Կրկնողություն. 7 – 8 դասարան

ԹԵՄԱՆԵՐԸ՝ ՖԻԶԻԿԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ  ԵՒ  ՆՅՈՒԹ

Այն ամենը, ինչ տեսնում ենք մեր շուրջը, նյութ է։ 

Օրգանական նյութեր են. ճարպերը՝ կենդանական և բուսական. ամինաթթուները, որոնք սպիտակուցների կառուցվածքային «աղյուսիկներն» են.  գլյուկոզը, ֆրուկտոզը, այլ շաքարները. մրջնաթթուն, քացախաթթուն, մրգերում և բույսերում պարունակվող այլ թթուները. բնական գազը, նավթը և դրա թորման արգասիքները՝ բենզինըկերոսինը. ածխաջրածինները՝ պրոպանը, բութանը, ացետիլենը. էթիլ սպիրտը. ացետոնը։

Ատոմ, մոլեկուլ, իոն

Ատոմ.

Ատոմի կազմի մեջ մտնող և տարրական լիցք կրող փոքրագույն մասնիկը էլեկտրոնն է: Էլեկտրոնը անհնար է «զատել» իր լիցքից, որը միշտ միևնույն արժեքն ունի: Տարբեր քիմիական տարրերի ատոմներում պարունակվում են տարբեր թվով էլեկտրոններ: Սովորական վիճակում մարմինը, ինչպես և նրա կառուցվածքային տարրերը՝ ատոմները, էլեկտրաչեզոք են: Ուրեմն վերջինիս բոլոր էլեկտրոնների գումարային լիցքի բացարձակ արժեքը հավասար է միջուկի լիցքին:Տարբեր տարրերի ատոմները միմյանցից տարբերվում են իրենց միջուկի լիցքով և այդ միջուկի շուրջը պտտվող  Էլեկտրոնների  թվով:

Ատոմում պրոտոնների քանակով է պայմանավորված, թե ինչ քիմիական տարրի ատոմ է այն. օրինակ՝ պղնձի բոլոր ատոմները ունեն 29 պրոտոն, իսկ նեյտրոնների թվով պայմանավորված է թե քիմիական տարիի որ իզոտոպից է ատոմը։ Էլեկտրոնների քանակը ազդեցություն ունի ատոմի էլեկտրամագնիսական հատկությունների վրա։ Քիմիական կապերի միջոցով ատոմները կարող են քիմիական միացություններ կազմել, ինչպես օրինակ մոլեկուլները։

Մոլեկուլ.

Մոլեկուլը նյութի փոքրագույն մասնիկ է, որը պահպանում է նրա հիմնական քիմիական հատկությունները և կարող է գոյություն ունենալ ինքնուրույն։ Մոլեկուլը քիմիական կապերով միացած ատոմների խումբ է։ Քիմիական կապը մոլեկուլում հիմնականում պայմանավորված է արժեքական էլեկտրոններով։ Քվանտամեխանիկական տեսության համաձայն մոլեկուլը իրար հետ փոխազդող ատոմական միջուկների և էլեկտրոնների ինքնուրույն համակարգ է։ Հայտնի են նաև միատոմանի մոլեկուլներ:

Քիմիական ռեակցիաների ընթացքում մի տեսակի մոլեկուլները փոխարկվում են այլ տեսակի մոլեկուլների։ Տարբեր նյութերի մոլեկուլները տարբերվում են որակական և քանակական բաղադրությամբ, զանգվածով, կառուցվածքով, ատոմների փոխադարձ դասավորությամբ, ատոմների միջև քիմիական կապի բնույթով և հատկություններով։

Իոն.

Իոնները  լիցքավորված մասնիկներ են, որոնք առաջանում են չեզոք ատոմներին էլեկտրոն միանալիս կամ էլեկտրոն տրամադրելիս:   
Իոնի ձեռք բերած էլեկտրական լիցքն անվանվում է իոնի լիցք:

Այն քիմիական կապը, որն առաջանում է իոնների միջև գործող էլեկտրաստատիկական փոխազդեցության շնորհիվ անվանվում է իոնային: Էլեկտրաստատիկական  ուժերի ծագման հետևանքով   ձևավորվում է  այսպես կոչված իոնային բյուրեղավանդակը:

Ներկայումս հայտնի է մոտավորապես 30 միլիոն նյութ։

Բոլոր ֆիզիկական մարմինները կազմված են նյութերից։

Ազոտ ֊ պարզ նյութ

Պարզ նյութերը կազմված են միատեսակ քիմիական տարրի ատոմներից։

Ներկայումս հայտնի է 118 քիմիական տարր։

Պարզ նյութերը մոտավորապես 400 հատ են։

Պարզ նյութերը 400 հատ են, որովհետև կան տարրեր, որոնք առաջացնում են մի քանի պարզ նյութ։

Երևույթը կոչվում է ալոտրոպիա ՝ տարաձևություն։

Բարդ նյութերը կազմված են 2 և ավելի քիմիական տարրի ատոմներից։

Պարզ նյութերը դասակարգում են ՝ մետաղներ և ոչ մետաղներ։

Ատոմները բնության մեջ 90 ֊ ն են։

Բարդ նյութերը, ըստ ծագման, լինում են ՝ օրգանական և անօրգանական։

Անօրգանական նյութերը մոտավորապես կես միլիոն են, օրգանականները մոտավորապես 29 միլիոն են։