Լանդշաֆտներ

Հայաստանի Հանրապետության տարածքում ուղղաձիգ ուղղությամբ հերթափոխվում են հետևյալ հինգ վերընթաց լանդշաֆտային գոտիները. լեռնատափաստանային, լեռնանտառային, մերձալպյան ու ալպյան և ձյունամերձ: Լանդշաֆտային գոտիականության առաջացման գլխավոր պատճառը վերընթաց ուղղությամբ ջերմության և խոնավության փոփոխությունն է:

Անապատակիսանապատային

Տարածված է Արարատյան և Վայքի գոգավորություններում: Այս գոտում անապատային լանդշաֆտները տարածված են կղզյակներով: Ձմեռը ցուրտ է, ամառը ՝ շոգ և չորային: Հաճախակի հանդիպող բուսատեսակները. ծառանման օշինդրը, հազարատերևուկը, ինչպես նաև վաղանցիկ բույսերը, որոնցից ամենատարծվածը աղածաղիկն է: Այս գոտում կենդանիներից տարածված են ՝ ճագարամուկը, դաշտամուկը, հանդիպում են նաև տափաստանային կատու, ոզնի: Տարածված են թունավոր օձերը, որոնցից հայտնի են ՝ գյուրզան, թունավոր մորմերն ու կարիճները: Լեռնային չորասեր բուսականության գոտուն բնորոշ են բեզուարյան այծը, մուֆլոնը և ընձառյուծը, և երեքն էլ գրանցված են Կարմիր գրքում:

Կիսանապատային

Տարածված են 800 – 1400 մ բարձրություններում, որտեղ տարեկան տեղումների քանակը 230 – 300 մմ է: Այնտեղ տիրապետում են սև հողերը, աճում են լեռնաչորասեր բույսեր, ապրում ՝ սողուններ և տարբեր միջատներ:

Չոր լեռնատափաստանային

Ձգվում է հիմնականում Արարատյան և Վայքի նախալեռներով ՝ մինչև 1800 մ բարձրությունները: Կլիման տաք է, չորային: Այստեղ տիրապետում են լեռնաշագանակագույն հողերը: Այս ենթագոտին նպաստավոր է մերձարևադարձային բույսերի, պտղաբուծության, հացահատկի, ծխախոտի և այլ տեխնիկական բույսերի մշակման համար: Այս ենթագոտում շատ են թռչունները և կրծողները, քիչ են սողուններն ու միջատները: Լայն տարածում ունեն ՝ ճագարամկները, գետնասկյուռերը, դաշտամկները, խլուրդները, ժանտաքիսները, սարյակներն ու սևաճակատ շամփրուկները:

Սևահողային

Ձգվում է մինչև 2000 – 2400 մ բարձրություններում: Այս ենթագոտին բնութագրվում է տաք ամառով և ցուրտ ձմեռով: Տիրապետում է փետրախոտային և սիզախոտային տիպիկ տափաստանային բուսականությունը: Կենդանական աշխարհը հարուստ է ու բազմազան. շատ են կրծողներն ու թռչունները:

Լեռնանտառային

Զբաղեցնում է հանրապետության հյուսիսարևելյան և հարավարևելյան շրջանները: Կլիման այլ գոտիների համեմատ մեղմ է. Ձմեռը չափավոր ցուրտ է, ձյունառատ, իսկ գարունը՝ զով և խոնավ: Այնտեղ տիրապետում են լեռնանտառային գորշ և դարչնագույն հողերը: Այս գոտում շատ են վրացական կաղնին և արևելյան հաճրենին: Անտառներում շատ են կաթնասունները: Հյուսիսում հանդիպում են այծյամներ, լուսաններ, գորշ արջեր, վարազներ, իսկ Զանգեզուրում ՝ մացառախոզեր, շնագայլեր, սիրիական արջեր, ժայռածեպերին՝ բեզուարյան այծեր:

Մերձալպյան և ալպյան

Տարածված են 1900 – 2400 մ բարձրությունների վրա: Այս գոտում շուրջ կես տարի ձմեռ է, իսկ ամառը կարճ է ու զով: Տարածված են լեռնամարգագետնային հողերը: Մերձալպյան գոտու ստորին մասում տիրպետում են մեկ մետրանոց մեծատերև խոտաբույսերը: Այս գոտին աչքի է ընկնում թռչունների, միջատների և գույնզգույն թիթեռների առատությամբ:

Ջյունամերձ

Տարածվում են բարձր լեռների գագաթային մասերում ՝ 3500 մ վեր: Բուսածածկույթ չի գոյանում: Ամենուրեք քարացրոններ են, ավազ ու պարզագույն հողեր: