1918 թվականի մայիսի 28 – ին վերականգնվեց հայկական պետականությունը և Հայոց Ազգային խորհուրդրում սկսվեցին քննարկումներ դրոշի, զինանշանի և օրհներգի մասին: Հայկական դրոշի շատ տարբերակներ են քննարկվել և մտածվել, 1918 թվականին Ստեփան Մալխասյանցը ներկայացրեց Հայկական դրոշի մի քանի տարբերակ՝ տարբեր գունային համադրություններով և քվեարկության արդյունքում ունեցանք այն դրոշը, որը ունենք մինչ այսօր, կայացվեց որոշումն ու ընտրվեց եռագույն դրոշը՝ կարմիր, կապույտ և նարնջագույն գույներով:
ՀՀ օրհներգը ընտրվել է Բարսեղ Կանաչյանի «Մեր Հայրենիք» – ը, թեև կային նաև այլ տարբերակներ ՝ տարբեր երաժշտություններով և հնչյունային ձևավորմամբ:
Երբ 1919 թվականին արդեն բազմաթիվ երկրներ ճանաչեցին Հայաստանի գոյությունը, երկրից դուրս գալու համար մարդկանց համար անհրաժեշտություն դարձավ անձնագիրը, որի համար էլ ՝ զինանշանը: Այն հաստատվել է 1920 թվականի հուլիսին։ Հեղինակներն են ՝ ճարտարապետ, ակադեմիկոս Ալեքսանդր Թամանյանը և նկարիչ Հակոբ Կոջոյանը:
Մեր պետական խորհրդանիշները Առաջին հանրապետությունից մինչև այսօր գրեթե փոփոխության չեն ենթարկվել:
Հայաստանի Հանրապետության դրոշը եռագույն է՝ վերևից ներքև կարմիր, կապույտ և նարնջագույն հորիզոնական հավասար շերտերով։ Կարմիր գույնը խորհրդանշում է Հայկական բարձրավանդակը, հայ ժողովրդի մշտական պայքարը հարատևման, քրիստոնեական հավատքի, Հայաստանի անկախության և ազատության համար։ Կապույտ գույնը խորհրդանշում է հայ ժողովրդի ապրելու կամքը խաղաղ երկնքի ներքո։ Նարնջագույնը խորհրդանշում է հայ ժողովրդի արարչական տաղանդը և աշխատասիրությունը։

