Գործնական աշխատանք

Գործնական աշխատանք 1. <<Նյութերի  հատկությունները՝ ֆիզիկական, քիմիական,ֆիզիոլոգիական>>     

Նյութի հատկություններ են կոչվում այն հատկանիշները կամ բնութագրիչները, որոնցով նյութերը նման կամ տարբեր միմյանցից։

Նյութը ունի երեք հատկություն ՝ ֆիզիկական, քիմիական և ֆիզիոլոգիական։

Նյութի ֆիզիկական հատկությունները դիտարկում եմ կամ չափում են առանց նոր նյութ ստանալու։

 Ֆիզիոլոգիական ՝ հոտը, համը       

Նյութի քիմիական հատկությունները նյութի փոխազդեցությունն է  այն նյութերի հետ, երբ առաջանում են նոր նյութեր նոր ֆիզիկոքիմիական և ֆիզիոլոգիական հատկություններով։     

Նյութի ֆիզիոլոգիական հատկությունը նյութի ազդեցությունն է  կենդանի օրգանիզմի վրա ՝ դրական կամ բացասական։

Դրականն է ՝ էկոլոգիապես մաքուր սնունդը, մաքուր օդ, մաքուր ըմպելու ջուր։

Բացասականն է ՝ թմրանյութերը, ալկոհոլի չարաշահումը։                                                                        

Նյութերը դասակարգել, գրել բանաձևերը: Նկարագրել ֆիզիկական  հատկությունները՝ գույնը, ագրեգատային  վիճակը (պինդ, հեղուկ, գազային), եռման,հալման ջերմաստիճանները, ջերմա, էլեկտրահաղորդականությունը, լուծելիությունը ջրում  և այլն:

Ազոտ – պարբերական աղյուսակի 5 – րդ խմբի 7 – րդ տարր, քիմիական նշանը ՝ N, ատոմային թիվը ՝ 7, ատոմային զանգվածը ՝ 14.0067: Ազատ վիճակում անհամ և անհոտ գազ է, ջրում վատ է լուծվում:

Ջուր – Քիմիական բանաձևը ՝ Н2O: Սովորական պայմաններում, ջուրն անհամ, անգույն և անհոտ հեղուկ է: Ջուրը միակ նյութն է Երկրի վրա, որ սովորական ջերմաստիճանի ու ճնշման պայմաններում կարող է գտնվել երեք ագրեգատային վիճակներում՝ պինդ, հեղուկ և գազային: Ջրի անոմալ առանձնահատկություններից են  եռման  (+100°C)  և  պնդացման  (վերածվում է սառույցի) (0°C) ջերմաստիճանները: Ջուրն օժտված է  բարձր ջերմունակությամբ: Կլանելով հսկայական քանակությամբ ջերմություն՝ ջուրը համարյա չի տաքանում։ 

Ցիտոպլազմա, բջջի հիմնական օրգանոիդները

Բջիջները լինում են բուսական և կենդանական

Կենդանական և բուսական բջիջների միջև կան տարբերություններ, սակայն նրանք ունեն նման կառուցվածք: Բոլոր բջիջները կազմված են բջջաթաղանթից, ցիտոպլազմայից, կորիզից և օրգանոիդներից:

tmp873681822553210882.jpg

Ցիտոպլազման մածուցիկ նյութ է։ Այն բջջի կենսահեղուկ միջավայրն է, որտեղ տեղակայված են կորիզը, օրգանոիդները և ներառուկները։ Ցիտոպլազման բուսական բջիջներում բջջապատից, իսկ կենդանական բջիջներում գլիկոկալիքսից սահմանազատվում է պլազմայի թաղանթով։ Ցիտոպլազմայում են ընթանում կենսաքիմիական ռեակցիաները։ Ներառուկները ` սպիտակուցները, ածխաջրերը, լիպիդները, ցիտոպլազմայի ոչ մշտական բաղադրիչներն են։ Դրանք առաջանում և ծախսվում են բջջի կենսագործունեության ընթացքում։ Բջիջներում որոշ սպիտակուցներ հանդես են գալիս թելիկների, խրձերի և միկրոխողովակների ձևով և կազմում են բջջակմախք։ Բույսերի և նախակենդանիների բջիջներում կան թաղանթով սահմանազատված տեղամասեր՝ խորշեր, որոնց անվանում են վակուոլներ։ Դրանք լցված են բջջահյութով։

which-protein-is-best_grande.jpg

Բջիջները մանրադիտակային գոյացություններ են։ Ըստ ձևի՝ լինում են գնդաձև, իլիկաձև, ձվաձև, մտրակավոր և այլն: Յուրաքանչյուր բջիջ կազմված է բջջապլազմայից և կորիզից: Բջջապլազման կիսահեղուկ միջավայր է, պարունակում է բազմաթիվ օրգանոիդներ և տարբեր ներառուկներ: Կենդանիների բջիջների ներառուկներից են կորիզը, միտոքոնդրիաները, ներպլազմային ցանցը, Գոլջիի համալիրը, լիզոսոմները և այլն, իսկ բույսերինը ներառում է նաև պլաստիդներ, որոնցից առավել կարևոր են քլորոպլաստները: Բջիջներն արտաքինից պատված են բջջապլազմային թաղանթով, որն ունի բարդ կազմություն և կատարում է տարբեր ֆունկցիաներ: Կորիզը պարունակում է միկրոկառուցվածքներ, որոնք կրում են բջջի ժառանգական տեղեկությունները: Բջիջների մեծամասնությունն ունի 1 կորիզ, բայց կան նաև երկու և բազմակորիզավորներ: Կորիզն արտաքինից սահմանազատված է թաղանթով, որի ծակոտիներով դեպի բջջապլազմա կարող են անցնել նույնիսկ խոշոր մոլեկուլներ, որոնք գենետիկական տեղեկություն են փոխանցում բջջային որոշակի սպիտակուցների սինթեզի մասին:

Բջիջների կողմից սինթեզվող որոշ նյութեր կամ վերջնանյութեր հեռացվում են բջիջներից հյութազատության, արտազատության օգնությամբ: Ժամանակակից դասակարգմամբ բջիջները բաժանում են ըստ հյուսվածքի տեսակի՝ էպիթելային, շարակցական,ոսկրային, մկանային, նյարդային, որոնք կատարում են տարբեր ֆունկցիաներ: Մկանային բջիջներից գոյանում են մկանները, որոնցով պայմանավորված է շարժվելու ունակությունը, արյան կարմիր բջիջները տեղափոխում են թթվածինը, մաշկի բջիջները պաշտպանիչ ծածկ են ստեղծում մարմնի համար, նյարդային բջիջներն ընկալում են ցավը, տաքը, ցուրտը և գրգիռը փոխանցում օրգանիզմի ամենակարևոր օրգաններից մեկի` գլխուղեղի նյարդային բջիջներին և այլն: