Նպատակի պարագա

  • Աղջիկները գնացին աղբյուրը՝ ջրի:
  • Շտապում էի՝ սեղմելու այդ մեծ բարեգործի ձեռքը:

Բայական անդամի այն լրացումը, որը ցույց է տալիս գործողության կատարման նպատակը, կոչվում է նպատակի պարագա (ինչի՞ համար, ի՞նչ նպատակով):

Գտի՛ր նպատակի պարագաները:

  • Հանուն հայրենիքի նա պատրաստ էր կյանքը զոհաբերել:
  • Նրանք հանդիպեցին վեճը հարթելու նպատակով:
  • Նա հանձնվեց իշխանություններին հանուն իր ընտանիքի ապահովության:
  • Չարժե այդ մանրուքի համար գնալ-հասնել աշխարհի ծայրը:
  • Գնացել-կանգնել էր ճանապարհի վրա՝ եկող-գնացողի հետ մի քիչ զրույց անելու:

Կետադրությունը:

  1. Գյուղացիներից ոմանք վազում էին բանջարանոցները վերջին դդումները հավաքելու համար:
  2. Գյուղացիներից ոմանք վազում էին բանջարանոցները՝ վերջին դդումները հավաքելու:
  3. Գյուղացիներից ոմանք վազում էին բանջարանոցները, որ (որպեսզի) վերջին դդումները հավաքեն:

Կետերի փոխարեն գրի՛ր նպատակի պարագաներ – կապերով (համար, հանուն, նպատակով), առանց կապերի, երկրորդական նախադասությամբ:

  • Ադամը շնչասպառ վազում էր դդում հավաքելու ինչի՞ համար:
  • Վեպի հերոսները կառուցում են տիեզերանավ որ գնան մարս ի՞նչ նպատակով:
  • Ամբողջ օրը շրջեցինք շանը գտնելու համար ինչի՞ համար:
  • Կանգնել էր պատուհանի տակ սպասելով իր սիրուն աղջկան ի՞նչ նպատակով:
  • Հյուրերի բազմությունը շարժվեց դեպի դահլիճ որպեսզի նայեն բեմադրությունը ի՞նչ նպատակով:

Ձևի պարագա

  • Հուզմունքից (ինչի՞ց, ինչի՞ պատճառով)այտերը կարմրել էին:
  • Ապրուստի ուրիշ միջոց չունենալով (ինչո՞ւ, ինչի՞ պատճառով)՝ ծերունին սենյակը վարձով էր տալիս:

Բայական անդամի այն լրացումը, որը ցույց է տալիս գործողության պատճառը, կոչվում է պատճառի պարագա:

Գտի՛ր պատճառի պարագաները:

  • Տիկինը սարսռաց սեփական մտքից:
  • Մեր մոլորակի կենդանիները զանգվածաբար ոչնչացել են կլիմայի փոփոխության պատճառով:
  • Փորձարարները զղջում էին, որ կանգ առան կես ճանապարհին:
  • Նա բոլորովին չէր վախենում, որ իրեն չեն հասկանա:
  • Բոլորի հայացքներն ուղղվեցին նավի կողմը, քանի որ այն անսպասելի հայտնվեց:

Կետերի փոխարեն գրի՛ր պատճառի պարագաներ:

  • Շների ծառայությունների մասին պետք է խոսել որովհետև շունը մարդու լավագույն ընկերն է  (ինչո՞ւ):
  • Ոչ մի հնար չօգնեց նրա պատճառով (ինչո՞ւ):
  • Լճում ձկների տեսակները շատացել են աղտոտությունը անցնելուց (ինչի՞ց):
  • Նա աշխատանքից դուրս եկավ եղբոր պատճառով (ինչի՞ պատճառով):
  • Երեխաները ուսուցչից (ինչի՞ց) կաշկանդվում էին: