
Ջրածինը ՝ Hydrogenium – ն է, լատիներեն նշանակում է ջուր ծնող: Ջրածնի ատոմն ունի ամենապարզ կառուցվածքը` մեկ դրական լիցքով միջուկի շուրջը սփռված է մեկ էլեկտրոն:
Ջրածինը կազմում է ջրի զանգվածի 11%-ը, մտնում է բոլոր բուսական` մրգերի, բանջարեղենների, թթուների, և կենդանական նյութերի` ճարպերի, սպիտակուցների, ածխաջրերի, նավթի, և շատ այլ հանքային նյութերի բաղադրության մեջ: Նա կազմում է արեգակի և աստղերից շատերի զանգվածի կեսից ավելին: Արեգակնային համակարգի ամենամեծ մոլորակը` Յուպիտերը, համարյա լրիվ կազմված է ջրածին քիմիական տարրից: Ցածր ջերմաստիճանի և շատ բարձր ճնշման պատճառով ջրածինն այդ մոլորակի վրա գտնվում է պինդ վիճակում:
Ջրածինը բնության մեջ ազատ վիճակում հանդիպում է չնչին քանակով՝ գլխավորապես մթնոլորտի վերին շերտերում: Երբեմն, այն երկրի ընդերքից դուրս է գալիս այլ գազերի հետ հրաբխային ժայթքումների, ինչպես նաև նավթի արդյունահանման ժամանակ:










