Արամ Մանուկյան

Արամ Մանուկյանը պետական-հասարակական գործիչ է, ՀՀԴ կուսակցության անդամ։ Սովորել է Շուշիի թեմական դպրոցում, ավարտել ՝ Երևանի թեմական դպրոցը: 1903 – ին Ա. Մանուկյանը Կարսից զենք, զինամթերք և կամավոր խմբեր է տեղափոխել Արևմտյան Հայաստան։ 1904 – 1908 թթ. որպես դաշնակցական, գործել է Վանում: Այստեղ մի շարք գործիչների հետ միասին կազմակերպել և ղեկավարել է 1915 թ. Վանի հերոսամարտը, որի ավարտից հետո նշանակվել է Վանի նահանգապետության նահանգապետ: Ռուսական զորքերի նահանջի ժամանակ կազմակերպել է Վասպուրականի հայության գաղթը դեպի Արևելյան Հայաստան։ 1916 – 1917 թթ. աշխատել է Թիֆլիսի Հայոց ազգային խորհրդում։ Մեծ դեր է խաղացել արևմտահայերի առաջին համագումարի կազմակերպման գործում։

Պետական իշխանությանը ու ժողովրդի ճակատագրին տեր կանգնելով` Արամ Մանուկյանն անմիջապես սկսեց Հայաստանի անկախությունը պետականության հիմքերի վրա դնելու գործը։ 1918 թվականի հունիսի կեսերին Արամը նախաձեռնեց Հայաստանի ժամանակավոր կառավարության` Երեւանի Ազգային խորհրդի վարչության ստեղծումը, մինչև Հովհաննես Քաջազնունու  գլխավորությամբ  Երևան կժամաներ Թիֆլիսում  ստեղծված Հայաստանի կառավարությունը։ Արամ Մանուկյանը Վարչության նախագահն էր եւ զինվորական բաժնի վարիչը։

Երեւանի Վարչության բաժինների ղեկավարների ընտրության հարցում Մանուկյանը կրկին ապակուսակցական մոտեցում ցուցաբերեց։ Նրա գլխավորությամբ գործող Երևանի կառավարությունը ձեռնամուխ եղավ ռազմական, վարչական, ընկերային-տնտեսական եւ այլ հրատապ խնդիրների լուծմանը։ Պետականաշինության գործում լրատվության կարեւորությունը գիտակցելով` հունիսի 23-ին, այդ բարդ ժամանակաշրջանում որոշվեց հիմնել պետական թերթ` «Երեւանի Ազգային խորհրդի լրատու»։

Երկու ամսվա ընթացքում Արամ Մանուկյանի կառավարությունը Հայաստանի պետականաշինության, կյանքի տարբեր ոլորտների գործունեության ու համեմատական կայունության գործում մեծ աշխատանք կատարեց։ Եվ 1918 թվականի հուլիսի 19-ին, Արամի վճռական պահանջից հետո միայն, Թիֆլիսի Հայոց Ազգային խորհրդի եւ Հ. Քաջազնունու կառավարության անդամները ժամանեցին Երեւան։ Հուլիսի 20-ին Երեւանի եւ Թիֆլիսի Հայոց Ազգային խորհուրդների համատեղ նիստում Արամը հայտնեց իշխանությունը ՀՀ «օրինավոր կառավարությանը» հանձնելու մասին և պատրաստականություն հայտնեց աջակցելու նրան երկրում կարգ ու կանոն և տանելի կյանք ստեղծելու գործում։

Նոր կառավարության մեջ Մանուկյանը ներքին գործերի նախարար էր և այդ պաշտոնը վարել է մինչև մահը, իսկ աշխատանքի և խնամատարության նախարար Խաչատուր Կարճիկյանի սպանությունից հետո, մոտ մեկ ամիս՝ 1918 թվականի նոյեմբերի 15-ից դեկտեմբերի 13-ը հանրային խնամատարության և աշխատանքի նախարարի պաշտոնակատարն էր։

Արամ Մանուկյանը գործունեություն է ծավալել նաև Արևմտյան Հայաստանում և Արևելյան Հայաստանում:

1910 թվականին Արամ Մանուկյանը կրկին վերադարձել է Վան` դառնալով  Վասպուրականի հայության ամենաճանաչված և սիրված գործիչը։ Վասպուրականում նա ամեն ինչ էր՝ և դպրոց, և մամուլ, և ազգային հաստատություններ, և երիտասարդական շրջաններ, և հարաբերություններ կառավարության հետ և այլն։ Արմենակ Եկարյանի և այլ ազգային գործիչների հետ կազմակերպել և ղեկավարել է 1915 թվականիի Վանի ապրիլյան ինքնապաշտպանությունը, որի հաղթական ավարտից հետո նշանակվել է Վանի նահանգապետությունը: Արամ Մանուկյանը միակ մարդն էր, որ հեղինակություն ուներ բոլորի մոտ՝ և՛ կողմնակիցների, և՛ անգամ հակառակորդների։ Հայ ժողովուրդը թեկուզ և անկախ պետականության կորստից դարեր անց, մեծ ոգևորություն էր ապրում, քանի որ թեկուզ փոքր տարածքում, հայ ժողովուրդը որոշակի ինքնուրույնություն էր ստացել։

Ռուսական կառավարությունը Արամի նշանակմամբ ակնկալում էր, որ նա ամբողջովին կենթարկվի զինվորական իշխանությանը ՝ ի դեմս Վանի կայազորի պետի, եւ որ նրա միջոցով փոխանցվեն զինվորական իշխանության բոլոր կարգադրութ­յունները։ Մանուկյանը` ողջունելով ռուսական զորքերի մուտքը Վան, Ռուսաստանի միապետին հեռագրով խնդրել էր իրենց որպես ինքնավար Հայաստան ընդունել ռուսական հովանու ներքո։ Այդպես մտածելու տեղիք է տալիս նաև նահանգապետի պաշտոնում նրա ելույթը, որտեղ նա կոչ է արել համախմբվել ձևավորվելիք կառավարության շուրջը, վերակազմակերպելու համար կյանքը քաղաքի եւ ամբողջ շրջանի մեջ:

Նահանգապետության շրջանում ձեռք բերած փորձը Արամ Մանուկյանը կիրառեց հետագայում` Հայաստանի Առաջին Հանրապետության ստեղծման եւ ամրապնդման գործում։ 1915 թվականին Վանից հարկադրաբար հեռանալով` Արամը մինչեւ 1917 թվականի դեկտեմբեր ակտիվորեն մասնակցեց Կովկասում եռացող ազգային – քաղաքական կյանքին:

1917 թվականին ռուսական հեղափոխությունների հետևանքով ռուսական Կովկասյան ռազ­մաճակատի քայքայումը թուրքական ներխուժման սպառնալիքի տակ դրեց ոչ միայն Արևմտյան, այլեւ Արևելյան Հայաստանը։ Երեւանի նահանգում ուժեղ իշխանություն ստեղծելու, Հայկական կորպուս ձեւավորելու, 100 հազարավոր արեւմտահայ փախստականների խնամքը հոգալու նպատակով 1917 թվականի դեկտեմբերի 18-ին Արամ Մանուկյանը որպես Հայոց ազգային խորհրդի լիազոր – ներկայացուցիչ ժամանեց Երևան։

Այդպիսով սկսվեց Արամ Մանուկյանի` որպես պետական գործիչ լինելու երկրորդ շրւափուլը։ Այս շրջանից Արամը ձեռնամուխ եղավ պետականաշինության բարդ գործին` որոշ հիմքեր դնելով Հայաստանի Առաջին Հանրապետության ստեղծման համար։ Ծանոթանալով տեղում ստեղծված ծանր պայմաններին՝ Արամը կտրուկ միջոցներ է ձեռնարկել իրավիճակը կայունացնելու համար։ Նրա առաջարկությամբ ստեղծվեց հատուկ կոմիտե` Երևանի նահանգի իշխանության նոր մար­մին, որը նրան տվել է լայն լիազորություններ: 1918 թվականի մարտին ՝ Երևանի տարբեր խավերի ներկայացուցիչների ժողովում, նա ընտրվեց դիկտատոր։ Մանուկյանը բազմաթիվ կոչերով ու հրամաններով դիմում էր հայ ժողովրդին կազմակերպված պայքար մղելու, սեփական ուժերին վստահելու, թուրքական հարձակումներից երկրի պաշտպանությունը նախապատրաստելու համար։ Հետևողական քայլերի շնորհիվ 1918 թվականի մարտի սկզբին հիմնականում կազմակերպված էր Հայկական կորպուսի երկրորդ դիվիզիան։

1918 թվականի սկզբին Արամի եւ Դրոյի գլխավորած վճռական եւ անզիջում պայքարի շնորհիվ հնազանդեցվեցին 50-ից ավելի թաթարական գյուղեր։ Արամն իր հեռատեսությամբ եւ պետա­կան մտածողությամբ շարունակեց այսպես կոչված մաուզերիստներից երկիրը մաքրելու քաղաքականությունը։ Այդպիսով լուծելով նաև ցեղասպանությունից մազապուրծ հայ փախստականների տեղավորման հարցերը։

Իմ կարծիքը Արամ Մանուկյանի գործունեության վերաբերյալ.

Արամ Մանուկյանի կողմից կատարված ցանկացած գործողությունը, ի ցույց էր դնում նրա հայրենասիրությունը: Արամ Մանուկյանը, իսկապես, ազգանվեր գործունեություն է ծավալել: Դժվար է առանձնացնել կարևոր հատվածներ Արամ Մանուկյանի գործունեությունից, քանի որ յուրաքանչյուր գործողություն բխում էր ժողովրդի շահերից և ունենում էր իր հաջող արդյունքը, թեև կնշեմ մի քանի կարևոր գործողություններ. Շատ կարևոր էր 50 – ից ավելի թաթարական գյուղերի հնազանդեցումը, մաուզերիստներից երկիրը մաքրելու քաղաքականությունը, ցեղասպանությունից մազապուրծ հայ փախստականների տեղավորման հարցերի լուծումը, և չէ՞ որ, յուրքանչյուրի, այդ թվում հատկապես պետական գործչի գերնպատակը պետք է լինի ազգի բարօրորությունը, իսկ Արամ Մանուկյանի գործողությունները փաստում էին նրա այդպիսին լինելը: