Էլեկտրական հոսանք

1. Ո՞ր լիցքակիրներին են անվանում ազատ։ Որո՞նք են ազատ լիցքակիրները՝ ա. Մետաղներում, բ. Էլեկտրոլիտներում։

Մի շարք մարմիններում լիցաքավորված մասնիկները՝ էլեկտրոնները, իոնները, կարող են ազատ տեղաշարժվել մարմնի մի մասից մյուսը։ Այդպիսի լիցքավորված մասնիկներն անվանում են ազատ լիցքակիրներ։ Օրինակ, մետաղներում դրանք այն էլեկտրոններն են, որոնք անջատվել են ատոմներից։ Հեղուկ հաղորդիչներում՝ թթուների, հիմքերի, աղերի ջրային լուծույթներում, որոնք անվանում են էլեկտրոլիտներ, ազատ լիցքակիրները դրական և բացասական իոններն են։

2. Ի՞նչ է էլեկտրական հոսանքը։

Լիցքավորված մասնիկների ուղղորդված շարժումն անվանում են էլեկտրական հոսանք։

3. Բացատրեք, թե 13-րդ նկարում պատկերված փորձում ինչպե՞ս է լիցքավորվում Բ էլեկտրացույցը։ Ինչու՞է մետաղալարում ծագող էլեկտրական հոսանքը կարճատև։

Բ տարբերակի էլեկտրացույցը լիցքավորվում է մետաղալարի շնորհիվ։ Մետաղալարում ստեղծվում է էլեկտրական դաշտ և էլեկտրոնները տեղաշարժվում են դեպի Ա – ն, դրական լիցքերը ՝ դեպի Բ – ն և այդպիսով ուժերը հավասարվում են։ Մետաղալարում ծագող էլեկտրական հոսանքը կարճատև է, որովհետև էլեկտրական դաշտը կորում է, իսկ երկու էլեկտրացույցերի լիցքերն էլ ՝ հավասարվում։

4. Ի՞նչ լիցքակիրների ուղղորդված շարժմամբ է պայմանավորված լուսադիոդի լուսարձակումը։

Դրական լիցքակիրների ուղղորդված շարժմամբ է պայմանավորված լուսադիոդի լուսարձակումը:

5. Ինչպե՞ս է ընտրվում էլեկտրական հոսանքի ուղղությունը։

Էլեկտրական հոսանքի ուղղությունը ընտրվում է էլեկտրոնների հակադիր ուղղությամբ։