Սկզբունք 1.
Երեխան պետք է ունենա սույն հռչակագրում նշված բոլոր իրավունքները: Այս իրավունքները պետք է ճանաչվեն բոլոր երեխաների համար, առանց որևէ բացառուփյան և առանց տարբերակման կամ խտրականության ՝ ռասայի, գույնի, սեռի, լեզվի, դավանանքի, քաղաքական կամ այլ համոզմունքի, ազգային կամ սոցիալական պատկանելության, ունեցվածքի, ծննդյան կամ երեխային և նրա ընտանիքին վերաբերող այլ հանգամանքների:
Սկզբունք 2.
Երեխային պետք է օրենքով և այլ միջոցներով ապահովվի հատուկ պաշտպանություն, տրամադրվի հնարավորություններ և բարենպաստ պայմաններ, որոնք նրան ֆիզիկական, մտավոր, բարոյական, հոգևոր զարգացման հնարավորություն կտան սոցիալապես առողջ և նորմալ ճանապարհով, ազատության և արժանապատվության պայմաններում: Այս նպատակով օրենքների ընդունման ժամանակ առաջնայինը պետք է լինի երեխայի շահերի լավագույն ապահովումը:
Սկզբունք 3.
Երեխան ծննդյան օրվանից պետք է ունենա անվան և քաղաքացիության իրավունք:
Սկզբունք 4.
Երեխան պետք է օգտվի սոցիալական ապահովության առավելություններից: Նա պետք է ունենա առողջ աճի և զարգացման իրավունք: Այդ նպատակով պետք է հատուկ խնամք և պաշտպանություն ապահովել ինչպես նրա, այնպես էլ նրա մոր համար`ներառյալ նախածննդյան և հետծննդյան խնամքը: Երեխան պետք է ունենա բավարար սննդի, բնակարանի, զվարճանքի և բժշկական ծառայությունների իրավունք:
Սկզբունք 5.
Ֆիզիկական և մտավոր խնդիրներ ունեցող կամ սոցիալապես անապահով երեխային անհրաժեշտ է նրա վիճակին համապատասխան հատուկ բուժում, կրթություն և խնամք տրամադրել: