1. Ինչպիսի՞ ուժերի եք ծանոթ ֆիզիկայի նախորդ դասընթացից։
Ֆիզիկայի նախորդ դասընթացից ինձ հայտնի է ՝ էլեկտրամագնիսական ուժը, ձգողականության ուժը, միջուկային ուժը, շփման ուժը։
2. Ինչո՞ւ ապակե բաժակի և թղթի կտորների գրավիտացիոն փոխազդեցությունը նկատելի չէ։
Ապակե բաժակի և թղթի կտորների գրավիտացիոն փոխազդեցությունը նկատելի չէ, քանի որ այն շատ փոքր է։
3․ Ինչպե՞ս են փոխազդում շփված պլաստմասե գրիչը և թերթի շերտը:
Շփված պլաստմասե գրչի ու թերթի շերտի փոխազդեցությամբ շփված պլաստմասե գրիչը ձգում է թերթի շերտը:
4․ Ինչպե՞ս են փոխազդում նույն ձողով շփված թղթի երկու շերտերը:
Նույն ձողով շփված թղթի երկու շերտերը վանում են միմյանց։
5․ Ինչպե՞ս է կոչվում իրար շփելիս մարմինների միջև ծագող նոր բնույթի ուժերը:
Իրար շփելիս մարմինների միջև ծագող նոր բնույթի ուժը կոչվում է էլեկտրականացում։
6․ Ինչպե՞ս է առաջացել <<էլեկտրականություն>> անվանումը։
Հույները սաթն անվանում են <<Էլեկտրոն>>, այդտեղից էլ առաջացել է <<Էլեկտրականություն>> բառը։
7. Էլեկտրական լիցքերի ի՞նչ տեսակներ կան:
Էլեկտրական լիցքերն ունեն երկու տեսակներ՝ դրական և բացասական։
8.Ինչպե՞ս են փոխազդում նույն նշանի լիցք ունեցող մարմինները:
Նույն նշանի լիցք ունեցող մարմինները վանում են միմյանց։
9. Ձևակերպեք Կուլոնի օրենքը:
Երկու անշարժ կետային լիցքերի էլեկտրական փոխազդեցության ուժի մոդուլն ուղիղ համեմատական է լիցքերի մոդուլների արտադրյալին և հակադարձ համեմատական է դրանց միջև հեռավորության քառակուսուն։
10. Որն է էլեկտրական լիցքի միավորը ՄՀ-ում։
Էլեկտրական լիցքի միավորը ՄՀ-ում 1 Կլ – ն է։