Երկրաչափություն. Կրկնողություն և առաջադրանքներ

1․28 սմ-ի հավասար հատվածը  բաժանել ենք 3 անհավասար մասերի։Եզրային հատվածների միջնակետերի հեռավորությունը 16 սմ է։Գտի՛ր մեջտեղի հատվածի երկարությունը ։

AB = AE + EC + CD + DF + FB

EF = EC + CD + DF

EF = AE + CD + FB

AB = AE + EF + FB

AE + FB + 16 = 28

AE + FB = 28 – 16

AE + FB = 12 սմ

AE = EC

DF = FB

CD = 16 – 12 = 4 սմ

2․Գտի՛ր կից անկյունները, եթե. 

ա․նրանցից մեկը մյուսից մեծ է 45 աստիճանով
բ․նրանց տարբերությունը 30 աստիճան է
 

գ․դրանց աստիճանային չափերը հարաբերում են, ինչպես 2։3

ա. <A = <B + 45 աստիճան

<A + <B = 180 աստիճան

<B + 45 աստիճան + <B = 180 աստիճան

2<B + 45 = 180

2<B = 135

<B = 67,5 աստիճան

<A = 112,5 աստիճան

բ. <A + <B = 180 աստիճան

<B = <A – 30 աստիճան

<A + ( <A – 30) = 180

2<A – 30 = 180

2<A = 210

<A = 105 աստիճան

<B = 75 աստիճան

գ. <A : <B = 2:3

<A + <B = 5

<A + <B = 180 աստիճան

180 : 5 = 36 աստիճան

36 * 2 = 72 աստիճան ( <A )

36 * 3 = 108 աստիճան ( <B )

3․Հավասարասրուն եռանկյան հիմքը երկու անգամ փոքր է սրունքից,իսկ պարագիծը 50 սմ։Գտի՛ր եռանկյան կողմերը։

Սրունքները նշանակենք x, հիմքը ՝ y:

5x = 50

x = 10

AB = BC = 10 x 2 = 20

Պատ ՝ 20, 20, 10

4․BC հիմքով ABC  հավասարարսուն եռանկյան  պարագիծը 40 սմ է,իսկ BCD հավասարակողմ եռանկյան պարագիծը ՝ 45 սմ։Գտի՛ր կողմերը ։

Եռանկյուն ABC

P = 40 սմ

Եռանկյուն BCD

P = 45 սմ

BC = 15 սմ

40 – 15 = 25 սմ

25 : 2 = 12,5 սմ

AB = AC = 12,5 սմ