Homework

Topic vocabulary

A. Complete the crossword.

Across

1. If he wins this match, he’ll be the world champion!

4. I’m thinking of joining a gym to get more exercise.

5. Our basketball coach said that I can play on Saturday!

8. The referee blew his whistle and the game started.

11. Mark’s band play traditional folk music — they often preform at country fairs and festivals.

Down

2. I’m sorry, but you have to be a member of the golf club to play here.

3. My opponent was a brilliant player and I didn’t manage to win the match.

6. Tom is really good at cards. He would never cheat.

10. I took a big risk by doing the parachute jump, but I loved every second of it!

B. Complete using the correct form of the words and phrases in the box.

Do you dream of scoring the winning goal in a football match, or beating a top tennis player? Sport interests most young people, and it’s a great way to stay healthy and have fun at the same time. That’s why the local council has decided to help young people who want to organize their own sports club. We know it’s a big challenge, and that’s why we’ll give you the money you need to get started. We’ll help you find a place to train and give you money to find good players in your area. Contact the Town Hall for details.

C. Circle the correct word.

1. I really like playing board games like Monopoly and Cluedo.

2. Roy was the best player, so he wasn’t surprised when he became captain of the team.

3. Lots of people get pleasure from just watching sport from their armchairs.

4. I thought the music at the concert we went to last night was great.

5. Everyone in my family supports the same team.

6. I find classical music very boring, and I prefer pop.

Phrasal verbs

D. Choose the correct answer.

1. You should take up a sport and then you would get more exercise.

2. I’m trying to work! Could you please turn your music down?

3. Just ask and I’m sure the other children will let you join in.

4. The referee sent David off for arguing with him.

5. This is my favorite song! Turn it up!

6. A mobile phone rang, but the musician just carried on playing.

7. We can’t afford to eat out very often.

8. I’ve decided to become a vegetarian and give up meat.

Prepositional phrases

E. Write one word in each gap.

1. We were waiting outside the stadium for a long time before they finally let us in.

2. I’ve got that concert on DVD — it’s fantastic.

3. I ran all the way home and I was just on time for my favorite programme.

4. Everyone clapped when the singer came on stage.

5. At the cinema, Mum sat on the right, Dad sat on the left and I sat in the middle.

6. Ed doesn’t want to become a professional footballer. He just does it for fun.

Word formation

F. Complete by changing the form of the word in capitals when this is necessary.

1. What’s the name of that song you were singing.

2. I started to learn the piano, but I don’t think I’ve got much musical talent, to be honest.

3. My dad used to be really fit and was on his college athletic team.

4. When you were young, did you ever play in the street with other local children?

5. Alan is studying to be an actor, but I don’t think he’s enjoying it.

6. They have a wonderful collection of old toys at the museum in town.

7. My grandad loves to sail and we often go out on is boat.

8. You have to practice a lot if you want to work as a musician.

G. Use the word given in capitals at the end of each line to form a word that fits in the gap in the same line.

The need to play

Why are kittens such playful animals? They love chasing a ball or a piece of wool, and they always play in a very athletic way. But why? All of kitten’s actions when playing are, in fact, important for the future. It might look like entertainment, but the kitten is practicing its hunting skills. That heroic jump onto a toy teaches the kitten a lot. Think about your own children and you’ll see that you learnt a lot through play.

Word patterns

H. Write one word in each gap.

Diana: Hello, is that Jenny? I’m bored of watching TV and I felt for a chat.

Jenny: Hi, Diana. Well, I’m reading a book by a Russian writer. It’s about how to become a great actor.

Diana: Really? Oh, I’m really interested in acting. Tell me about it.

Jenny: He says it takes a long time to get good at acting. To become popular in the public, you need to really understand people.

Diana: That sounds just like me! Tell me more. What else does it say?

I. Each of the words in bold is wrong. Write the correct word.

1. I’m completely crazy about skateboarding! I love it!

2. In my free time I listen to music on CD or on the radio.

3. Elsa isn’t very keen with this group, but they’re one of my favorites.

4. Next week we’ve got a game with a team from Hungary.

5. Is that Kylie? Oh, I’m a really big fan of hers.

6. I was really scared when I took part in the singing competition last year.

Բուլինգ

Աշխարհում շուրջ 150 միլիոն երեխա, ասել է, որ իր հասակակիցների կողմից բռնության է ենթարկվել, այս ամենը հաստատում է ՅՈՒՆԻՍԵՖ-ի վերջին զեկույցներից մեկը։ Բուլինգը Հայաստանում ևս տարածված է, սակայն խնդրին ուշադրություն չի հատկացվել։

Բուլինգը անձի նկատմամբ կիրառվող ագրեսիվ վարքն է՝ հետապնդում, հոգեբանական տեռոր, ծեծ, հեգնանք, ծաղրանք, բամբասանքների տարածում:

Բուլինգը կարող է դրսևորվել նաև առցանց կերպով: Կիբեր – բուլինգը տեղի է ունենում սոցիալական ցանցերի, SMS – ների, էլեկտրոնային փոստի կամ ցանկացած այլ առցանց հարթակների միջոցով:

Կան բուլինգի տարբեր տեսակներ ` ֆիզիկական (հարվածել, հրմշտել և այլն), բանավոր (ծաղրել, պիտակավորել և այլն), հոգեբանական կամ սոցիալական (չընդունել, վախեցնել և այլն), սեռական (բռնի գործողություններ և այլն), կիբեր (տեքստային հաղորդագրություններ, սպառնալիքներ և այլն):

Հայաստանում բուլինգը հիմնականում պայմանավորված է կարծրատիպային  մտածելակերպով, տարբերվողների նկատմամբ անհանդուրժողականությունը և այլն, և այլն:

Հանրահաշիվ

Խնդիր 1. 40 – 6 = 34
34 : 2 = 17 (I), 17 + 6 = 23 (II)

Խնդիր 2. P = 2(a+b) 

a = x
b = x+4

52 = 2(x+x+4)

52 = 2(2x+4)

52 = 4x+8x = 11

Խնդիր 3. 3x + 4y =2500գ    

x = (2500-4y)/3,  

x = 300գ

4x + 3y = 2400 գ
4 * (2500-4y)/3 + 3y = 2400 գ

10000 – 16y + 9y = 7200

10000 – 7200 = 16y – 9y
2800 գ = 7y
y = 400գ 

Խնդիր 4. (4,3 – 5 4/15) * 4 4/29 – 2,5 * 2 = – 4 – 5 = – 9

Խնդիր 5. 25x2y * (-6)x2y3 = – 150x4y3

Խնդիր 6. 5b2c2 * 7ce3 * (-6) be= – 210b* c3 * e6

Խնդիր 7. I – 300 գ, 30 % = 90 գ. անագ

II – 200 գ, 40 % = 80 գ. անագ

I + II = 500 գ, 170 գրամ անագ

x = 170 * 100 / 500 = 170 / 5 = 34 %

Պատ ՝ 34 %

Խնդիր 8. 

Պատ ՝ 12 – 1 = 11

Խնդիր 9. 5x-10=15 , x=5
5x-10=-15, x=-1

ՀՍԽՀ տարածքային հիմնախնդիրները

 1. Տարածքային ինչպիսի՞ խնդիրներ ունեին ՀՍԽՀ-ն և Վրաստանը:

ՀՍԽՀ – ի և Վրաստանի տարածքային խնդիրները վերաբերվում էին Լոռու չեզոք գոտուն և Ջավախքին:

2. Ինչպե՞ս լուծվեցին Հայաստանի և Վրաստանի միջև առկա տարածքային խնդիրները:

Առկա տարածքային խնդիրները Հայաստանի և Վրաստանի միջև կարևոր դերակատարում ունեին հայ – վրացական հարաբերություններում: Մենշևիկյան իշխանությունները չէին պատրաստվում հեռանալ Լոռուց՝ ձգտելով նրա բռնակցմանը Վրաստանին։ Լոռու ազատագրումը ծրագրված էր իրականացնել այնտեղ ապստամբություն կազմակերպելու և դրսից օգնություն ցույց տալու միջոցով։ Ապա հաջորդելու էր Վրաստանի խորհրդայնացման գործընթացը։ Այս բոլոր իրադարձություններին հետևում էր Վ. Լենինը, ինչն էլ փաստում էր դրանց կարևորության մասին։ Ապստամբությունը ղեկավարելու համար Ղարաքիլիսայում (Վանաձոր) ստեղծվեց շտաբ՝ Հովսեփ Լազյանի ղեկավարությամբ։ Կազմակերպվեց Ղարաքիլիսայի հատուկ նշանակության ջոկատ, որն անմիջականորեն զբաղվելու էր ապստամբությամբ։

Ապստամբությունն սկսվեց 1921թ. փետրվարի 11-ին, տևեց ընդամենը 3 օր և ավարտվեց ապստամբների հաղթանակով։ Ազատագրված Լոռին միացավ Խորհրդային Հայաստանին։ Խորհրդայնացվեց նաև Վրաստանը (1921թ. փետրվարի 25-ին), որով ավարտվեց Ռուսաստանի ազդեցության տարածումն ամբողջ Անդրկովկասում։

Հայ – վրացական տարաձայնությունների մյուս ճյուղն էլ Ախալքալաքի պատկանելության խնդիրն էր, որի լուծումը Հայաստանը պահանջում էր իրագործել հօգուտ իրեն։ Սակայն Խորհրդային Վրաստանը համաձայն չէր դրան և պնդում էր, քանի որ Լոռին տրվեց Հայաստանին, ուստի Ախալքալաքը պետք է լինի Վրաստանի կազմում։ Այդ կերպով էլ ընդունվեց որոշում 1921թ. հուլիսին։

3. Տարածքային ինչպիսի՞ խնդիրներ ունեին ՀՍԽՀ-ն և խորհրդային Ադրբեջանը:

ՀՍԽՀ – ի և խորհրդային Ադրբեջանի միջև տարածքային խնդիրները վերաբերվում էին Լեռնային Ղարաբաղին, Զանգեզուրին (Սյունիք) և Նախիջևանին:

4. Ինչպե՞ս լուծվեցին Հայաստանի և Ադրբեջանի միջև առկա տարածքային խնդիրները:

Նախիջևան.

Հայաստանի խորհրդայնացման հաջորդ օրն իսկ Ադրբեջանի հեղկոմն ընդունեց հրամանագիր առ այն, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև տարածքային վեճեր այլևս գոյություն չունեն, և Զանգեզուրը, Լեռնային Ղարաբաղը և Նախիջևանը համարվում են Հայաստանի անբաժանելի մասեր։ Ելնելով Ադրբեջանի հեղկոմի որոշումից՝ Հայաստանի ՍԽՀ հեղկոմը 1920 թ. դեկտեմբերի 24-ին հռչակագիր ընդունեց Նախիջևանի մարզի ինքնորոշման մասին։ Սակայն թուրք – թաթարական (ադրբեջանական) ազգայնամոլ առաջնորդների հրահրումով հայոց պատմական Նախիջևանի մարզում իշխանությունը նվաճեցին թաթար բեկերն ու խաները։ Մոսկվայի պայմանագրով այն անցավ Ադրբեջանին։ Տասնամյակներ շարունակ, հատկապես խորհրդային իշխանության տարիներին, մարզում հայերի թիվն անընդհատ նվազել է, տեսակարար կշիռն ընկել՝ 1916թ. 40 տոկոսից իջնելով 1926թ. 10,8 և 1979թ. 1,4 տոկոսի։ Այժմ Նախիջևանը լրիվ հայաթափված է։

Զանգեզուր.

Երկրամասի հետագա ինքնապաշտպանության ու հեռանկարների համար Հայաստանի խորհրդայնացման շնորհիվ քաղաքական նոր իրադրություն ստեղծվեց։

Չվստահելով Ադրբեջանի որոշման անկեղծությանը՝ նշանավոր ազգային գործիչ Գարեգին Նժդեհը շարունակում էր գլխավորել Զանգեզուրի ինքնապաշտպանական մարտերը։ Նա դեմ չէր հաշտություն կնքելուն, միայն պայման էր դնում, որ Զանգեզուրը, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղը միացվեն Հայաստանին։

1920 թ. դեկտեմբերի 25-ին Տաթևի վանքում հրավիրվեց համազանգեզուրյան 1-ին համագումարը։ Որոշվեց Զանգեզուրը ժամանակավորապես հռչակել անկախ պետություն՝ Ինքնավար Սյունիք, մինչև պարզ կդառնար Հայաստանին միանալու հնարավորությունը։ Նժդեհը դարձավ Սյունիքի սպարապետ։ 1921թ. ապրիլի 27-ին դարձյալ Տաթևի վանքում կայացավ համազանգեզուրյան 2-րդ համագումարը, որը երկրամասը կոչեց Լեռնահայաստան։ Համագումարի կազմը հայտարարվեց Լեռնահաաստանի պառլամենտ։ Լեռնահայաստանը վերանվանվեց Հայաստանի Հանրապետություն՝ Սիմոն Վրացյանի վարչապետությամբ։

Նորանոր դիմումներ էին արվում Նժդեհին և շարունակվում բանակցությունները նրա հետ՝ կռվին վերջ տալու համար։ Դրա հետ մեկտեղ խորհրդային ուժերը պատրաստվում էին վճռական մարտական գործողությունների։ Այդ ուժերը 1921թ. հունիս-հուլիսին զարգացրին ռազմական գործողությունները Զանգեզուրի պաշտպանների դեմ։ Կրած պարտությունները, ինչպես նաև խորհրդային իշխանության տված հավաստիացումները Նժդեհին հարկադրեցին վայր դնել զենքը։ Հուլիսի կեսերին Գարեգին Նժդեհը փոքրաթիվ կողմնակիցներով թողեց Սյունիքի ու Հայաստանի սահմանները, հեռացավ դեպի Պարսկաստան, ապա բնակություն հաստատեց Բուլղարիայում։

Զանգեզուրի գոյամարտը ազգային-ազատագրական պայքար էր, որը մղվում էր երկրամասը ադրբեջանական վտանգից պաշտպանելու համար։ Գարեգին Նժդեհի ղեկավարությամբ Զանգեզուրի գյուղացիության մղած գոյամարտն ունի պատմական նշանակություն։ Դրա շնորհիվ այսօր Զանգեզուրը գտնվում է Հայաստանի սահմաններում։

Լեռնային Ղարաբաղ.

Գարեգին Նժդեհը շարունակում էր պնդել Լեռնային Ղարաբաղի միացման պահանջը՝ որպես պայքարը դադարեցնելու պայման։ Հայաստանի կառավարությունը 1921թ. հունիսի 12-ին ընդունեց որոշում և արեց հետևյալ հայտարարությունը. «Ադրբեջանի ԽՍՀ Հեղկոմի հռչակագրի և Հայաստանի ու Ադրբեջանի հանրապետությունների կառավարությունների միջև եղած համաձայնության հիման վրա հայտարարվում է, որ Լեռնային Ղարաբաղն այժմվանից կազմում է Հայկական ԽՍՀ անբաժան մասը»։ Լեռնային Ղարաբաղի արտակարգ կոմիսար նշանակվեց Ասքանազ Մռավյանը։ Սակայն Ադրբեջանն արգելակեց այդ որոշման կատարումը։

Գ. Օրջոնիկիձեն և Ս.Կիրովը Ադրբեջանի Հեղկոմի նախագահ Ն. Նարիմանովին խորհուրդ էին տալիս Լեռնային Ղարաբաղի հարցում ղեկավարվել էթնիկական սկզբունքով, այն է՝ ոչ մի հայկական գյուղ չմիացվի Ադրբեջանին և, հակառակը, ոչ մի ադրբեջանական գյուղ չմիացվի Հայաստանին։ Ադրբեջանի ղեկավարությունը ճիշտ չէր համարում էթնիկական սկզբունքով սահմանաբաժանումը։ Այնուհետև Լեռնային Ղարաբաղի հարցը փոխադրվեց Կովկասյան բյուրոյի պլենում, և նրա հուլիսի 4-ի նիստում որոշում ընդունվեց Լեռնային Ղարաբաղը Հայաստանի կազմի մեջ մտցնելու մասին։ Վերջապես ընդունվել էր արդարացի և օրինական որոշում Լեռնային Ղարաբաղի հարցի մասին, որի բնակչության 95 տոկոսը հայեր էին։ Այդ որոշման դեմ բողոքեց Ն. Նարիմանովը, որից հետո հարցի լուծումը փոխադրվելու էր ՌԿ(բ)Կ Կենտկոմ (Մոսկվա)։ Սակայն հաջորդ օրը՝ հուլիսի 5-ին, վերանայվեց այդ որոշումը՝ Լեռնային Ղարաբաղը թողնվեց Ադրբեջանի սահմաններում։ Դա պատճառաբանվում էր Ադրբեջանի հետ նրա տնտեսական կապերով։ Լեռնային Ղարաբաղը դառնալու էր ինքնավար մարզ՝ Շուշի կենտրոնով։ Որոշման այսպիսի շրջադարձային փոփոխությունը, ըստ երևույթին, կապված էր Ի. Ստալինի միջամտության հետ։ Այսպիսով, ղարաբաղյան հարցի լուծումը պատճառաբանվեց միայն տնտեսական գործոններով՝ անտեսելով ազգայինը։

Հայ ժողովուրդը և Հայաստանի ղեկավարությունը բնականաբար խիստ դժգոհ էին որոշումից և արտահայտեցին իրենց անհամաձայնությունը, սակայն դրանից ոչինչ չփոխվեց։ Հայրենի երկրին միանալու ձգտումով համակված Լեռնային Ղարաբաղի ժողովրդի բողոքի ձայնը չլռեց նույնիսկ ստալինյան բռնատիրության տարիներին։ Մեր օրերում նա ստիպված էր զենքով պաշտպանել իր արդարացի իրավունքները։

5. Ինչպիսի՞ նշանակություն ունեցավ Գ․ Նժդեհի ծավալած հերոսական պայքարը Զանգեզուրում:

Գարեգին Նժդեհի ծավալած հերոսական պայքարը Զանգեզուրում անգնահատելի մեծ կարևորություն ունեցավ, որովհետև նրա շնորհիվ Զանգեզուրը մնաց Հայաստանի տարածքում։ 1920 թվականի դեկտեմբերի 25-ին Տաթևի վանքում տեղի ունեցած համազանգեզուրյան առաջին համագումարը որոշեց «Զանգեզուրը հայտարարել ժամանակավորապես ինքնավար, մտցնելով հանրապետական իրավակարգ, մնալով անկախ՝ մինչև քաղաքական հնարավորություն կունենա միանալու իր մայր երկրի՝ Հայաստանի հետ»: Ապրիլի 15-ին Դարալագյազը (Վայոց ձոր) գրավելուց հետո խորհրդային կողմը դադարեցրեց ռազմական գործողությունները՝ փորձելով բանակցությունների միջոցով խորհրդայնացնել Զանգեզուրը։ 1921 թվականի ապրիլի 26-ին Տաթևի վանքում տեղի ունեցած համազանգեզուրյան երկրորդ համագումարում Ինքնավար Սյունիքը վերանվանեց Լեռնահայաստան: Ստեղծվեց Լեռնահայաստանի կառավարություն՝ Գարեգին Նժդեհի գլխավորությամբ։ Երևանից եկող մի շարք առաջարկներից հետո Լեռնահայաստանի կառավարությունը համաձայնություն տվեց Զանգեզուրի հետագա ճակատագրի հարցով բանակցություններ սկսել խորհրդային ներկայացուցիչների հետ։ Այդ նպատակով ՀԽՍՀ կողմից Արտաշես Կարինյանի և Վասիլի Մելնիկովի գլխավորությամբ պատվիրակություն ուղարկվեց՝ Լեռնահայաստանի իշխանությունների հետ համաձայնության գալու համար։ Սակայն մայիսի 12-15-ին Սիսիանի Ղալաջուղ գյուղում տեղի ունեցած բանակցությունները դրական արդյունք չտվեցին և դադարեցին. Լեռնահայաստանի ղեկավարները փորձում էին ձգձգել բանակցությունները։

Հունիսի 1-ին Լեռնահայաստանը վերանվանվեց Հայաստանի Հանրապետություն՝ հակադրվելով Խորհրդային Հայաստանին։ ՌԿ(բ)Կ Կովկասյան բյուրոն 1921 թվականի հունիսի 3-ին որոշեց հունիսի վերջին ռազմական ճանապարհով լուծել «հակահեղափոխական Զանգեզուրի» խնդիրը։ Որոշման կենսագործումից առաջ՝ հունիսի 13-ին, ՀԽՍՀ Ժողկոմխորհի նախագահ Ալեքսանդր Մյասնիկյանը նամակ-հայտարարությունով դիմեց Լեռնահայաստանի իշխանություններին։ Հայտարարության համաձայն՝ երկրամասը կազմելու էր Խորհրդային Հայաստանի մասը, ներում էր շնորհվելու խորհրդային իշխանությունների դեմ պայքարած գործիչներին և այլն։ Հունիսի 15-ին, Յապոնի գլխավորությամբ Լեռնահայաստանի զինված ուժերը գրավեցին խորհրդային Դարալագյազը։

Հունիսի 26-ին Դարալագյազը վերագրավելուց հետո Կարմիր բանակը շարունակեց ռազմական գործողությունները՝ խնդիր դնելով պարտության մատնել Զանգեզուրում կենտրոնացած «հակահեղափոխական ուժերին» և երկրամասը միավորել Խորհրդային Հայաստանին։ Խորհրդային գերակշիռ ուժերի առաջխաղացման հետևանքով շատ արագ Զանգեզուրը խորհրդայնացվեց, իսկ հուլիսի 9-ին Գարեգին Նժդեհն իր մի խումբ մարտիկներով անցավ Արաքս գետի պարսկական ափը։ Զանգեզուրի ազատագրական պայքարի շնորհիվ գավառի մեծ մասը մնաց Հայաստանի կազմում։

6. Ներկայացրե՛ք և լուսաբանե՛ք Մոսկվայի և Կարսի պայմանագրերը։ Կատարե՛ք համեմատություն։

Կարսի պայմանագիր.

1921 թվականի հոկտեմբերի 13-ին ստորագրել են Կարսի պայմանագիրը «Հայաստանի Սովետական Սոցիալիստական Հանրապետության, Ադրբեջանի Սովետական Սոցիալիստական Հանրապետության և Վրաստանի Սովետական Սոցիալիստական Հանրապետության կառավարությունները մի կողմից և Թուրքիայի ազգային մեծ ժողովի կառավարությունը, մյուս կողմից, Ռուսաստանի Սովետական Ֆեդերատիվ Սոցիալիստական Հանրապետության մասնակցությամբ»։ Պայմանագիրը, հաջորդելով Մոսկվայի պայմանագրին, հաստատում էր վերջինիս դրույթները և սահմանում էր ժամանակակից սահմանները Թուրքիայի և Անդրկովկասյան հանրապետությունների միջև։

Մոսկվայի պայմանագիր.

1921 թվականի մարտի 16-ին Մոսկվայում Ռուսաստանի Խորհրդային Ֆեդերատիվ Սոցիալիստական Հանրապետության կառավարության և Թուրքիայի Ազգային մեծ ժողովի կառավարության միջև ստորագրվեց «Բարեկամության և եղբայրության» պայմանագիրը: Պայմանագրով Թուրքիային էին անցնում Կարսի մարզը և Սուրմալուի գավառը, որը երբեք չէր եղել Թուրքիայի կազմում։ Նախիջևանի մարզն որպես ինքնավար տարածք հանձնվում էր Խորհրդային Ադրբեջանի խնամակալությանը ՝ պայմանով, որ Ադրբեջանն այդ խնամակալությունը չզիջի մի երրորդ պետության:

Պայմանագրերի համեմատություն.

Ըստ իս, Կարսի պայմանագիրը Մոսկվայի պայմանագիրը վերջնականապես հստակեցնելու և հաստատելու մասին էր, երկու պայմանագրերն էլ ծառայում էին հօգուտ Թուրքիայի:

3. Վերլուծե՛ք
Ինչու՞ Խորհրդային Ռուսաստանը որդեգրեց այնպիսի քաղաքականություն, որում չլուծված մնացին Հայաստանի տարածքային խնդիրները։

Մինչև այսօր էլ ՀՀ տարածքային հիմնախնդիրները չեն ստացել լուծումներ, քանի որ հնարավոր չի գտնել այնպիսի լուծում, որը կբավարարի բոլոր կողմերին: Սովետական միության գոյության ժամանակ կային տարածքային վեճեր նույնպես: Այն ժամանակ նույնպես հնարավոր չի եղել գտնել այնպիսի լուծում, որը կբավարարեր բոլոր կողմերին: Սովետական միությունը չէր էլ փորձում լուծել այդ խնդիրները: Սովետական միությունը փորձում էր կոծկել և մոռացության մատնել այդ խնդիրների գոյությունը և սառեցնել դրանք: Ցանկացած աղմուկ խնդրի վերաբերյալ խանգարում էր Սովետական միության բնականոն գործունեությանը: Կային նմանատիպ խնդիրներ. և, եթե մի խնդրի բարձրաձայնում տեղի ունենար, կսկսվեր շղթայական ռեակցիա և կբարձրաձայնվեին մյուս խնդիրները նույնպես, իսկ այդ ամենը շատ լուրջ վտանգ կհանդիսանար Սովետական միության գոյության համար:

ՀՀ ռելիեֆ, հողային ծածկույթ

Ինչո՞վ է պայմանավորված ՀՀ տարածքի հողային տիպերի բազմազանությունը:

ՀՀ տարածքի հողային տիպերի բազմազանությունը տարբեր գործոնների ազդեցության հետևանք է: Դրանք են ՝ մակերևույթի տարաբնույթ ապարները, կլիմայական պայմանները (ջերմություն, խոնավություն), բուսականությունը և տեղանքի ռելիեֆը: Հայաստանին ՝ որպես լեռնային երկրի, բնորոշ է հողածածկույթի փոփոխությունը ոչ միայն հորիզոնական, այլև վերընթաց ուղղությամբ:

Ո՞ր հողային տիպն է հանրապետությունում ամենատարածվածը: Նշե՛ք տարածման վայրերը:

Հանրապետությունում ամենատարածված հողային տիպը լեռնային սևահողերն են, որոնք տարածված են ՝ Գյումրիում, Արթիկում, Մարալիկում, Տաշիրում, Սևանում, Հրազդանում, Գավառում, Մարտունիում և Վարդենիսում:

Հողատիպերի տարածման ի՞նչ առանձնահատկություններ կարելի է առանձնացնել ՀՀ տարածքի հյուսիսարևելյան, հարավարևելյան և հրաբխային մարզերում:

Լեռնանտառային գորշ և դարչնագույն հողերը հիմնականում տարածված են հանրապետության հյուսիսարևելյան և հարավարևելյան լեռնալանջերի 900 – 2400 մ բարձրություններում: Սրանք գոյացել են չափավոր տաք և խոնավ կլիմայի պայմաններում: Այս հողերի զգալի մասը, հատկապես անտառի ստորին սահմանում, տափաստանացված է, օգտագործվում է որպես վարելահող, խոտհարք և արոտավայր: Այս հողերում մշակում են հացահատիկային, բանջարաբոստանային բույսեր, պտղատու ծառեր:

Լեռնամարգագետնային հողերը ձևավորվել են ցուրտ լեռնային կլիմայի ՝ համեմատաբար բարձր խոնավության և ցածր ջերմաստիճանի պայմաններում, մերձալպյան և ալպյան բուսածածկույթի տակ: Այս գոտին արոտային անասնապահության գլխավոր շրջանն է: Այս հողերում շատ են հանդիպում ֆիզիկական հողմահարության արդյունքում առաջացած քարացրոնները:

Լեռնաշագանակագույն հողերը տարածվում են հանրապետության հյուսիս – արևելքում ՝ մինչև 800 մ, և հարավում ՝ 1300 – 1700 մ բարձրությունների վրա: Այս հողերը ձևավորվում են շոգ և համեմատաբար չոր կլիմայական պայմաններում, հումուսով ավելի հարուստ են, ունեն ավելի հզոր շերտ: Դրանք պիտանի են հացահատիկների մշակման, ծխախոտագործության, պտղաբուծության ու այգեգործության, ինչպես նաև մերձարևադարձային բույսերի աճեցման համար:

Աշխարհագրության տետրում նշե՛ք յուրաքանչյուր հողատիպին բնորոշ գլխավոր մշակաբույսերը:

Կիսաանապատային գորշ հողեր.

Աղասեր բույսեր:

Լեռնաշագանակագույն հողեր.

Մերձարևադարձային բույսեր ՝ թզենի, նռենի, ձիթենի:

Լեռնային սևահողեր.

Կերային մշակաբույսեր:

Լեռնանտառային գորշ և դարչնագույն հողեր.

Հացահատիկային և բանջարաբոստանային բույսեր:

Ուրվագծային քարտեզի վրա գույներով պատկերե՛ք հանրապետության հիմնական հողատիպերի տարածման շրջանները:

Հայոց Լեզու

21. Թիվցույցտվողբառերըգտի՛ր: Դրանց հետ առարկա և գործողություն ցույց տվող բառերը (գոյականներնուբայերր) ի՞նչթվով (եզակի՞, թե՞հոգնակի) ենգործածվում:
 Գտածոն յոթանասուն միլիոն տարվա հնություն ուներ:
Միայն տասը ամիս հետո տուփըկարելի է բացել:
Փոքրիկ հովիվըերեսուն—երեսունհինգ գառէր պահում: Մի օր երեքը գայլի բաժին դարձավՀիսուներկու շենքից տասներեքը կառուցվելէ:
Տասներկու օր մնաց քարանձավում, մինչև որ քարանձավի մուտքը բացվեց:
Բացատում ընկույզի չորս ծառ կա:
Միայն մի քաղաքում՝ Բոմբեյում մարդիկ յոթանասուն լեզվով ու բարբառով են խոսում:

22. Փորձի՛րպատասխանել, թե՝
ա) ով ե՛րբ կարող է ասել՝ «ես».
Մարդ կարող է ասել <ես>, երբ խոսում է իր անունից:
բ) ով ո՛ւմ է ասում՝ «դու».
գ) ո՛ւմ մասին են ասում՝ «նա»: Երբ խոսում ենք երրորդ դեմքի մասին

23. Նախադասությունները համապատասխանաբար տեղադրի՛ր տեքստում: Տրված և ստացված տեքստերը համեմատի՛ր:
Մի վարժապետ իրեն մեծարելու հատուկ ծեսեր էր մշակել սաների համար: Օրինակ՝ երբ փռշտում էր, երեխաները ոտքի էին ելնում ու, ամեն վանկի վրա ծափ զարկելով, միաբերան վանկարկում.
— Ա-ռող-ջու-թյուն, վար-ժա-պե՜տ…
Մի անգամ այս վարժապետը պարանը փաթաթեց մեջքին ու իջավ ջրհորը, որ ծարավ երեխաների համար ջուր հանի: Պարանն էլ երեխաներն էին բռնել: Հանկարծ նա փռշտաց: Երեխաները տեղնուտեղը բաց թողեցին պարանն ու միաբերան վանկարկեցին.
-Ա-ռող-ջու-թյուն, վար-ժա-պե՜տ…
Վարժապետը չհասցրեց շնորհակալություն հայտնել:

Ժամանակին մի վարժապետ կար: Վարժապետը շատ էր սիրում, որ մարդիկ իրեն մեծարեն: Մի վարժապետ իրեն մեծարելու հատուկ ծեսեր էր մշակել սաների համար: Օրինակ՝ երբ փռշտում էր, երեխաները ոտքի էին ելնում ու, ամեն վանկի վրա ծափ զարկելով, միաբերան վանկարկում.
— Ա-ռող-ջու-թյուն, վար-ժա-պե՜տ…
Վարժապետը երեխաներին քաղաքից դուրս էր տարել: Մի խարխուլ ջրհոր գտան: Մի անգամ այս վարժապետը պարանը փաթաթեց մեջքին ու իջավ ջրհորը, որ ծարավ երեխաների համար ջուր հանի:
Պարանի ծայրն ասատիճանաբար բաց էին թողնում: Շուտով ջրհորի սառն օդն ու պատերի թացությունը վարժապետի քիթը մտան: Պարանն էլ երեխաներն էին բռնել: Հանկարծ նա փռշտաց: Երեխաները տեղնուտեղը բաց թողեցին պարանն ու միաբերան վանկարկեցին.
-Ա-ռող-ջու-թյուն, վար-ժա-պե՜տ…
Վարժապետը չհասցրեց շնորհակալություն հայտնել:

24. Ձեր բակի մասին պատմի՛ր (մանրամասն նկարագրի՛ր. վերաբերմունք արտահայտի՛ր) և պատմությունդ վերնագրի՛ր:

Մենք ապրում են սեփական տնում: Մերը բակ չէ, այլ փողոց, եթե անկեղծանամ մեր փողոցում շատ երեխաներ չկան: Կան լավ և բարի երեխաներ:

25. Կետերի փոխարեն պահանջված ձևով գրի՛ր փակագծում դրված բառերն ու բառակապակցությունները:  
Երգելուց ձայնը գլուխն էր գցում: (երգել – ե՛րբ)  
Ձիու սիրտը պայթել էր քուռակի համար …: (վախենալ – ինչի՞ց)
Թեյը տանելուց թափեց: (տանել — ե՞րբ)
Կենսախինդ մարդիկ վախենում ենլուրջ, տխուրկամծանրերևալուց: (լուրջ, տխուր կամ ծանր երևալ – ինչի՞ց)
Ու Մոսկվա գնալուցառաջ մի երկու օրով ման է գալիս հարազատ վայրերում: (գնալ – ինչի՞ց)
Մեղր լցնելուցմի կաթիլ գետին թափնց: (լցնել — ե՞րբ)

«ՄԱԿ» և «ՅՈՒՆԻՍԵՖ»

ՄԱԿ, նշանակում է ՝ «Միավորված ազգերի կազմակերպություն»: Այն միջկառավարական կազմակերպություն է, որի առաջադրանքն է պահպանել միջազգային խաղաղություն ու անվտանգություն, ազգերի միջև զարգացնել բարեկամական հարաբերություններ, հասնել միջազգային համագործակցության: ՄԱԿ-ի գլխամասային գրասենյակները գտնվում են Մանհեթեն և Նյու Յորք քաղաքներում ու համարվում են արտաօրենսդրական: Մյուս գլխավոր գրասենյակները տեղակայված են  Ժնևում,  Նայրոբիում և Վիեննայում: Կազմակերպությունը հովանավորվում է անդամ երկրների պարտադիր և կամավոր ներդրումներով: Նպատակների թվում են միջազգային խաղաղության ու անվտանգության պահպանումը, մարդու իրավունքների պաշտպանությունը, մարդասիրական օգնության տրամադրումը, կայուն զարգացման խթանումը և միջազգային օրենքի հետևումը: ՄԱԿ-ը աշխարհի ամենամեծ, ամենահայտնի, միջազգայնորեն ամենաշատ ներկայացված և միջկառավարական ամենահզոր կազմակերպությունն է: 1945 թվականի հոկտեմբերի 24-ին՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտին, ստեղծվեց այս կազմակերպությունը՝ հետագա պատերազմները կանխարգելելու նպատակով: Հիմնադրման պահին ՄԱԿ-ն ուներ անդամ 51 երկիր, այժմ՝ 193:

ՄԱԿ-ի պաշտոնական լեզուներն են՝ անգլերենը, ֆրանսերենը, չինարենը, իսպաներենը, ռուսերենը և արաբերենը:

ՄԱԿ-ի հիմնական մարմիններն են՝

ԳԼԽԱՎՈՐ ԱՍԱՄԲԼԵԱՆ

Գլխավոր ասամբլեան որպես գլխավոր խորհրդատավական, քաղաքական և ներկայացուցչական մարմին զբաղեցնում է կենտրոնական դիրք։ Գլխավոր ասամբլեայի որոշումները կրում են խորհրդատվական բնույթ. Այն ընտրում է անվտանգության խորհրդի, տնտեսական և սոցիալական խորհրդի ոչ մշտական անդամներին, անվտանգության Խորհրդի առաջարկով նշանակում է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին, անվտանգության խորհրդի հետ համատեղ ընտրում են արդարադատության միջազգային դատարանի անդամներին, կորդինացնում է տնտեսական, սոցիալական, մշակութային և հումանիտար ոլորտներում միջազգային համագործակցությունը, իրականացնում է ՄԱԿ-ի կանոնադրությամբ նախատեսված այլ լիազորություններ: Գլխավոր ասամբլեայում ներկայացված են ՄԱԿ անդամ բոլոր պետությունները: Գլխավոր ասամբլեան ունի 6 հիմնական կոմիտե ՝ առաջին կոմիտե (զինաթափման և միջազգային անվտանգության), երկրորդ կոմիտե (տնտեսական և ֆինանսական), երրորդ կոմիտե (սոցիալական, հումանիտար և մշակութային), չորրորդ կոմիտե (հատուկ քաղաքական և ապագաղութացման), հինգերորդ կոմիտե (վարչական և բյուջետային), վեցերորդ կոմիտե (իրավական):

ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՈՒՐԴԸ

Անվտանգության խորհուրդը պատասխանատվություն է կրում միջազգային խաղաղության և անվտանգության համար։ Խորհրդի որոշումները՝ բանաձևերը, կրում են պարտադիր բնույթ։ Անվտանգության խորհուրդը բաղկացած է 15 անդամներից, որոնցից հինգը` ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Ռուսաստանն ու Չինաստանը մշտական անդամներն են և ունեն վետոյի իրավունք, իսկ տասը` ոչ մշտական անդամներն են և ընտրվում են երկու տարի ժամկետով:

ՏՆՏԵՍԱԿԱՆ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴԸ

Տնտեսական և սոցիալական խորհուրդը զբաղվում է տնտեսական, սոցիալական, բնապահպանական խնդիրներով, ինչպես նաև միջազգայնորեն համաձայնեցված զարգացման նպատակների իրականացմամբ: Տնտեսական և սոցիալական խորհուրդը ունի 54 անդամ՝ ընտրված գլխավոր ասամբլեայի կողմից երեք տարի ժամկետով: Տնտեսական և սոցիալական խորհրդի ֆունկցիոնալ հանձնաժողովներն են՝  հանցագործությունների կանխարգելման և քրեական արդարադատության հարցերով հանձնաժողովը, թմրամիջոցների հարցերով հանձնաժողովը, բնակչության և զարգացման հարցերով հանձնաժողովը, հանուն զարգացման՝ գիտության և տեխնոլոգիաների հարցերով հանձնաժողովը, սոցիալական զարգացման հարցերով հանձնաժողովը, վիճակագրական հարցերով հանձնաժողովը, կանանց կարգավիճակի հարցերով հանձնաժողովը, կայուն զարգացման հարցերով հանձնաժողովը, ՄԱԿ-ի անտառների հարցերով համաժողովը:

ԽՆԱՄԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՈՒՐԴԸ

Խնամակալության խորհուրդը հիմնադրվել է 1945 թվականին, համաձայն ՄԱԿ-ի կանոնադրության 8-րդ գլխի: Այն պետք է իրականացներ միջազգային վերահսկողություն 11 տարածքների հանդեպ, որոնք հանձնվել էին ՄԱԿ անդամ 7 երկրների խնամակալությանը և ապահովեր խելամիտ քայլերի իրականացումն այդ տարածքների հետագա ինքնորոշման և անկախացման համար: 1994 թվականի մայիսի 25-ի համապատասխան բանաձևով խորհուրդը դադարեցրել է իր գործունեությունը և համաձայնվել վերսկսել աշխատանքներն անհրաժեշտության պարագայում:

ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԴԱՏԱՐԱՆԸ

Արդարադատության միջազգային դատարանը ՄԱԿ-ի առանցքային դատական մարմինն է: Այն ՄԱԿ-ի միակ հիմնական մարմինն է, որ տեղակայված չէ Նյու Յորքում, այլ գտնվում է Հաագայում: Դատարանի հիմնական նպատակն է քննել անդամ երկրների միջև ծագած իրավական վեճերը ինչպես նաև իրավական հարցերի վերաբերյալ կայացնել խորհրդատվական որոշումներ:

ՔԱՐՏՈՒՂԱՐՈՒԹՅՈՒՆԸ

Քարտուղարությունն իրականացնում է ՄԱԿ-ի ամենօրյա գործունեությունը: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կազմակերպության գլխավոր վարչական պաշտոնյան է, ով նշանակվում է գլխավոր ասամբլեայի կողմից՝ անվտանգության խորհրդի առաջարկով` 5 տարի ժամկետով՝ վերանշանակվելու հնարավորությամբ:

ՄԱԿ-ի ներկայիս գլխավոր քարտուղարն է Անտոնիու Գուտերեշը, ով պաշտոնը ստանձնել է 2017 թվականի հունվարի 1-ից:

ՄԱԿ – ը և Հայաստանը.

Հայաստանը դարձել է ՄԱԿ – ի անդամ 1992 թվականի մարտի 2 – ին, մինչ օրս մասնակցելով ծավալվող աշխատանքներին և համագործակցելով կազմակերպության բազմաթիվ կառույցների և օղակների հետ: Հայաստանը տարբեր տարիներին ընտրվել և իր մասնաբաժինն է ներդրել ՄԱԿ-ի կարևորագույն մարմիններում` ՄԱԿ-ի Տնտեսական և սոցիալական խորհրդում, Հանցավորության կանխարգելման և քրեական արդարադատության հանձնաժողովում, Մարդու իրավունքների հանձնաժողովում և այլ բազմաթիվ ու կարևոր հանձնաժողովներում:

2016 թվականի հունվարի 1-ից պաշտոնապես ուժի մեջ մտան «Կայուն զարգացման 2030 օրակարգում» ներառված կայուն զարգացման 17 նպատակները: Կայուն զարգացման նպատակները հիմնվում են հազարամյակի զարգացման նպատակների (ՀԶՆ) արձանագրած հաջողությունների վրա:

Հայաստանում ակտիվորեն մեկնարկեցին Կայուն զարգացման նպատակների իրականացման հետ կապված գործընթացները: Կայուն զարգացման 2030 օրակարգի ազգայնացման նպատակով մշակվեց ճանապարհային քարտեզ, այնուհետև՝ Կայուն զարգացման նպատակների իրականացման Ազգային գործողությունների ծրագիր:

Հայաստանը ՄԱԿ-ին և այլ միջազգային կազմակերպություններին կանոնավոր վճարում է տարեկան անդամավճարները: Հայաստանն արդեն 10 տարուց ավելի ներառված է ՄԱԿ-ի պատվո ցանկում, քանի որ այն երկրների թվում է, որոնք իրենց անդամավճարները կանոնավոր բյուջեին վճարում են ընթացիկ տարվա հունվար ամսվա ընթացքում: 2019թ. ՀՀ դարձյալ ներառվել է ՄԱԿ-ի պատվո ցանկում` կազմակերպության կանոնավոր բյուջեին ժամանակին և ամբողջությամբ կատարված անդամավճարների համար: 2019թ. հունվարին Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից ՄԱԿ-ի կանոնավոր բյուջեին է փոխանցվել 195,176.00 ամերիկյան դոլար` որպես ՄԱԿ-ին ՀՀ անդամակցության գծով 2019թ. տարեկան անդամավճար: 2019թ. հունվարի 18-ի դրությամբ պատվո ցանկում ներառվել է ՄԱԿ-ի 193 անդամ երկրներից միայն 18-ը:

ՅՈՒՆԻՍԵՖ.

«ՅՈՒՆԻՍԵՖ» – ը երեխայի իրավունքների գծով համաշխարհային առաջատարն է: Նրանք աշխատում են ավելի քան 190 երկրներում և տարածքներում մեկ նպատակով, որպեսզի յուրաքանչյուր երեխա ունենա կյանքի լավագույն սկիզբ և կարողանա հաղթահարել աղքատության, բռնության, հիվանդությունների և խտրականության հետևանքով առաջացած խոչընդոտները:

«ՅՈՒՆԻՍԵՖ» – ի համար երեխայի իրավունքների ապահովումը մարդկության զարգացման համար հիմնաքարային դեր ունի: Մեր ողջ գործունեության ընթացքում մենք առաջնորդվում ենք Երեխայի իրավունքների մասին կոնվենցիայով:

«ՅՈՒՆԻՍԵՖ» – ը Հայաստանում է 1994 թվականից և արդեն 25 տարի է, ինչ աջակցում է Հայաստանի կառավարությանը՝ մշակել և իրագործել բարեփոխումներ՝ ուղղված Հայաստանի երեխաների իրավունքների իրականացմանը խոչընդոտող բացերի վերացմանը՝ հատուկ ուշադրություն դարձնելով ամենակարիքավոր և խոցելի երեխաներին:

Homework

1. Circle the correct words.

A. Why didn’t you come to the match yesterday?

В. Oh, I was busy. I painted / was painting my bedroom. I still haven’t finished / didn’t finish.

A. Are you just changing the colour of the walls?

В. No, I’ve got some new things, too. Last weekend I bought / have bought a new desk and some shelves / curtains for the window. I want to get a new lamp, too. But I didn’t see / haven’t seen anything I like yet.

A. There’s a new shop in town. I saw it when we shopped / were shopping. They’ve got nice lamps.

В. Thanks. I’ll go and have a look.

C. EATING AND DRINKING

Buying and talking about food
1. Complete the questions using the words in the list.


got any | everything | How many| else
How much | Would you like | help you


0. Have you got any of those Spanish oranges?
1. Is that everything?

2. Can I help you ?
3. How many would you like ?
4. Would you like some of those ?
5. Anything else ?
6. How much is that?

2. Complete the conversation with the phrases from Exercise 1. Then listen and check.


ASSISTANT: Good afternoon. Can I help you?
CUSTOMER: Yes, I’d like some apples, please.
ASSISTANT: How many would you like ?
CUSTOMER: Six big ones, please.
ASSISTANT: OK, Would you like some of those ?
CUSTOMER: Yes. Have you got any of those Spanish oranges?
ASSISTANT: I’m afraid we haven’t got any. We’ve got some really nice ones from South Africa. Anything else ?
CUSTOMER: Sure. I’ll have three.
ASSISTANT: Is that everything?
CUSTOMER: Yes, it is. How much is that ?
ASSISTANT: That’s £3.80 altogether.
CUSTOMER: Here you are.
ASSISTANT: And £1.20 change. Thanks!

3. Circle the correct words.


0. I think there are some / any eggs in the fridge.
1. I don’t want some / any cake, thanks.
2. I’d like 500 grams of cheese and some / any
ham, please.
3. I’m sorry. There isn’t some / any pizza left.
4. I haven’t got some / any butter in my sandwich.
5. This soup is really good. Try some / any.

In a restaurant
1. Put the words in order to make sentences. Write W (waiter) or C (customer).

0. I / the / please / can / menu, / see
Can I see the menu, please ?
1. ready / you / are / order / to
Are you ready to order ?
2. OK / everything / is
Is everything OK ?
3. much / too / chicken / the / salt / on / there’s
There’s too much salt on the chicken.

4. can / please / have / bill, / the / we
Can we have the bill, please ?
5. a / please / four, / for / table

A table for four, please.

2. Complete the sentences with much or many.
0. There are too many small children in this restaurant.
1. There is too much salt in this soup.
2. There are too many things on the menu.
3. There’s too much noise in here.
4. There are too many chairs at this table.
5. That’s too much money.

3. Match the sentences from Exercise 2 with the replies.
a. I agree. It’s disgusting. 1
b. I’ll take some away. How many do you need? 4
c. Yes, I really don’t know what to choose. 2
d. That’s no problem. It’s your birthday and I want you to choose whatever you want. 5
e. Well, it is a family restaurant. 0
f. Yes, let’s go somewhere quieter. 3

2. Complete each sentence with some or any. Then match the sentences with the pictures. Write the numbers 1 – 8.

1. There’s some yoghurt in the fridge.

2. There are some mushrooms in the kitchen.

3. There aren’t any mushrooms in the pizza.

4. I’d like some of those potatoes, please.

5. Sorry, there aren’t any potatoes.

6. I’d like some coffee, please.

7. Oh, there isn’t any yoghurt.

8. No, I don’t want any coffee, thanks.


3. Which of these things would you always / never / sometimes see on a pizza ?

A – 2

B – 4

C – 8

D – 5

E – 3

F – 6

G – 1

H – 7

You can never see a carrot on a pizza.

You can never see onions on a pizza.

You can sometimes see peppers on a pizza.

You can never see yoghurt on a pizza.

You can never see pears on a pizza.

You can never see pineapple on a pizza.

You can sometimes see chicken on a pizza.

You can sometimes see mushrooms on a pizza.

You can sometimes see tomatoes on a pizza.

There’s always cheese on a pizza – but you never see…!

You can sometimes see olives on a pizza.

Էլեկտրական հոսանք

1. Ո՞ր լիցքակիրներին են անվանում ազատ։ Որո՞նք են ազատ լիցքակիրները՝ ա. Մետաղներում, բ. Էլեկտրոլիտներում։

Մի շարք մարմիններում լիցաքավորված մասնիկները՝ էլեկտրոնները, իոնները, կարող են ազատ տեղաշարժվել մարմնի մի մասից մյուսը։ Այդպիսի լիցքավորված մասնիկներն անվանում են ազատ լիցքակիրներ։ Օրինակ, մետաղներում դրանք այն էլեկտրոններն են, որոնք անջատվել են ատոմներից։ Հեղուկ հաղորդիչներում՝ թթուների, հիմքերի, աղերի ջրային լուծույթներում, որոնք անվանում են էլեկտրոլիտներ, ազատ լիցքակիրները դրական և բացասական իոններն են։

2. Ի՞նչ է էլեկտրական հոսանքը։

Լիցքավորված մասնիկների ուղղորդված շարժումն անվանում են էլեկտրական հոսանք։

3. Բացատրեք, թե 13-րդ նկարում պատկերված փորձում ինչպե՞ս է լիցքավորվում Բ էլեկտրացույցը։ Ինչու՞է մետաղալարում ծագող էլեկտրական հոսանքը կարճատև։

Բ տարբերակի էլեկտրացույցը լիցքավորվում է մետաղալարի շնորհիվ։ Մետաղալարում ստեղծվում է էլեկտրական դաշտ և էլեկտրոնները տեղաշարժվում են դեպի Ա – ն, դրական լիցքերը ՝ դեպի Բ – ն և այդպիսով ուժերը հավասարվում են։ Մետաղալարում ծագող էլեկտրական հոսանքը կարճատև է, որովհետև էլեկտրական դաշտը կորում է, իսկ երկու էլեկտրացույցերի լիցքերն էլ ՝ հավասարվում։

4. Ի՞նչ լիցքակիրների ուղղորդված շարժմամբ է պայմանավորված լուսադիոդի լուսարձակումը։

Դրական լիցքակիրների ուղղորդված շարժմամբ է պայմանավորված լուսադիոդի լուսարձակումը:

5. Ինչպե՞ս է ընտրվում էլեկտրական հոսանքի ուղղությունը։

Էլեկտրական հոսանքի ուղղությունը ընտրվում է էլեկտրոնների հակադիր ուղղությամբ։

Հանրահաշիվ

1. Լուծել անհավասարումը․

Խնդիր 1.

Պատ․՝ 4) [-2, 3)

Խնդիր 2.

Պատ․՝ 3) x ∈ (-∞; -3/2) ⋃ (5/2; ∞)

Խնդիր 3.

Պատ․՝ 4) (-∞; -4)

Խնդիր 4.

Պատ․՝ 2) (3;5)

2․ Լուծել անհավասարումը․

Խնդիր 1․

Պատ․՝ 3) [-1; 3]

Խնդիր 2.

Պատ․՝ 1) (-∞; -2) ⋃ (8; ∞)

Խնդիր 3.

Պատ․՝ 3) (-∞; 8)