմենակ Խանփերյանցը (Սերգեյ Խուդյակով), զրահատանկային զորքերի գլխավոր մարշալ Համազասպ Բաբաջանյանը:

Որքա՞ն հայ և հայաստանցի է արժանացել ԽՍՀՄ հերոսի կոչում։

Պատերազմի ժամանակ գործած մարտական սխրանքների և անձնուրացության, զորքերի բարձրարդյունավետ կառավարման համար ԽՍՀՄ հերոսի կոչում է շնորհվել 108 հայի և Հայաստանում ծնված կամ ապրած 11 այլազգիների, ընդամենը ՝ 199 հայաստանցու:

Հայ ժողովուրդը ինչ ներդրում ունեցավ Ֆաշիզմի դեմ տարած հաղթանակում։

Հայ ժողովրդի դերն ու ներդրումը ֆաշիզմի դեմ տարած հաղթանակում անգնահատելի է: Անվիճելի է ԽՍՀՄ ժողովուրդների դերը ֆաշիզմի ջախջախման գործում: Պատերազմի հիմնական ծանրությունն ընկավ խորհրդային բանակի վրա: Հայրենական մեծ պատերազմը ԽՍՀՄ ժողովուրդներից խլեց շուրջ 27 միլիոն մարդկային կյանք և հսկայական նյութական կորուստներ: 1945 թվականի մայիսի 9 – ին Գերմանիան անձնատուր եղավ: Ավարտվեց Հայրենական մեծ պատերազմը, իսկ 1945 թվականի սեպտեմբերի 2 – ին Ճապոնիայի անձնատվությամբ (կապիտուլյացիա) ավարտվեց Երկրորդ համաշխարհային պատերազմը: Հաղթանակների ձեռքբերման գործում իր անուրանալի ավանդն ունի հայ ժողովուրդը:

Հայրենական մեծ պատերազմի հերոսներից մեկի մասին գրեք տեղեկատվական նյութ։

Միքայել Պարսեղով

ծնվել է 1899 թվականի հունիսի 15-ին Արցախի Մարտունու շրջանի Կոլխոզաշեն գյուղում կավագործ Արտեմ Բարսեղյանի ընտանիքում: Վաղ տարիքում (12 տարեկան) կորցնելով ծնողներին` Միքայելը մեկնում է աշխատելու Միջին Ասիա:

Ծառայություն բանակում

1916 թվականին զորակոչվել է ռուսական բանակ: 1916-1917 թվականներին Միքայելը մասնակցում է Առաջին համաշխարհային պատերազմին Կովկասյան ռազմաճակատում` ծառայելով սկզբում զինվորի, ապա հրանոթի հրամանատարի կարգավիճակում: Հոկտեմբերյան հեղափոխության հաղթանակի լուրը Միքայելը, հասակակիցներից շատերի նման, ընդունում է մեծ հրճվանքով: 1918 թվականին Պարսեղովը որպես կամավոր զինվորագրվում է Կարմիր բանակին, ինչպես նաև համալրում է Կոմունիստական կուսակցության շարքերը:

Կարմիր բանակում զինվորական ծառայությունը Պարսեղովն սկսել է Անդիժան ամրոցում որպես դասակի հրամանատարի օգնական: 1918 թվականի նոյեմբերից մինչև 1919 թվականի նոյեմբերը Թուրքեստանյան ճակատում Միքայելը պատերազմել է ընդդեմ բասմաչների Անդիժանի, Կոկանդի, Նամանգանի և Սկոբելեվսկի (ներկայումս` Ֆերգանայի) շրջաններում: 1920 թվականի փետրվարից մինչև 1921 թվականի հուլիսը Բուխարայի ճակատում Պարսեղովը մասնակցել է Բուխարայի էմիրի հրոսակախմբերի ոչնչացման օպերացիային: Քաղաքացիական պատերազմը Միքայելն ավարտել է որպես հրետանային գումարտակի հրամանատար:

1922 թվականին Միքայելն ավարտում է Տաշքենդի հրետանային դպրոցը, որից հետո մի շարք ռազմական պաշտոններ է զբաղեցնում Լենինգրադի ռազմական օկրուգում: 1930 թվականից ստանձնում է Մերձվոլգյան զինվորական օկրուգի հրետանային դիվիզիոնի հրամանատարի, իսկ 1931 թվականից` Անդրբայկալյան զինվորական օկրուգի 57-րդ հրաձգային դիվիզիայի հրետանու պետի պաշտոնները: 1936 թվականին Պարսեղովն ավարտում է Մ. Ֆրունզեի անվան ռազմական ակադեմիան: Ձեռք բերված խոր գիտելիքները, ճկուն միտքը և հրաշալի հիշողությունը` Միքայելին օգնում էին հրաշալի ղեկավարել 69-րդ ծանր հրետանային գնդի 19-րդ հրաձգային կորպուսը:

Խորհրդա – ֆիննական պատերազմ

Խորհրդա-ֆիննական պատերազմում լինելով ԽՍՀՄ 7-րդ բանակի հրետանու պետ` Միքայել Պարսեղովը ցուցաբերել է կազմակերպչական և խոշոր զորամիավորումներ ղեկավարելու գերազանց հմտություններ: Նրա ղեկավարած հրետանին աչքի է ընկնում Լիպոլոյի մոտ և Տրոնգսունդյան ուղղության մարտերում:

1940 թվականի մարտին հրետանային գերազանց նախապատրաստական աշխատանքներից հետո Կարմիր բանակը ճեղքեց «Մաներհեյմի գծի» պաշտպանական ամրությունները, և հրետանին անցավ վճռական հարձակման։ Մարտական առաջադրանքների կատարման, հրետանու հմուտ ղեկավարման և ցուցաբերած արիության համար 7-րդ բանակի հրամանատար Պարսեղովին շնորհվեց Խորհրդային Միության հերոսի կոչում՝ պարգևատրելով Լենինի շքանշանով և «Ոսկե աստղ» մեդալով: 7-րդ բանակի հրետանու ավելի քան 20 մարտիկ ու հրամանատար արժանացել են Խորհրդային Միության հերոսի կոչման։

Հայրենական մեծ պատերազմ

1940 թվականի հուլիսից Միքայելը Կարմիր բանակի հրետանու գլխավոր տեսուչն էր, իսկ 1941թվականի հունիսից նշանակվում է Կիևի հատուկ ռազմական օկրուգի հրետանու պետ:

Հայրենական մեծ պատերազմի սկզբում գեներալ-լեյտենանտ Պարսեղովը հանդիսանում էր Հարավ-արևմտյան ճակատի հրետանու պետի տեղակալը, իսկ 1941 թվականի դեկտեմբերի 24-ից` Հարավ-արևմտյան ուղղության հրետանու գլխավոր հրամանատարի տեղակալը: Գեներալ-լեյտենանտի ղեկավարած հրետանային գնդերը կարողացել էին մոտ երկու ամիս զսպել հակառակորդի առաջխաղացումը Կիևի ուղղությամբ: 1942 թվականի մարտից Պարսեղովը Հարավ-արևմտյան ռազմաճակատի հրետանու պետն էր, իսկ մինչև 1942 թվականի հուլիսը` 40-րդ բանակի հրամանատար։ Իր ղեկավարած բանակը պաշտպանական մարտեր է մղել Կուրսկի,Վալույկիի և Վորոնեժի համար։

«Աքսոր»

1942 թվականի ամռանը հակառակորդը հակահարձակման էր անցել Լիվնայի և Վոլչանսկի ուղղությամբ. այդ տարածքները գտնվում էին 40-րդ բանակի վերահսկողության ներքո: Վերմախտի զորամիավորումներն արագորեն առաջանում էին Վորոնեժի ուղղությամբ, բացի այդ թշնամուն հաջողվել էր շրջապատել 40-րդ բանակի զորամիավորումների մեծ մասը: ԽՍՀՄ պաշտպանության պետական կոմիտեն 40-րդ բանակի անհաջողություններում մեղադրեց բանակի հրամանատար Միքայել Պարսեղովին:

1942 թվականի հուլիսի կեսերին Պարսեղովին հեռացնում են զբաղեցրած պաշտոնից և ուղարկում պահեստազոր: Որոշ ժամանակ անց նրան նշանակում են Հեռավորարևելյան զինվորական օկրուգի հրետանու պետի տեղակալ: Պարսեղովը զգալի ներդրում ունի միլիտարիստական Ճապոնիայի ջախջախման գործում։ 1945 թվականին զբաղեցնելով 2-րդ Հեռավորարևելյան ռազմաճակատի հրետանու պետի պաշտոնը` ղեկավարել է Մանջուրիայում ճապոնացիների դիրքերի ոչնչացումը, Խարբինի և չինական այլ քաղաքների, Սախալինի հարավային մասի և Կուրիլյան կղզիների ազատագրումը։

Հետպատերազմյան շրջան

Հետպատերազմյան շրջանում Միքայել Պարսեղովն եղել է Հեռավորարևելյան զինվորական օկրուգի հրետանու պետ, իսկ 1946 թվականի սեպտեմբերից` Լեհաստանում ԽՍՀՄ հյուսիսային խմբի զորքերի հրետանու հրամանատարի տեղակալ: 1948 թվականին Պարսեղովն ավարտել է Կ. Վորոշիլովի անվան ռազմական ակադեմիան, որից հետո նշանակվել է Բելառուսի, իսկ 1954 թվականին` Լենինգրադի զինվորական օկրուգների հրետանու պետ:

1958 թվականին Միքայել Պարսեղովին շնորհվում է հրետանային զորքերի գեներալ-գնդապետի կոչում: 1961 թվականի օգոստոսից Մ. Կալինինի անվան հրետանու ռազմական ակադեմիայի հրամանատարական ֆակուլտետի պետն էր:

Միքայել Պարսեղովը մահացել է 1964 թվականի ապրիլի 26-ին Սանկտ Պետերբուրգում և թաղվել տեղի Բոգուսլավյան գերեզմանատանը։

Պարգևները

Միքայել Պարսեղովը պարգևատրվել է Լենինի երեք, Կարմիր դրոշի չորս, Սուվորովի 2-րդ աստիճանի շքանշաններով և բազմաթիվ մեդալներով։ 1965 թվականին Միքայել Պարսեղովի պարգևները հանձնվել են Հրետանու, ինժեներական զորքերի և կապի կենտրոնական թանգարան։

«Հայ ժողովուրդը Երկրորդ աշխարհամարտի տարիներին»

Գերմանիայի նպատակն էր կայծակնային պատերազմի միջոցով գրավել ԽՍՀՄ – ը և հասնել համաշխարհային տիրապետության: Պատերազմի սկզբնական շրջանում խորհրդային զորքերը մեծ կորուստներով նահանջում էին ՝ թշնամուն թողնելով ընդարձակ տարածքներ: Սակայն Հիտլերի հաշվարկները ձախողվեցին. գերմանացիների դեմ պայքարում ԽՍՀՄ – ին միացան ԱՄՆ – ն, Մեծ Բրիտանիան և այլ երկրներ ՝ ստեղծելով հակաֆաշիստական միություն: «Ամեն ինչ պատերազմի համար, ամեն ինչ հաղթանակի համար» կարգախոսն առաջնային էր նաև հայ ժողովրդի համար: Հայաստանում ռազմական գործողություններ տեղի չունեցան, սակայն հայ ժողովուրդը և’ ռազմաճակատում, և’ թիկունքում հերոսաբար պայքարեց ֆաշիզմի դեմ: Տնտեսությունը վերակառուցվեց պատերազմի պահանջներին համապատասխան:

Հայերի մասնակցությունը պատերազմին.

Հայ ռազմիկները կռվեցին ամենուր ՝ բոլոր ռազմաճակատներում և տարբեր զորատեսակներում: Ընդհանուր առմամբ տարբեր երկրներից պատերազմին մասնակցեցին մոտ 600 հազար հայեր, որոնցից 200 հազարը զոհվեցին: Միայն ՀԽՍՀ – ից պատերազմում մարտնչել են մոտ 300 հազար հայեր, զոհվել ավելի քան 100 հազարը: ԽՍՀՄ և Ադրբեջանական ԽՍՀ խտրական զորակոչային քաղաքականության «մեղքով» ավելի ծանր էին և նոր ՝ քողարկված ցեղասպանություն էին հիշեցնում ԼՂԻՄ – ի և Հյուսիսային Արցախի հայորդիների կորուստները: Միայն ԼՂԻՄ – ի մոտ 133 հազար բնակիչներից ռազմադաշտ զորակոչվեցին հայազգի շուրջ 45 հազար տղամարդ (ավելի քան 2/3 – ը ) և 1000 կին: Նրանցից զոհվեցին ավելի քան 22 հազարը: Այն դեպքում, երբ բուն ադրբեջանցի զորակոչվել է 19 – ից 1 – ը:

Հայկական ազգային դիվիզիաները.

Ավելի քան 60000 հայորդիներ պատերազմին մասնակցել են հայկական ազգային դիվիզիաների շարքերում: Առաջին ազգային զորամիավորումը 76 – րդ լեռնահրաձգային դիվիզիան էր, որը կազմավորվել էր Հայաստանում դեռևս 1920 – 1922 թվականներին: Այն աչքի ընկավ Ստալինգրադի ճակատամարտում (1942 – 1943 թվականներ) և վերակազմավորվեց 51 – րդ գվարդիական հրաձգային զորաբաժնի (դիվիզիա): Հայկական զորամիավորումներից առաջինը ռազմաճակատ մեկնեց 390 – րդ հրաձգային դիվիզիան: Այն մասնակցեց Կերչի համար մղվող մարտերին, իսկ նրա հրամանատար գնդապետ Սիմոն Զաքյանը զոհվեց: Ազգային զորամիավորումներից հիշատակության են արժանի 408 – րդ, 409 – րդ և հատկապես 89 – րդ հրաձգային զորաբաժինները: Վերջինիս հետագայում շնորհվեց «89 – րդ Թամանյան դիվիզիա» պատվանունը (ի նշանավորումն Թամանյան թերակղզու ազատագրման): Այս զորաբաժինն իր հրամանատարի ՝ գեներալ – մայոր Նվեր Սաֆարյանի գլխավորությամբ հասավ մինչև Բեռլին և այնտեղ թնդացրեց հայկական քոչարին: Միայն 261 – րդ հրաձգային դիվիզիան (մինչև բեկումնային Սալինգրադյան ճակատամարտը) չմասնակցեց պատերազմին. նրա հիմնական խնդիրն էր պաշտպանել Խորհրդային Հայաստանի ՝ Թուրքիայի հետ ունեցած պետական սահմանը: Հայ ռազմիկները կռվեցին պատերազմի առաջին իսկ օրվանից ՝ Բրեստից մինչև Բեռլին: Ավելի վաղ ՝ 1939 – 1940 թվականներին, հայ զինվորները մասնակցել են նաև խորհրդա – ֆիննական պետերազմին: Նրանցից 4 – ն արժանացել են ԽՍՀՄ հերոսի կոչման: Պատերազմում տարած հաղթանակում իրենց արժանի տեղն ունեցան նաև հայ պարտիզանները: Ուկրաինայում և Բելոռուսիայում մարտնչել են ավելի քան 2000, Ղրիմում և Հյուսիսային Կովկասում ՝ 500, Մերձբալթիկայում, Լենինգրադի և Կալինինի մարզերում ՝ 200 հայ պարտիզաններ: Հայերից էին գերազանցապես բաղկացած «Հաղթանակ», «Կարմիր աստղ», Ա. Միկոյանի անվան պարտիզանական ջոկատները, որոնց շարքերում կային 400 հայ պարտիզաններ: Իրենց խիզախությամբ աչքի են ընկել հայ պարտիզաններ Արամայիս Հովսեփյանը, Սերգեյ Հարությունյանը, Մկրտիչ Խոշտոյանը, «Երիտասարդ գվարդիա» կազմակերպության անդամ Գեորգի Հարությունյանը և ուրիշներ:

Սփյուռքահայերի մասնակցությունը ֆաշիզմի ջախջախմանը: Սփյուռքահայությունը նույնպես մեծ մասնակցություն ունեցավ ֆաշիզմի ջախջախման գործում: Նրա նյութական օգնությամբ խորհրդային բանակի համար կազմվեցին «Սասունցի Դավիթ» և «Գեներալ Բաղրամյան» տանկային շարասյուները: Սփյուռքահայերը կռվում էին ԽՍՀՄ – ի դաշնակից տարբեր երկրների զորամիավորումներում: Միայն ԱՄՆ – ի բանակում կային 20 հազար հայեր, որոնցից Էռնեստ Դերվիշյանն արժանացավ ԱՄՆ – ի բարձրագույն պետական պարգևին (միայնակ գերեվարել է տասնյակ ֆաշիստների, և այս սխրանքն ընկած է ամերիկյան հայտնի «Ռեմբո» գեղարվեստական ֆիլմաշարի հիմքում): Ավելի քան 30 հազար հայեր կռվում էին Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի բանակներում: Մեծ թվով սփյուռքահայեր մասնակցեցին Գերմանիայի կողմից նվաճված երկրների դիմադրական և պարտիզանական շարժմանը: Ֆրանսիայի պատմության մեջ իր արժանի տեղն է գրավել բանաստեղծ Միսաք Մանուշյանը: Նա հետմահու արժանացավ Ֆրանսիայի դիմադրական շարժման հերոսի կոչման: Ֆրանսիայում հերոսի մահով ընկան Լուիզա (Լաս) և Արփիար Ասլանյանները: Այստեղ հակաֆաշիստական պայքարի առաջամարտիկներ են եղել նաև Հայաստանի ազգային հերոս աշխարհահռչակ Շառլ Ազնավուրի ծնողները: Ավելի քան 300 հայորդիներ զոհվեցին Հունաստանի պարտիզանական ջոկատներում: Իտալիայում հայի անունը փառքով պսակեցին Մկրտիչ Դաշտոյանն ու Գևորգ Քոլոզյանը: Բուլղարիայում աչքի ընկավ հերոսուհի պարտիզան Հերմինե Ռազգրադլյանը (Սաշկան): Հունաստանի ազատագրական բանակի կազմում կռվում էին նաև հայկական «Ազատություն» պարտիզանական ջոկատը: Լայն հակաֆաշիստական գործունեություն ծավալեցին նաև Ուրուգվայի, Սիրիայի, Լիբանանի, Եգպիտոսի, Իրանի և այլ սփյուռքահայ գաղթօջախներում գործող ազգային խորհուրդները:

Խորհրդային Միության հայ հերոսները և զորավարները.

Պատերազմի ժամանակ գործած մարտական սխրանքների և անձնուրացության, զորքերի բարձրարդյունավետ կառավարման համար ԽՍՀՄ հերոսի կոչում է շնորհվել 108 հայի և Հայաստանում ծնված կամ ապրած 11 այլազգիների, ընդամենը ՝ 199 հայաստանցու: Հայրենական մեծ պատերազմում առաջին հայ հերոսը օդաչու Լազր Չափչախյանն էր, որին այդ կոչումը շնորհվել է 1942 թվականի հուլիսին: 27 հայեր պարգևատրվել են Փառքի 3 – րդ, 2 – րդ և 1 – ին աստիճանի շքանշաններով ՝ դրանով իսկ դառնալով Փառքի շքանշանի լրիվ ասպետներ: Պատերազմին մասնակցել են մեկ մարշալ (օդուժի) և ավելի քան 60 գեներալ ու ծովակալ, որոնցից 3 – ը հետագայում դարձան մարշալ և նավատորմի ծովակալ: Ռազմական արվեստի պատմության մեջ իրենց անունը ոսկե տառերով գրեցին ԽՍՀՄ մարշալ, երկու աշխարհամարտերի մասնակից, ԽՍՀՄ նավատորմի ծովակալ, ԽՍՀՄ կրկնակի հերոս Իվան (Հովհաննես) Իսակովը, ավիացիայի (օդային) մարշալ (1944 թվական) Արմենակ Խանփերյանցը (Սերգեյ Խուդյակով), զրահատանկային զորքերի գլխավոր մարշալ Համազասպ Բաբաջանյանը:

Առհավետ կհիշվեն պատերազմի հայ գեներալներ Նվեր Սաֆարյանի, Միքայել Պարսեղովի, Ասքանազ Կարապետյանի, Սարգիս և Հայկ Մարտիրոսյանների, Անդրանիկ Ղազարյանի, ինչպես նաև ԽՍՀՄ կրկնակի հերոս, օդաչու Նելսոն Ստեփանյանի, Հունան Ավետիսյանի, Սերգեյ Բուռնազյանի, Ջահան Կարախանյանի և բազմաթիվ այլ հայորդիների անունները:

Անվիճելի է ԽՍՀՄ ժողովուրդների դերը ֆաշիզմի ջջախջախման գործում: Պատերազմի հիմնական ծանրությունն ընկավ խորհրդային բանակի վրա: Հայրենական մեծ պատերազմը ԽՍՀՄ ժողովուրդներից խլեց շուրջ 27 միլիոն մարդկային կյանք և հսկայական նյութական կորուստներ: 1945 թվականի մայիսի 9 – ին Գերմանիան անձնատուր եղավ: Ավարտվեց Հայրենական մեծ պատերազմը, իսկ 1945 թվականի սեպտեմբերի 2 – ին Ճապոնիայի անձնատվությամբ (կապիտուլյացիա) ավարտվեց Երկրորդ համաշխարհային պատերազմը: Հաղթանակների ձեռքբերման գործում իր անուրանալի ավանդն ունի հայ ժողովուրդը: