
Խաչեն, բերդ Մեծ Հայքի Արցախ նահանգի Վերին Խաչեն կամ Ծար գավառում, Թարթառ գետի վերին ավազանում (1979 թվականի դրությամբ Ադրբեջանի Քյալբաջարի շրջանում)։ Հիշատակում է Մովսես Կաղանկատվացին IX դարի 1-ին կեսին, Արցախի Առանշահիկների և Ուտիքի Միհրանյանների միջև տեղի ունեցած միջտոհմական պայքարի կապակցությամբ։ Խաչենը պատկանում էր Վերին Խաչենի տեր Ատրներսեհին՝ Մահլ Սմբատյանի որդուն։ Հավանաբար բերդն իսպառ ավերվել է սելջուկ-թուրքերի ասպատակություններից (XII դարի 1-ին կես), քանի որ հետագա դարերի գրավոր աղբյուրներում չի հիշատակվում։
Բերդը հիմնադրվել է Փանահ-Ալիի կողմից, ով ռազմական ծառայություն էր իրականացնում Նադիր շահի մոտ։ Վերջինիս մահից հետո Իրանում սկսվում են գահակալական կռիվներ, և Փանահ-Ալին, օգտվելով դրանից, հեռանում է Շաքի, ապա՝ Շիրվան, և իրեն հռչակում Ղարաբաղի խան։ Խամսայի հայ մելիքների միությունը խախտելով՝ նա 1748-1759 թվականներին դառնում է տեղի վարչական ղեկավարը։

1744 թվականին Վարանդայի տիրակալ է նշանակվել Մելիք-Հուսեյնի ավագ որդի Մելիք-Հովսեփը, որին պարսիկները Հուսեյն էին անվանում։ Նա Խաչենի Հասան-Ջալալյանների տան փեսան էր։ Նրա կրտսեր եղբայր Մելիք-Շահնազար 2-րդը, օգտվելով Իրանի գահակալական կռիվներից, սպանել է եղբորը, կոտորել նրա ընտանիքը և իրեն հռչակել Վարանդայի մելիք։
Շուշիի ամրոցը (Շուշի-բերդը) առաջին անգամ հիշատակվել է XVIII դարում: Վարկածներից մեկի համաձայն` Շուշիի ամրոցը հայտնի է որպես Շիկաքար, որտեղ Սահղ Սմբատյանը հաղթել է արաբական բանակին: Այս ամրոցը կոչվում են նաև Քարագլուխ, Քար, Շոշ` Շոշի սղնախ անուններով: Հնագիտական պեղումները հաստատեցին մեկ այլ տարբերակ, ըստ որի XVII դարում ամրոցը կառուցվել է հայկական մեկ այլ ամրոցի տեղում:


